Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դեռ հնարավոր է օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից և իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն. Զաքարյան


Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա և Ադրբեջանից մինչև Ղազախստան, երկրները նույն կերպ են գործում։ Նրանք դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին քաղաքականությունը, որն այս դեպքում կարելի է անվանել բազմավեկտոր։Այս միտումի բացատրությունները տարբեր են, բայց հիմնականում կախված են միջազգային իրադարձություններից: Կարծում եմ պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ ԱՄՆ-ը այլևս չի համարվում միակ գլոբալ և ամենապատասխանատու ուժը, քանի որ 2000-ականների սկզբից նա ոչ էֆեկտիվ քաղաքականություն է վարել Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, ինչը վատ ազդեցություն ունեցավ նրա հեղինակության վրա Մերձավոր Արևելքում ու նրա սահմաններից դուրս:Ամերիկյան քաղաքական հեգեմոնիայի ավարտի հետ է կապված այլ տերությունների՝ հիմնականում Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի վերելքը, որոնք ավելի ու ավելի են ներկայանում որպես աշխարհաքաղաքական ազդեցության այլընտրանքային կենտրոններ:
Իմ կարծիքով, Եվրասիայում ուժերի հարաբերակցությունը ձեռնտու է նաև հավաքական Արևմուտքին: Նման իրավիճակում, պայմանական ասած “փոքր և միջին” երկրները հնարավորություն ունեն վարելու համեմատաբար անկախ արտաքին քաղաքականություն՝ իրենց քաղաքականությունը, գործընկերներին ու դաշնակիցներին դիվերսիֆիկացնելու նպատակով։Ըստ էության, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը մեկ մեծ տերությունից աշխարհաքաղաքական կախվածությունից խուսափելն է, որպեսզի հնարավոր լինի մանևրել մի քանի լուրջ խաղացողների միջև՝ ի շահ նրանց: Սա պահանջում է դիվանագիտական հմտություններ, ինչպես նաև տնտեսական և քաղաքական կշիռ:Նայենք Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով, որն ամբողջությամբ չի լքել ԱՄՆ-ին՝ տասնամյակներ շարունակ նրանից կախված լինելով անվտանգության հարցում:
Որոշ ոլորտներում Աբու Դաբին հենվում է Պեկինի վրա, որոշ հատվածներում նախապատվությունը տալիս է Վաշինգտոնին, բայց միաժամանակ ավելի սերտ տնտեսական հարաբերություններ է կառուցում Մոսկվայի հետ։Վերջին տարիներին նման քաղաքականություն է վարում նաև Սաուդյան Արաբիան։
Այն ձգտում է ավելի սերտ տնտեսական և նույնիսկ ռազմական կապեր հաստատել Չինաստանի հետ, վերականգնել հարաբերությունները Իրանի հետ, բայց միևնույն ժամանակ փորձում է անվտանգության համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց: Էյր-Ռիադը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ իր ավանդական սերտ հարաբերություններից կամ ԱՄՆ-ին չի փոխում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ:Փոխարենը, Սաուդյան թագավորությունը, որի անվտանգությունը դեռ հիմնականում երաշխավորված է Վաշինգտոնի կողմից, նախընտրում է բազմավեկտոր քաղաքականություն, և դա առայժմ օգնում է բարձրացնել իր հեղինակությունն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում։
Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բնորոշ է ոչ միայն այն երկրներին, որոնք ավանդաբար ապավինում են ԱՄՆ-ին։ Կենտրոնական Ասիայում՝ Ղազախստանն ավելի քան 30 տարի մանևրում է Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Այս պարագայում ԱՄՆ-ը դրական դեր է խաղում որպես լրացուցիչ հավասարակշռող խաղացող, և դա ձեռնտու է Աստանային։ Փորձում է խուսափել Ռուսաստանից ավելորդ կախվածությունից և օգտվում է այն հանգամանքից, որ Մոսկվան առայժմ զբաղված է Ուկրաինայում։Սակայն բազմավեկտոր քաղաքականություն վարում են ոչ միայն Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խոշոր և ռեսուրսներով հարուստ երկրները: Այս խաղին միացել են նաև շատ ավելի փոքր պետություններ, ինչը երևում է Ադրբեջանի և Վրաստանի օրինակներից։Բաքվի նավթն ու գազը Ադրբեջանին դարձնում է կարևոր երկիր, և նա դա օգտագործում է իր օգտին՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Արևմուտքի հետ հարաբերություններում։
Ադրբեջանը վերջերս ընդլայնում է կապերը Չինաստանի հետ, դիմում է ներկայացրել BRICS-ին միանալու համար և բարելավել է իր կարգավիճակը Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Նա ցանկանում է նայել թե՛ դեպի արևմուտք, թե՛ արևելք՝ միաժամանակ պահպանելով ջերմ հարաբերություններ Ռուսաստանի հետ և նորմալ հարաբերություններ Իրանի հետ։Մեկ այլ օրինակ է Վրաստանը։ Ավանդաբար այն համարվում էր արևմտամետ և հակառուսական երկիր: Բայց Թբիլիսին այսօր նույնպես բազմավեկտոր քաղաքականություն է վարում՝ միևնույն ժամանակ ընդլայնելով կապերը Չինաստանի և Թուրքիայի հետ, զուգահեռաբար փորձելով կարգավորել հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ։ Նույն ճանապարհով է գնում Թուրքիան, ինչպես նաև Ուզբեկստանը՝ չնայած Ռուսաստանից իր կախվածությանը։Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ենթադրում է գործարար և պրագմատիկ հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ, և դա հենց այն է, ինչ այսօր ցանկանում են Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները։Չինաստանի և ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մանևրելը շատ ավելի վտանգավոր է, քան բազմաթիվ պետությունների միջև մանևրելը, երբ առաջատար տերություններից ոչ մեկը չունի բավարար կշիռ և ազդեցություն իր հիմնական դիվանագիտական նպատակներին հասնելու համար: Ինչպես ցույց է տվել Մերձավոր Արևելքի նորագույն պատմությունը, երբ մի երկիր փորձում է գերիշխանություն հաստատել ողջ տարածաշրջանի վրա, շատ հաճախ սխալ արտաքին քաղաքական որոշումներ է կայացնում և բախվում տարածաշրջանային երկրների դիմադրությանը։
Իհարկե, դերակատարների բազմազանությունը չի երաշխավորում տարածաշրջանի կայունացման ամբողջական հաջողությունը և կարող է առաջացնել նոր մրցակցություններ՝ սրելով առկա հակամարտությունները: Սակայն ժամանակակից բազմավեկտորությունն ու բազմաբևեռությունը ապահովում են ավելի մեծ առավելություններ և օգուտներ: Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի աճող ազդեցությունը Արևմուտքի լծակների հետ մեկտեղ՝ կարող են հանգեցնել տարածաշրջանում ուժերի նոր, ավելի կայուն հավասարակշռության ի հայտ գալուն։Մինչև 2018թ. Հայաստանը վարում էր բազմավեկտոր և իր շահերի տեսանկյունից հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Նիկոլին իշխանության բերելու գլխավոր պատճառներից մեկն էլ այդ քաղաքականության աղավաղումն ու Հայաստանին տուժողի և ձախողված պետության վերածելն էր:Նիկոլը ևս կարող էր շարունակել Սերժ Սարգսյանի արդյունավետ արտաքին քաղաքականությունը և Հայաստանն այսօր չէր ունենա այն ահագնացող սպառնալիքներն ու մարտահրավերներն, ինչի առաջ կանգնած ենք բոլորս:Հիմա դեռ հնարավոր է օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից և առաջիկա տարիների համար իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ հենված բացառապես պրագմատիկ շահերի և պետության առաջնահրեթությունների վրա: Բայց դա չի կարող իրականացնել Նիկոլի կառավարությունը՝ ակնհայտ օբյեկտիվ պատճառներով:Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանն ու կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել նաև պետության անվտանգ զարգացման հեռանկարները:

Լրահոս

Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-ն (տեսանյութ)
Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյանը՝ ցավալի կորստի մասին
Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները
Կարևոր
Նարեկ Կարապետյանի անձեռնմխելիության հարցի քննարկումը հետաձգվել է
Շտապ
Կտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը
Կարևոր
Վաղը հնարավոր է,որ Նարեկ Կարապետյանը կալանավորվի
Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ աղջիկների մասնակցությամբ միջադեպի մասին
Կարևոր
Եթե պիտի օտարում արվի կամ վարձակալության տրվի հողը, պիտի առանձնացվի․ Ասլանյանը՝ նոր քրվարույթի մասին
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
ՈՒՂԻՂ. ԿԸՀ-ում կքննարկվի Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄ
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն աճել է
ՀՀ-ում որպես ղեկավար հայտնվել է մեկը, ով հանուն ստամոքսի և գրպանի ընդունակ է ամեն քայլի
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Նարեկ Կարապետյանին մանդատից կզրկե՞ն. պարզաբանում է Արամ Վարդեւանյանը
Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխել են ՔԿ. Թրամփը վերջ դրեց Նեթանյահուի ձերբակալության հարցին
ՈՒՂԻՂ․ ԿԸՀ-ն բաշխում է մանդատները, ովքե՞ր կդառնան պատգամավոր
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 960-ը

Լրացուցիչ նորություններ

...

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են

«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են

Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»