Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել Պարսից ծոցի ափ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը
։«Այսօր մենք ընտրություն չունենք. մենք պետք է դա անենք։ Թեհրանում կյանքը դառնում է անտանելի», - Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբբաս քաղաքում նրա հայտարարությունն է մեջբերել EFE գործակալությունը։
Նախագահը մայրաքաղաքը տեղափոխելու պատճառների թվում նշել է օդի աղտոտվածության բարձր մակարդակը Թեհրանում, բնահողի հետ կապված խնդիրները, ջրի անբավարարությունը և ինտենսիվ ճանապարհային երթևեկությունը։
Նա Պարսից ծոցի ափը համարում է լավագույն վայրը նոր մայրաքաղաքի համար, քանի որ այն կունենա ջրային ուղիների ուղղակի հասանելիություն, ինչը կնպաստի երկրի առևտրատնտեսական զարգացմանը։