Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոսքի, տեսակետի, մտահոգության համար այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հայտնվել անազատության մեջ։ Երեք տասնյակից ավելի (որոշ դեպքերում նշվում է անհամեմատ մեծ թիվ, ընդհուպ մինչեւ 100) քաղբանտարկյալների մասին են ահազանգում իրավապաշտպանները։«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է, որ «քաղաքական բանտարկյալ» եզրույթի շրջանառությունն իրավական առումով համեմատական է ԵԽԽՎ-ի կողմից 1900-րդ բանաձևով սահմանված «քաղաքական բանտարկյալ» հասկացությանը։ «ԵԽԽՎ-ի 1900- րդ բանաձևով տրված են չափորոշիչները, թե որ դեպքերում մարդը, ով զրկված է ազատությունից, կարող է համարվել քաղբանտարկյալ։ Մեր խնդիրն այն է, որ գրեթե բոլոր դեպքերում, երբ մարդիկ քաղաքական հիմքերով ազատազրկվել են, առկա են քաղբանտարկյալին բնորոշ բոլոր չափորոշիչները։

Օրինակ՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի, այդ չափորոշիչներից է այն, երբ կալանք է կիրառվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական երաշխիքներից որեւէ մեկի խախտմամբ, եթե մարդու նկատմամբ կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որեւէ այլ առնչության, եթե քաղաքական շարժառիթներից ելնելով՝ կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը մեղավոր է ճանաչվել։ Մեր իրականությունում մարդկանց նկատմամբ, ովքեր քաղաքական հիմքով են ազատազրկվում, կիրառվում է կալանքը՝ խափանման ամենածանր միջոցը, ու մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է պատժիչ միջոցի ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ մարդկանց, որպես կանոն, առաջադրվում են անգամ միջին ծանրության կամ թեթև հանցագործությունների հիմքով մեղադրանքներ, որոնց դեպքում կալանքն ընդհանրապես կիրարկելի չէ։ Բայց ունենք իրականություն, երբ ծանր հանցագործությունների համար, որտեղ չկան քաղաքական հիմքեր, մարդիկ ազատ շրջում են, որովհետեւ իրենց դեպքում գործում են խափանման միջոցի այլ տեսակները, ինչպես վարչական վերահսկողությունը, գրավը կամ տնային կալանքը։ Մինչդեռ ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդու նկատմամբ կալանք է կիրառվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Քաղբանտարկյալներին բնորոշ չափորոշիչներից նա առանձնացնում է այն, երբ քաղաքական դրդապատճառներով մարդը պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում։ «Հաջորդիվ՝ եթե կալանքն ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, եւ դա առերեւույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։ Օրինակ՝ «18 արդարների գործը», Միքայել սրբազանի եւ Սամվել Կարապետյանի գործերը։ Այսօրվա դրությամբ 3 տասնյակից ավելի քաղբանտարկյալ ունենք ծայրաստիճան անհեթեթ հիմքերով։ Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է, այս բոլոր գործերը ոչ միայն հայոց իրավական պատմության, այլեւ համաշխարհային իրավունքի պատմության մեջ են անցնելու իրենց անհեթեթությամբ։ Սամվել Կարապետյանի գործով ընդգրկված միջազգային իրավունքի մասնագետը զարմանք արտահայտեց այս գործի առումով, նա ուղղակիորեն տվեց բնութագրումը, որ սա բեմադրված դատավարություն է, որը ստալինյան շրջանին է հարիր, երբ խղճի, դավանանքի խտրականության արգել քը շրջանցելով՝ մարդկանց ուղղակիորեն դատապարտել են հենց այդ ամենի համար։ Ունենք Սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունք՝ խտրականության արգելք ու մարդու անձնական մի շարք իրավունքներ, որոնք առանց վարանելու մեր երկրում խախտվում են բացառապես քաղաքական իշխանությունների կամարտահայտությամբ։

