Ուկրաինայի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին ԱՄՆ-ի կոչերին չենթարկվելու վառ դրսևորում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ «Իզվեստիա»-ի թղթակից Նիկոլայ Իվանովի հարցին ի պատասխան։
Լրագրողը մասնավորապես հետաքրքրվել է՝ ինչպես է Ուշակովը գնահատում այն հանգամանքը, որ Ուկրաինան համառորեն անտեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարվածելու հստակ կոչերը։
«Այս մասին արդեն խոսել ենք, իհարկե։ Դա անհնազանդություն է», - հստակեցրել է ՌԴ նախագահի օգնականը։








