Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք, հաղորդում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Մի քանի րոպե առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգը հայտնաբերել և ոչնչացրել է առաջադեմ MQ-1 անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի վրայով։








