Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները, որոնք մի օր որոշեցին դիվերսիֆիկացնել մեր երկրի արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք, ըստ նպատակահարմարության, թեքվում են նաև դեպի Ռուսաստան և մյուս երկրներ: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղիղ այնպիսին է, ինչպիսին 2018 թ.-ին կոչ էր անում դարձնել այդ արտաքին քաղաքականությունը և ընդհանրապես աշխարհընկալումը Ջոն Բոլթոնը: «Ասում էր՝ հրաժարվենք կարծրատիպերից: Գործնական քաղաքականության մեջ դա նշանակում էր հանձնել Արցախը, մոռանալ Ցեղասպանությունը, թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային, հանրային ընկալումների մեջ փորձել դարձնել բարեկամ, իսկ բարեկամներին և դաշնակիցներին՝ Իրանին, Ռուսաստանին, դարձնել թշնամի: Հենց այդպիսին է մեր արտաքին քաղաքականությունը ներկայում: Այս իրավիճակում ինչպե՞ս են մեզ վերաբերվում մեր գործընկերները: Առնվազն տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում ոչ միայն լավ հասկանում են, թե ինչ են անում Հայաստանի իշխանությունները ներսում, այլ նաև շատ լավ գիտակցում են, որ գլոբալ առումով Արևմուտքը չի գալու Հայաստանին օգնելու: Արևմուտքին Հայաստանն ընդամենն անհրաժեշտ է որպես գործիք, և Արևմուտքը պատրաստ է թողնել, որ Հայաստանը կլանվի Թուրքիայի կողմից: Ռուսական կողմի մոտեցումները հավանաբար այնպիսին են, որ եթե Հայաստանի ներսում գործընթացներ չեն գեներացվում, ապա իրենք հայերից ավելի հայ չեն լինելու: Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերները հասկանում են վտանգները, թե ինչ կլինի, եթե Հայաստանը վերածվի ՆԱՏՕ-ի ցատկահարթակի իրենց դեմ, բայց, կարծում եմ, ինձ համար անհասկանալի պատճառներով դեռ հավատում են Հայաստանի իշխանություններին, որոնք իրենց վստահեցնում են՝ համագործակցությունն Արևմուտքի հետ ուղղված չի լինելու Իրանի դեմ: Իսկ իմ համեստ կարծիքով՝ ուղղված է լինելու, ավելին՝ պարզապես մանրադրամ ենք դառնալու այդ գլոբալիստական ուժերի հակառուսական և հակաիրանական պայքարում: Եվրոպացի, ամերիկացի մեր գործընկերների ընկալումների մասին. գետնի վրա աջակցության մակարդակից, օրինակ՝ մեր հնարավորություններից՝ անդամակցել ԵՄ-ին, որոնք հավասար են զրոյի, կարծում եմ՝ կարելի է եզրակացություն անել, թե ինչպես են մեզ ընկալում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը: Տարածաշրջանային հարցերը «տնից դուրս չհանելուն» են, կարծես, ուղղված նաև «3+3» ձևաչափով հանդիպումները, որոնք, թվում է, ակնհայտ արդյունք չեն գրանցում: «Սա տարածաշրջանային հարթակ է, որը ֆորմալ առումով ի հայտ է եկել մինչև 44-օրյա պատերազմը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թ.-ի պատերազմական գործողություններից հետո գետնի վրա իրավիճակը, ուժերի հավասարակշռությունը փոխվել էր, Ռուսաստանի և Իրանի մեր գործընկերների համար դա հնարավորություն էր որոշակի չափով հավասարակշռել ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանին հնարավորություն տալ դիմակայելու թուրքադրբեջանական տանդեմին: Այդ տրամաբանությամբ Թեհրանի և Մոսկվայի մեր գործընկերներն ակտիվացրեցին այդ հարթակը, բայց հետագա ընթացքը և հատկապես վերջին հանդիպումը ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիմակայելու փոխարեն ընտրել են թյուրքական աշխարհին ինտեգրվելու ֆորմատը: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում այդ հարթակի և սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի տրամաբանության շրջանակներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ասում է՝ եթե երրորդ երկիր ներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին կամ, ավելի ճիշտ, արբիտրաժին, այսինքն՝ խնդիրների կարգավորմանը, ապա նա իր շահերը կբերի, իսկ շահերի բախումն էլ կարող է անսպասելի հետևանքներ առաջացնել: Հասկանում ենք, որ խոսքն առաջին հերթին Ռուսաստանի միջնորդական ջանքերի արբիտրաժային հնարավորություններին է վերաբերում: Բայց դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական տանը Էրդողանին խնդրում է փաստացի միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացում: Այսինքն՝ մի պետության, որն Ադրբեջանի հետ համատեղ ստորագրել է Շուշիի հռչակագիրը, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դառնալ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման հարցում: Այս ֆորմատի քաղաքականությամբ դժվար թե կարողանանք այս հարթակի պոտենցիալն օգտագործել հավասարակշռելու ռազմաքաղաքական բալանսը, ապահովելու աշխարհաքաղաքական բալանս՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի»,- նշում է մեր զրուցակիցը: Այսօր հաճախ է քննարկվում զարգացումների հավանականությունը՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործակումից մինչև պատերազմ, որի դերակատարներից մեկը կարող է դառնալ մեր հարևան Իրանը: Առաջինը Հայաստանի իշխանությունները ներկայացնում են որպես «միլիարդավոր դոլարների օգուտ ապահովող խաղաղության խաչմերուկ», իսկ երկրորդի մասով ակնհայտ անհանգստություններ չենք նկատում: «Եթե հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ ժամանակակից աշխարհում իշխող քաղաքական վերնախավերի շահերը տարբեր երկրներում չեն համապատասխանում այն երկրների շահերին, որոնց իրենք ղեկավարում են, կամ իրենց անձնական շահերը չեն սահմանափակվում իրենց պետությունների ֆիզիկական սահմաններով, ապա կարող ենք հասկանալ, որ Հայաստանի իշխանությունների ընկալմամբ պատերազմը կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առկայությունը կարող է դրական ընկալվել շատ պարզ պատճառաբանությամբ: Եթե ստեղծվում է միջանցք ասվածը, կամ պատերազմ է լինում, որի արդյունքում կորցնում ենք Սյունիքը, բացի ամեն ինչից, կորցնում ենք նաև Իրանով ռազմական լոգիստիկա իրականացնելու հնարավորությունը, ռազմական լոգիստիկա, որը կապում է մեզ Ռուսաստանի Դաշնության հետ: Եթե չկա այդ ռազմական լոգիստիկան, ապա նվազում են Իրանի և Ռուսաստանի քաղաքական և տնտեսական լծակները՝ ազդելու իշխանությունների քաղաքականության վրա: Եթե պատերազմի հետևանքով կորցնենք Իրանի հետ սահմանը, պարզապես կդառնանք կույր աղիք Թուրքիայի և Ադրբեջանի արանքում, բայց իշխանությունների շահերի տեսանկյունից սա շատ տրամաբանական է: Եթե կույր աղիքի ես վերածվում, նույնիսկ առանց անվտանգային երաշխիքների, դա առնվազն քեզ համար քաղաքական կամ այլ տիպի ապագայի փոքրիկ շանս է թողնում, իսկ եթե Հայաստանը շարունակի մնալ մի իրավիճակում, երբ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը մեծ եղավ իր վրա, ապա այս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ երկար քաղաքական կյանք ունենալ չեն կարող: Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք տեղի ունեցող գործընթացները, կհասկանանք, թե ինչու են իշխանություններն իրար հերթ չտալով սխալներ իրականացնում արտաքին ասպարեզում»,ընդգծում է քաղաքագետը: Ներկա իրականության մեջ Հայաստանը նմանվել է մեկին, որի թիկունքը բաց է, որին կարող են հարվածել՝ օգտագործելով օկուպացված Արցախի տարածքները: Այսօր, ի վերջո, ավելի շատ ենք զգո՞ւմ Արցախի հենց ֆիզիկական բացակայությունը: «Հայաստանի Հանրապետությունը, որպես առանձին վերցրած քաղաքական սուբյեկտ, իհարկե, զգում է: Արցախի և Հայաստանի Հանրապետություններն ունեին սահման, որի առկայությունը մեզ թույլ էր տալիս հարյուրավոր կիլոմետր երկայնքով և խորքով հեռու պահել Հայաստանն ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքներից: Ունեինք սահմանի զգալի հատված, որը, որպես Հայաստանի Հանրապետություն, պահպանելու կարիք չունեինք: Գոյություն ուներ Արցախը, որն առանձին վերցված պետություն էր իր բանակով: Ճիշտ է, կար ՀայաստանԱրցախ միասնական անվտանգային համակարգ, բայց հեռու էինք պահում թշնամուն Հայաստանի բուն սահմաններից շատ մեծ երկայնքով: Դա կորցրեցինք: Սա՝ գետնի վրա իրողությունը: Մյուս կողմից՝ այն բանից հետո, երբ իշխանությունները հանձնեցին Արցախը՝ հասարակությանն էլ դա ներկայացնելով, թե՝ «ժողովուրդ ջան, վերջապես փրկվեցինք Արցախի խնդրից», Ադրբեջանն ու Թուրքիան, «լուծելով» Արցախի հարցը, հիմա էլ զբաղվում են Հայաստանով: Դրա համար փորձում են ներգրավվել Հայաստանի Սահմանադրությունը գրելու հարցի մեջ, հարցերի մեջ, թե ինչ բանակ ու զորք պետք է ունենանք, ումից իրավունք ունենք զենք գնել և ումից՝ ոչ, տեսնում ենք, որ աչք ունեն նաև մեր հանքարդյունաբերության վրա: Հետևաբար՝ Արցախի գոյությունն այս առումով դիվանագիտական վահան էր մեզ համար, իշխանություններն ամեն ինչ շատ լավ հասկանալով, հանձնել են այս ամենը: Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018 թ.-ին տեղի ունեցածը սրա նպատակն ուներ: Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի ավագանիում կոալիցիոն գործընկերն ի՞նչ էր ասում. Արցախը, Տավուշը, այս ամենն իրականացվել է նրա համար, որ Ռուսաստանին այստեղից հանեն: Ունենք առանձին վերցված մարդկանց խումբ, որը, Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալով կամ պատկերացնելով, որ Ռուսաստանը խորտակվող նավ է, փորձում է իր հարցերը լուծել և այդ հարցերը լուծելու արանքում մեզ բոլորիս խորտակում է»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Ինչ է պատահել Աստղիկ Ալավերդյանի որդուն. դերասանուհին մանրամասնում է
Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)
Գրեթե բոլոր պաշտոնյաները ողջ են․ Արաղչի
Իրանի ու Իսրայելի հակամարտությունը հասնում է պայթյունավտանգ շեմի (տեսանյութ)
Շտապ
Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդի զոհվելու մասին․ իրանագետ
Իրանի ԱԳ նախարարը խոստացել է, որ դպրոցի վրա հարձակումը անպատասխան չի մնա
Կարևոր
Լավրովը զրուցել է Իրանի արտգործնախարարի հետ
Թեհրանը հրթիռային հարվածների տակ․ ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Իրանում և Իսրայելում գտնվող հայերին (տեսանյութ)
Tasnim. Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
Թեհրանում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել
Ադրբեջանցիները կարող են ներթափանցել Սյունիք. Խաչիկյանը՝ Իրանի դեմ հարձակման և ռիսկերի մասին (տեսանյութ)
Ծիծեռնակաբերդում անցկացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման ակցիան՝ նվիրված զոհերի հիշատակին (տեսանյութ)
ԴՕԿ կուսակցության համագումարը․ կուսակցությունը ընտրություններին կգնա դաշինքով
ՀՀ քաղաքական օրակարգը՝ ընտրություններից մինչև տարածաշրջանային խաղաղություն
Ծիծեռնակաբերդում անցկացվել է «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» հայկական ժողովրդական շարժման ակցիան՝ նվիրված Ադրբեջանում հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին
Փաշինյանը կմեկնի Վրաստան. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող մեքենան․ Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ծխախոտների վաճառք
Հայաստանի լինել-չլինելու հարցը դրված է հարցականի տակ. Վարդան Ղուկասյան

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ». Վերջին շանսն են տվել. Ինչո՞ւ Փաշինյանը չի կարողանում աշխատանքից ազատել Արփինե Սարգսյանին

Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում. «Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»

Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ»

Ով է ցուցմունք տվել Թամամյանի դեմ․ Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է դասագրքեր

Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որ մարզպետները չեն ծառայել եւ ինչ հիմքով են ազատվել ծառայությունից

«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում

«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է

«Հրապարակ». Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է

Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է

Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի. «Հրապարակ»

Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. «Հրապարակ»

Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»

Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»

Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. «Ժողովուրդ»

12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ»

Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ»