Մեր տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերին 29-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի քրեական հեղինակություն Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանի խափանման միջոց տնային կալանքը կալանքով փոխարինելու որոշումը։ Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է։
Մեր տեղեկությունը հաստատեցին դատարանից։ Հիշեցնենք, որ սա արդեն երրորդ անգամ է, երբ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի՝ կալանքից ազատելու որոշումը բեկանում է։








