Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թուրքական մամուլ. Հաքան Ֆիդանի գրքի «գաղտնիքը․․․»


Ինչպես արդեն հայտնել ենք,  Մոսկվայում ԴԻԱԼՈԳ մատենաշարում լույս է տեսել Գևորգ Մինասյանի և Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան. ուրվագծեր Թուրքիայի ապագա հնարավոր նախագահի դիմանկարին» գիրքը, որի շնորհանդեսը ապրիլի 21-ին կայացել է «Բիբլիո-Գլոբուսում»՝ Մոսկվայի գլխավոր գրքի տանը։ Գրքի հրատարակությունը և շնորհանդեսը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի գիտական, դիվանագիտական և հասարակական շրջանակներում։

Թուրքիայի գործող արտաքին գործերի նախարարի մասին գիրքը գրավել է նաև այդ երկրի մամուլի և վերլուծական շրջանակների ուշադրությունը՝ արժանանալով տասնյակ հրապարակումների։ Թուրքական մամուլն իր նյութերում մի շարք վարկածներ է առաջ քաշում, թե ինչու է ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը նման գիրք հրատարակել Մոսկվայում․ «Ռուսաստանի հայկական լոբբին փորձում է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունները», «հայկական լոբբին ձգտում է վերահսկողություն հաստատել Ռուսաստանի թուրքագիտական ոլորտի նկատմամբ», «հայերը ցանկանում են հակասություն սերմանել նախագահ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ֆիդանի միջև», «հնարավոր է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ֆիդանը դառնա Էրդողանի իրավահաջորդը» և այլն։  

Թուրքերենից թարգմանաբար ներկայացնում ենք նման նյութերից մեկը՝ «Հաքան Ֆիդանի գրքի «գաղտնիքը․․․» վերնագրով հոդվածը, որը  մայիսի 21-ին հրապարակվել է Medya Günlüğü (Մեդիա օրագիր) պարբերականում։

 Մոսկվայում գրված՝ հայկական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Գևորգ Մինասյանի և թուրքագետ Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան. ուրվագծեր Թուրքիայի ապագա հնարավոր նախագահի դիմանկարին» գրքի հրատարակությունը ոչ միայն հետաքրքրություն,  այլև նաև բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Գրքի հրատարակման նորությունը, որն առաջին անգամ հայտնվել էր Medya Günlüğü կայքում, լայնորեն լուսաբանվեց թուրքական մամուլում և տարբեր շահարկումների առիթ դարձավ։ Ամենամեծ զարմանքն առաջացրեց այն փաստը, որ գիրքը, որի հեղինակները հայեր են, ռուսերենով հրատարակվել է Մոսկվայում։

Թուրք-ռուսական հասարակական ֆորումի գլխավոր քարտուղար, հայտնի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկովը, պատասխանելով Medya Günlüğü-ի հարցերին, նույնպես ուշադրություն է հրավիրում այս հանգամանքին։ «Ընդհանրապես, Ռուսաստանի հայկական լոբբիի որոշ ներկայացուցիչներ փորձում են վնաս հասցնել ռուս-թուրքական հարաբերություններին։ Գրքի շնորհանդեսն էլ Մոսկվայում կազմակերպվել է հայկական լոբբիի աջակցությամբ», — նշում է Մարկովը։

Խոսելով վերջին տարիներին հայկական լոբբիի քայլերի մասին, Մարկովն ավելացրել է. «Ինձ վերջին շրջանում մտահոգում է մեկ այլ հանգամանք ևս։ Գրքի հեղինակներից մեկը թուրքագետ է։ Հայկական լոբբին կարծես թե փորձում է վերահսկողություն հաստատել Ռուսաստանի թուրքագիտական ոլորտում՝ այդ կերպ ազդելով ռուս-թուրքական օրակարգի վրա։ Կարծում եմ, այս գիրքը նույնպես կարելի է այդ համատեքստում դիտարկել»։

