Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում ոստիկանները ձերբակալել են 9-ից 16 տարեկան 31 երեխայի, որոնք կասկածվում են սուպերմարկետից ապրանքներ զանգվածաբար գողանալու մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը։
Ձերբակալվածների թվում է եղել նաև սոցիալական ցանցերում գործող խմբի ադմինիստրատորը, որտեղ նախապես հայտարարվել էր հավաքի մասին։
Երեխաների խոսքով՝ սկզբում նրանք պարզապես հավաքվել էին քաղաքում զբոսնելու համար, իսկ խանութից ապրանքներ գողանալու գաղափարն առաջացել է ինքնաբուխ։
Նրանք սուպերմարկետից վերցրել են շոկոլադներ, յոգուրտներ, մրգեր և փախել։
Ոստիկանները երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների հետ կանխարգելիչ զրույցներ են անցկացնում։