Սա միայն քմահաճույքի իրականացում եւ ընդդիմադիրների զսպում չէ, սա ավելի գլոբալ խնդիր է։ Իրավապահ մարմինները իրենց թույլ են տալիս, ըստ էության, կեղծել փաստական հանգամանքները, ինչպես «18 արդարների գործով», երբ ականատես եղանք, որ ձայնագրություններն իրավապահ մարմինները մոնտաժել էին, տարբեր ձայնագրություններից հատվածներ էին առանձնացրել, տարբեր բառեր, եզրույթներ իրար էին կպցրել մոնտաժի եղանակով, որպեսզի հանրության համար այս մարդկանց հեղինակությունը հարցականի տակ դնեն, մանիպուլ յատիվ էֆեկտ ստանան, մարդկանց որպես ահաբեկիչ որակեն։ Դատավարության սկզբից դեռ ամիս էլ չանցած, քարը քարին չմնաց այդ խայտառակ գործից։ Այս գործի սկզբնական փուլում դատապաշտպաններն անշնորհակալ կարգավիճակում են, որովհետեւ իրենք չեն կարողանում իրավունքի իրացմամբ հասնել արդարադատության։ Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրն այսքան հեշտ գործ իրենց պրակտիկայում շատ քիչ է ունեցել, երբ այդքան ակնհայտ են այս մարդկանց արդարացնելու հիմքերը ու պատճառները, բայց այդքան հակասական իրավիճակում են, որ այդքան տրիվյալ գործի շրջանակներում, երբ սևը սպիտակի վրա կարողանում են ապացուցել իրենց պաշտպանյալի ճշմարիտ ու արդար լինելու հանգամանքը, չեն կարողանում հասնել արդարադատության։ Գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ։ Բայց խնդիրն ավելի գլոբալ է։ Այս մարդիկ իրենց քաղաքական քմահաճույքների իրականացմամբ, աթոռին ամրապնդված մնալու պատճառով լրջագույն հարված են հասցնում տասնամյակների ընթացքում ձեռք բերված արդարադատության, իրավական պետության հենասյուներին։ Դատական իշխանությունը կայացել էր ու մինչ հեղափոխական շրջանում եվրոպական հեղինակավոր կառույցների կողմից բարձր գնահատանքի էր արժանանում իր մի շարք բարեփոխումների համար։ Իսկ հիմա ունենք իրավիճակ, երբ այս իշխանությունը դեգրադացնում է տասնամյակների ընթացքում արձանագրված հաջողությունները, բարեփոխումներն ու ձեռքբերումները»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, երբ քաղաքական նպատակահարմարություն է լինում, դատավորներին ակնհայտ հրահանգավորումից, դատական իշխանության նկատմամբ ներգործությունից բացի, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի հստակ խախտում է, սկսում է, օրինակ՝ չաշխատել դատական մակագրման էլեկտրոնային համակարգը։ «Միայն այս երեք տասնյակից ավելին չեն մեր քաղբանտարկյալները։ Ցավոք, վերջին յոթ տարվա ընթացքում, կասեմ առանց վարանելու, հարյուրավոր քաղբանտարկյալներ ենք ունեցել, եթե նաև հաշվի առնենք քաղաքական ակցիաների արդյունքում ձերբակալվածներին։ Իսկ կալանավորված ու երկարաժամկետ պատիժ կրողները հարյուրյակի կհասնեն։ Երբ այդքան նախադեպ ունենք, կարող ենք դրանց արդյունքում օրինաչափություններ վեր հանել։ Օրինակ՝ թե քաղաքական գործերով որ դատավորներն են ենթարկվում ճնշումների և բավարարում իշխանության պահանջները։

Ունենք հոդվածների օրինաչափություն, թե ինչ բնույթի մեղադրանքներ են կիրառվում ընդդիմադիր քաղաքական հայացքներով մարդկանց նկատմամբ։ Հստակ ունենք օրինաչափություն, թե ինչ բնույթի ու ինչ քանակի օրենքներ են ընդունվել մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ՝ թիրախավորելով մարդուն լռեցնելու հնարավորությունն իր քաղաքական հայացքների տեսանկյունից։ Այս իշխանությունն, իրեն հռչակելով «ժողովրդավարության բաստիոն», «հաջողել» է այդ ժողովրդավարության բոլոր հենասյունային սկզբունքները բացահայտ և կոպիտ կերպով խախտել ու ոտնահարել։ Այս մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, որ իրենց չպետք է նույնականացնեն այն պաշտոնին, որը զբաղեցնում են, և այդ պաշտոնն ու աթոռը միայն առավելություններն ու արտոնությունները չեն, դրանք նաեւ մի շարք պարտականություններ ու պատասխանատվություններ են նախատեսում՝ այդ գործառույթներից ու իրավունքներից բխող։ Նրանք շահագործում են իրենց պաշտոնները, ինչը մի կողմից ակնհայտորեն անձնապես իրենց համար շահավետ է, իրենց անձնական շահերի սպասարկմանն են մեր պետական համակարգը ծառայեցնում, բայց մյուս կողմից էլ սա հստակ ռեպրեսիվ, ռեգրեսիվ հետընթաց է մեր պետության ու պետականության համար՝ տասնամյակների ընթացքում ջանքերի ու աշխատանքի արդյունքում ձեռք բերված սկզբունքների տեսանկյունից։

