Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ Փարիզում անկարգությունները կանխելու համար։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ ավարտվել է գների աճի դեմ արհմիությունների և ուսանողական կազմակերպությունների ցույցը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Բուն ցույցն անցել է խաղաղ մթնոլորտում։ Սակայն երթի ավարտից հետո, երբ ցուցարարների շարասյունը հասել է երթուղու վերջնակետ՝ Ազգի հրապարակ, մասնակիցների մի խումբ սկսել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել ոստիկանների հասցեին և հրկիզել փողոցային աղբամանը։
Իրավապահները փորձել են ցրել անկարգություն հրահրողներին և կիրառել արցունքաբեր գազ։








