Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում


ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի շուրջ 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում՝ հզոր ամպրոպային գծի պատճառով, որը կիրակի գիշերը ձևավորվել է Վաշինգտոնից մինչև Կոնեկտիկուտ նահանգի Նյու-Հեյվեն քաղաքը, հաղորդում է NBC News-ը։


ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը բազմաթիվ նախազգուշացումներ և ջրհեղեղների սպառնալիքի մասին հաղորդագրություններ է հրապարակել Մերիլենդի, Փենսիլվանիայի, Դելավերի և Նյու Ջերսիի որոշ հատվածների համար։


Նյու Յորքի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքի բնակիչներին նախազգուշացրել է կիրակի գիշերը սպասվող հորդառատ անձրևների և հնարավոր հանկարծակի ջրհեղեղների մասին։ Քաղաքում բացվել է 51 ժամանակավոր կացարան՝ ջրհեղեղներից հատկապես խոցելի մարդկանց համար, այդ թվում՝ նկուղային և կիսանկուղային բնակարանների բնակիչների համար։


Նյու Յորքում ջրհեղեղների սպառնալիքի նախազգուշացումը պետք է ուժի մեջ մտներ կիրակի առավոտյան ժամը չորսին և գործեր մինչև կեսօր։ Ֆիլադելֆիայում և հարևան շրջաններում նմանատիպ նախազգուշացումը պահպանվել է առավոտվա ընթացքում։ Վաշինգտոնի համար նախազգուշացումն ավարտվել է գիշերվա ժամը մեկին։


Նյու Յորքի քաղաքային իշխանությունների տվյալներով, Նասաու և Սաֆոլք շրջաններում, ինչպես նաև Կոնեկտիկուտի հարավում տեղումների քանակը կարող է հասնել 5–7 դյույմի՝ մոտ 127–178 մմ։ Հորդառատ անձրևներ կարող են տեղալ նաև Նյու Յորքի արևելյան շրջաններում։


Իշխանությունները նախազգուշացրել են նաև Բրուքլինի և Քուինսի արևելյան շրջանների բնակիչներին հանկարծակի ջրհեղեղների բարձր վտանգի մասին։ Նրանց գնահատմամբ, առավել ինտենսիվ տեղումների գոտու փոքր տեղաշարժը կարող է հանգեցնել 5–7 դյույմ անձրևային տեղումների և զգալիորեն մեծացնել ողողումների վտանգը։ Նկուղային և գետնի մակարդակից ցածր տեղակայված տարածքների բնակիչներին խորհուրդ է տրվել այս գիշեր տեղափոխվել ավելի բարձր վայրեր։


Հարավային Կոնեկտիկուտի որոշ շրջաններում, ներառյալ Նյու-Հեյվեն շրջանի հյուսիսային մասը, ջրհեղեղների սպառնալիքի նախազգուշացումը գործել է մինչև կիրակի։


Ամպրոպները ձևավորվել են մթնոլորտի վերին շերտերում սառը օդի զանգվածի դեպի արևելք տեղաշարժի և դրա՝ ավելի տաք օդի հետ բախման հետևանքով։ Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ, մթնոլորտային անկայունության, խոնավության մեծ քանակի և այլ գործոնների համակցությունը կարող է հանգեցնել ծայրահեղ տեղումների և ուժեղ ամպրոպների սպառնալիքի։

Լրահոս

Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել

Լրացուցիչ նորություններ

...

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք

Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով

Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ

Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան

ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը

Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել

Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել

Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար