Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի հետ ողջագուրված Գևորգ եպիսկոպոսի եղբայրն ընդվզում է՝ հրաժարվելով միանալ հոգևորականների հայտարարությանը


Նիկոլ Փաշինյանի հետ ողջագուրված՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրը՝ Տեր Հակոբ քահանա Սարոյանը, որոշել է նույնպես ընդվզել՝ հրաժարվելով միանալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականների հայտարարությանը, որում վերջիններս աջակցություն են հայտնում Վեհափառ Հայրապետին և ՀՀ իշխանությունների կողմից բանտարկված հոգևորականներին։
 
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
 
«Թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն. Սարոյանի, միակամ հայտնում են, որ անսասան ու անվերապահ հավատարմությամբ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա ուխտապահ հոգևորականության և Սբ. Գրիգոր Լուսավորչի գահի ազգընտիր հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից բանտարկված հոգևորականների կողքին: 
 
Մենք՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորներս, մեր անհանգստությունն ու վրդովմունքն ենք հայտնում Մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և հատկապես ներսում տեղ գտած վտանգաշատ իրադարձությունների առնչությամբ։ Խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները․
 
1․ Ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրության դավաճանությունը․ «Խոստանում և ուխտում եմ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին մինչև իմ կյանքի վերջը և հլու հնազանդութեամբ շարունակել մնալ հրամանների և իշխանութեան տակ Կաթուղիկէ Սուրբ Մայր Աթոռի, որին Սուրբ Հոգու ընտրությամբ Հայաստան աշխարի առաջին լուսավորիչ Սուրբ Առաքյալներից և նրանց օրինական հաջորդ մեր առաքելաշավիղ Հայրապետ Սուրբ Գրիգորից անընդհատ դասավորությամբ և ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, - և [խոստանում եմ հնազանդվել] նրա օրինական հաջորդներին՝ հարգելով ու կատարելով բոլոր հրամանները» (ուխտագիր 3-րդ կետ)
 
2․ Ուղիղ վարդապետությունից շեղումը, Սուրբ Պատարագի խորհուրդի կամայական աղճատումը, փաստացի հրաժարումը օրինավոր, ազգընտիր Հայրապետին ընդունելուց, Հայաստան և Արցախ աշխարհների համար աղոթքից
 
3․ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 2-րդ կետերը խախտած, երկրի օրենսդրությունը ոտնահարած իշխանությունների հետ գաղտնի գործարքների մեջ մտնելը և իշխանության կողմից միջամտությունը եկեղեցական ներքին կանոնակարգին օրինականացնելը։
 
Մենք՝ Տիրախնամ թեմի հոգևոր սպասավորներս, մեր որդիական խոնարհումն ենք բերում եւ հայտնում անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ անշեղորեն իրականացնելու հոգեխնամ մեր առաքելությունը հայ հոգևոր և ազգային անդաստանում։
 
Կոչ ենք անում հավատարիմ մնալ Մայր Եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին»։

Լրահոս

Կա քաղաքացիների մի ստվար զանգված, որ մեզ խնդրում են չընտրել ընդդիմադիր թեկնածուներին . Ալեքսանյան (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
Մանրակրկիտ լսել ենք ընդդիմադիր թեկնածուներին,որեվէ մեկի նկատմամբ կանխակալ մոտեցում չի եղել (տեսանյութ)
Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել
ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Կիևին հասցրած հարվածները
Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
«Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ
Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում
«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը
«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել
«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին
«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային
Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»
Գերիների փոխանակում են կատարել
Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին
Դատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է
«Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո

Լրացուցիչ նորություններ

...

«Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է

Կառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ

Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում

Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին

Մի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվում

ԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ)

Թումանյան–Տերյան խաչմերուկում կարգելվի փոխադրամիջոցների հետադարձը

Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին

Թրամփը Սեուլին քաշում է Իրանի պատերազմի մեջ. Նստած ենք, բայց ծնկաչոք չենք․ Դավիթ Բաբայան

ՈՒՂԻՂ․ Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստ

Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել ու 2 մարդու կյանք է խլել.ՌԴ-ն սպառնացել է Ճապոնիային (տեսանյութ)

Երթևեկության փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել ճանապարհահատվածում

Արդա՞ր էր, երբ Փաշինյանը թիրախավորում էր Վազգեն Սարգսյանին. հարց՝ Գագիկ Մելքոնյանին

Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է. Անցել են պարկեշտության սահմանը․ Լավրովը՝ Ճապոնիային (տեսանյութ)

Ոստիկանության պետը` առանց վարորդական իրավունքի մեքենա վարողների մասին

Դադարեցվել է «Ամառ» ռեստորանային համալիրի աշխատանքը, խախտումներ են հայտնաբերվել