Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում վարպետները պատրաստել են աշխարհի ամենաերկար սաթե ականջօղը՝ 63 սմ երկարությամբ։ Զարդի բոլոր տարրերը հավաքված են տիտանե թելի վրա, ինչը թույլ է տալիս պահպանել դրա ամրությունն ու ճկունությունը ողջ երկարությամբ։
Մինչ այս ոչ ոքի չէր հաջողվել պատրաստել 30 սմ-ից ավել սաթե ականջօղ։ Անսովոր զարդն առաջին անգամ ներկայացվել է Սանկտ Պետերբուրգում անցկացված «Ստեղծարար տնտեսության օրեր» համաժողովում։