Իրավական պետության հիմք հանդիսացող եռասյունը՝ օրինականության, իշխանությունների տարանջատման եւ իրավունքի գերակայության սկզբունքները բացահայտ կերպով բազմիցս ոտնահարվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, որպես վարչապետ, ով դատարանները շրջափակելու կոչով հանդես եկավ և Եկեղեցու նկատմամբ հետապնդումներով, քանզի նա որպես վարչապետ կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նրան թույլ է տալիս Սահմանադրությունը և օրենքը։ Իսկ դրանք ոչ միայն իրեն չեն լիազորել նման հնարավորություններով, այլև իրեն սահմանափակել են նման գործողություններից։ Թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական ճգնաժամային իրավիճակն այն է, որ այդ մարդկանց գործողություններն անհետեւանք ու անպատիժ են մնում, եւ իրենք ամենաթողության միջավայրում են հայտնվում։ Սա մեր պետական ռեժիմի փոփոխությանն է տանում։ Կառավարման այս մեթոդները հատուկ են ավտորիտար ռեժիմին»,-շեշտում է իրավապաշտպան-սահմանադրագետը։Շատերին զարմացնում է նաև միջազգային կառույցների լռությունը Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ։ Մելոյանը ևս փաստում է՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, միջազգային գործընկերներն անհամեմատ հանդուրժողաբար են մոտենում այս իշխանությունների իրավազանցումներին։ «Բայց այդ լռությունն ունի շատ թանկ գին նաև իրենց համար, որովհետեւ լռության հետևանքով հեղինակազրկում են տասնամյակների արդյունքում իրենց ձեռք բերած ու ամրագրած հեղինակությունը։ Երբ փակում են աչքերն ու ականջներն ակնհայտ հակաիրավական գործընթացների նկատմամբ, դա ունի իր գինը, որը շատ թանկ է։ Ժամանակին ստեղծվել են կոնվենցիաները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, դրանց հիման վրա խարսխվել են մի շարք կառույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Հիմա հնարավոր է՝ գործում է քաղաքական համակրանքի կամ փոխշահավետ համագործակցության ինստիտուտը, բայց համոզված եմ, որ իրենք էլ են գիտակցում՝ այս լռությունն ունի արժեք։ Համոզված եմ նաև, որ, ի վերջո, այդ լռության սահմանը հատվելու է։ Այդ լռությունը բացարձակ չէ, այն երբեմն խախտվում է, օրինակ՝ խախտվեց շատ աղմկահարույց կերպով, երբ քրեականացվեց զրպարտությունն ու վիրավորանքը, ու այդ հիմքերով բազմաթիվ մարդկանց նկատմամբ, կրկին քաղաքական հայացքներով պայմանավորված, մեղադրանքներ առաջադրվեցին։ Միջազգային մի շարք կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ սկսեցին Հայաստանի իշխանությանը քննադատել։ Սյուռ էր իրավիճակն այն տեսանկյունից, որ այն իշխանությունը, որն, ընդդիմադիր լինելով, ամենաշատն էր պայքարել զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման դեմ, եկավ և քրեականացրեց այն և իրավական մեխանիզմն իր համար դարձրեց քաղաքական վերահսկման գործիքակազմ։ Նոր քրեական օրենսգրքում այս իշխանությունն իրեն թույլ տվեց խուլիգանության հոդվածի ներքո ապահովել զրպարտության եւ վիրավորանքի հոդվածի ռեինկարնացիան, և խուլիգանության հոդվածը դարձավ ընդդիմադիրներին հետապնդելու իրավական հիմքն այս իշխանությունների համար։ Մեր երկրի իշխանությունը քամահրորեն է վերաբերվում միջազգային իրավունքին, կոնվենցիոնալ հիմնարար իրավունքներին, ինստիտուտներին, եւ դա անհետեւանք է մնում, բայց դա ուղիղ համեմատական է Ադրբեջանի դրսևորած վարքագծին։ Մի շարք հեղինակավոր կառույցներում, ինչպիսիք են ՄԻԵԴ-ը, Միջազգային արդարադատության դատարանը, հայկական կողմը հաղթանակներ է արձանագրում, բայց Ադրբեջանը մշտապես դրանք անկատար է թողնում։ Միջազգային կառույցները պատժում են սանկցիաների միջոցով՝ կրկին իրենց կառույցների հեղինակությունը պահպանելու համար։ Այսօրվա իրականությունում միջազգային իրավունքը խեղվել է, եւ այդ ձևախեղումը դարձել է քաղաքական շահարկման արդյունք, երբ իրենք, քաղաքական նպատակահարմարություններից, փոխշահավետ համաձայնություններից ելնելով, ճկում են իրենց կողմից հայտարարված ու հիմնադրած արժեքները ու դրանք խաղարկման առարկա դարձնում։ Բայց արդյունքում իրենք են առավել թանկ գին վճարելու։ Հիմա, օրինակ՝ գործ ունենք Սամվել Կարապետյանի գործով միջազգային արբիտրաժի հետ։ Սամվել Կարապետյանը հաղթական որոշում ունեցավ արբիտրաժի կողմից։ Եթե դիմումատուի միջանկյալ միջոցի կիրառումը բավարարվում է, դա հայցվորի հաղթանակն է և պատասխանողի պարտությունը, որքան էլ կառավարությունը փորձի մոլորեցնել հանրությանը։ Այս դեպքում հայցվորը Սամվել Կարապետյանն է, պատասխանողը՝ ՀՀ կառավարությունը։

Բացահայտ կերպով, տարբեր պաշտոնատար անձանց դեմքերով հակաիրավական գնահատական տվեցին Սամվել Կարապետյանի հաղթանակի մասով, եւ երկրորդ՝ սկսեցին փորձել իրավական առումով լղոզել արբիտրաժի գնահատականը՝ հղում կատարելով հանրային շահին։ Հանրային շահը սահմանված է թե՛ արբիտրաժի մասին մեր ներքին օրենսդրությամբ, թե՛ նյույորքյան կոնվենցիան վավերացրած բոլոր կողմերի ներօրենսդրություններում, բայց դա ունի ծայրահեղ նեղ կիրառում եւ հստակ դեպքերով սահմանված կիրառում։ Այդ հասկացության այդպիսի ընդարձակումը և ակտերից հրաժարումը լրջագույն խնդիր է առաջացնելու հենց միջազգային արբիտրաժի պրակտիկայում։ Հիմա այս կառույցը խնդիր ունի։ Միջազգային կառույցները, հենց միջազգային արբիտրաժի դեմքով, պատրաստվում են իրենց հեղինակությունը զոհաբերելով՝ Հայաստանին թույլ տալ այդպիսի նախադեպ ձևավորե՞լ։

Հայաստանի նախադեպին հղում կատարելով, այդ կոնվենցիան վավերացրած գրեթե բոլոր պետությունները հետայսու կարող են հրաժարվել իրենց դեմ կայացված արբիտրաժային որոշումների կատարումից։ Արդյունքում այս կառույցը դառնալու է անիմաստ։ Երբ անդամակցում ես միջազգային կառույցների ու վավերացնում ես կոնվենցիա, այո՛, զիջում ես քո իրավունքների որոշ շրջանակ ու ստանձնում ես լրացուցիչ պարտավորվածություններ։ Եթե ինքնիշխանությունն այս հարթության մեջ դարձնում ես քննարկման առարկա, ինչպես արվեց մեր պարագայում, ուրեմն պետք է բոլոր միջազգային կոնվենցիաներից հրաժարվես, բոլոր միջազգային կառույցների անդամակցությունից դուրս գաս։ Ընդգծում եմ՝ այս վարքագիծը մեզ տանում է դեպի ավտորիտար ռեժիմ և իրենց ձեռքով հարված է մեր պետության հեղինակությանը»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Կարևոր
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ)
Կարևոր
ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Կարևոր
Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը
Կարևոր
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Բազաներ տրամադրելու հարցում դաշնակիցների մերժումը հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի իմաստը․ Ռուբիո
Կարևոր
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
Կարևոր
Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը
Կարևոր
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց
Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը
Կարևոր
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց