Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներն ու ներկայացուցիչները մասնակցում են Երևանում ընթացող COP17-ին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովին։ Կենսաբանության և էկոլոգիայի դասերի շրջանակում ուսանողները մասնակցում են թեմատիկ հանդիպումների, թեստերի, ինտերակտիվ խաղերի, ֆիլմերի ցուցադրությունների և այլ կրթական միջոցառումների։
Համաժողովի ծրագրին ուսանողների հետ ակտիվորեն մասնակցում է նաև կենսաբանության դասախոս Անահիտ Աբաջյանը, որը բնապահպանական կրթության ոլորտում ակտիվ աշխատանքի և ներդրման համար արժանացել է հատուկ շնորհագրի։ Մասնաճյուղի ուսանողները COP17-ին մասնակցում են նաև որպես կամավորներ։
Նրանք ներգրավված են Թովմասյան հիմնադրամի տաղավարի աշխատանքներում՝ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանի հետ։ Տաղավարը նվիրված է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը։








