ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնեն գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Մենք շատ մարդիկ ունենք, ովքեր ցանկանում են դառնալ Սպիտակ տան մամուլի քարտուղար:
Շատերն են ցանկանում, շատերն են դիմել դրա համար», – ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ Իռլանդիայից ԱՄՆ մեկնելուց առաջ: Հնարավոր թեկնածուների ցուցակի մասին հարցին ԱՄՆ նախագահը նշել է, որ «հավանաբար այն կազմել է հանգստյան օրերին»։
«Որոշ ժամանակ մենք այսպես կանենք: Մենք կօգտվենք նախարարների ծառայություններից, օրինակ՝ Մարկո Ռուբիոյի», – ասել է Թրամփը՝ հիշելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը սեպտեմբերի սկզբին Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույց է անցկացրել: «Մենք կօգտագործենք Սքոթ Բեսենթին, կօգտագործենք առևտրի նախարար Հովարդ Լատնիկին, կօգտագործենք շատ քարտուղարների», – շարունակել է Թրամփը՝ հավելելով, որ կրթության նախարար Լինդա Մաքմահոնը նույնպես կարող է ծառայել որպես Սպիտակ տան մամուլի քարտուղար։ «Ի վերջո, ես կլուծեմ խնդիրը։ Հաջորդը Մարկոն կլինի», – ասել է նա։