Մարկովը նաև փետրվարին իր Telegram ալիքում գրել էր. «Ցավոք, Ռուսաստանում կան հակաթուրքական ուժեր։ Այդ ուժերը վնասում են Ռուսաստանի շահերին։ Ռուսաստանը մեծ տերության վերածելու տեսանկյունից կարևոր է երկու երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների ձևավորումը»։

Ադրբեջանցի պատմաբան և կովկասագետ Ռիզվան Հուսեյնովը նշում է. «Հնարավոր է, որ այս գիրքը գրելով հայերը փորձել են հակասություն սերմանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ֆիդանի միջև։ Ֆիդանը հաջողակ քաղաքական գործիչ է՝ պայծառ ապագայով։ Գուցե Էրդողանի դուրը դա չգա և նրանց հարաբերությունները լարվեն։ Չի բացառվում, որ գիրքը այդպիսի ծրագրի շրջանակում է հրատարակվել»։

Կովկասագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ  Ռուսլան Սուլեյմանովը այլ կարծիք է հայտնում. «Գիրքը հրատարակվել է Ռուսաստանում։ Հնարավոր է՝ Մոսկվան շահագրգռված է, որ Ֆիդանը Էրդողանի իրավահաջորդը դառնա»։

Ռուս փորձագետներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, նշում է. «ԴԻԱԼՈԳ մատենաշարի հիմնադիր Յուրի Նավոյանը, որը հրատարակել և ներկայացրել է գիրքը, Ռուսաստանի հայկական լոբբիի առանցքային դեմքերից մեկն է։ Ֆիդանի մասին գիրքը կարելի է դիտարկել որպես ռուս-թուրքական հարաբերությունների խարխլմանն ուղղված գործունեության մի մասը»։

Նրա խոսքով, հայկական լոբբին փորձում է տարածել այն միտքը, թե «Թուրքիան նպատակ ունի ստեղծել Թուրանական աշխարհ»։ «Այս գրքի միջոցով Մոսկվային կարող է փոխանցվել հետևյալ ազդակը. Ֆիդանը կդառնա Թուրքիայի նոր առաջնորդը, այնուհետև կշարունակի «Մեծ Թուրանի» ծրագիրը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում», — հավելել է նա։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը, որը մասնակցել է գրքի շնորհանդեսին, dzen.ru կայքի իր հոդվածում թվարկել է նրա պարունակած հիմնական ուղերձները. «ԵՄ-ի կողմից Մոսկվայի նկատմամբ աճող թշնամության ֆոնին վերջին ամիսներին զգալիորեն ակտիվացել են Թուրքիայի և Եվրոպայի միջև շփումները։ Հաշվի առնելով Թուրքիայի հեղինակությունը Կենտրոնական Ասիայում և Անկարայի՝ Լոնդոնի հետ վարվող ավանդական աշխարհաքաղաքական խաղերը, կարելի է սպասել, որ տարածաշրրջանում Ռուսաստանի շահերի համար բավական ցավոտ հետևանքներ կառաջանան»։

Ռուսաստանյան հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն նույնպես վերջերս իր Telegram ալիքում գրել է, որ հայկական լոբբին «չափազանցնում է Մեծ Թուրանի վերածննդի սպառնալիքը և լայնածավալ քարոզարշավներ է իրականացնում ռուսական մամուլում Թուրքիայի կերպարի արժեզկման նպատակով»։ Նա հավելել է, որ այդ նպատակով միլիոնավոր դոլարներ են ծախսվում սոցցանցային օգտահաշիվներ ստեղծելու համար։

Ֆիդանը մեկնում է ՄոսկվաԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ը կայցելի Մոսկվա։ Սպասվում է, որ նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում։

Լուսանկարում․ (ձախից աջ) Յուրի Նավոյան, Գևորգ Մինասյան, Անժելա Սիմոնյան

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է