Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից. Միհրան Հակոբյան

Գոյություն ունի այսպես կոչված «կոնվենցիոնալ պատմության» տեսություն, համաձայն որի՝ պատմությունն անցյալի իրադարձությունների վերաբերյալ մերօրյա պայմանավորվածությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։«Այսինքն՝ էական չէ, թե ինչ է եղել անցյալում, էականն այն է, թե դրա վերաբերյալ ինչ կարծիքի շուրջ ենք պայմանավորվում:

Հենց այս տեսությամբ է, որ պատմությունը քաղաքականացվում է և օգտագործվում՝ որպես ներկայի քաղաքական գործընթացները հիմնավորելու և փաստարկելու միջոց:Ասվածի լավագույն օրինակներից է Երկրորդ համաշխարհայինի պատմության ժամանակակից մեկնաբանությունները, երբ նախկին դաշնակիցները, ելնելով այսօրվա իրենց աշխարհաքաղաքական շահերից, պատմությունը մեկնաբանում ու քարոզում են այնպես, որ մրցակցին բարոյական վնաս հասցնեն:

Ասենք՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի մասին հիշում են, իսկ «Մյունխենյան գործարքի» մասին՝ «մոռանում»:Կամ գերմանական նացիզմի ու սովետական կոմունիզմի միջև հավասարության նշան են դնում, ինչը որևէ օբյեկտիվ քննության չի դիմանում, և ինչը նշանակում է, որ եթե մենք այս մոտեցումը կիսում ենք, ապա պետք է ասենք, որ եթե Ստալինն ու Հիտլերը նույնական չարիքներ են, ապա օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը և Գրիգոր Հարությունյանը նացիստ Գյորինգին ու Գեբելսին հավասար հանցագործներ են, ինչը ոչ թե աբսուրդ է, այլ անբարոյական ու լկտի սուտ:

Եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է Նիկոլի քարոզչամեքենան աղավաղում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը, ապա գործընթացը պետք է դիտարկել «կոնվենցիոնալ պատմության» տեսության շրջանակներում: Ինչպես Ալբանիայում Նիկոլը Մակրոնի համար անձրևանոց էր պահում, նույն մոտիվացիայով ու նույն տրանաբանությամբ էլ Նիկոլը արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին փորձում է ապացուցել, որ կիսում է պատմության վերաբերյալ նրանց տեսակետն ու մեկնաբանությունը:

Նույն տրամաբանությամբ է ԱԺ ամբիոն բարձրանում տրանսգենդերը, և նույն տրամաբանությամբ է Հ1-ի եթերում մորուքավոր տղամարդ երգում՝ կանացի ազգային տարազով:Այնուամենայնիվ, դժվար է միանշանակորեն պնդելը, որ Նիկոլը ցանկանում է փոխել հայերի պատմության ընկալումներն ու բարոյահոգեբանական կոդերը, որովհետև դա շատ բարդ խնդիր է: Համենայն դեպս Նիկոլը դրա համար համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսների չի տիրապետում՝ ոչ անձնապես, ոչ էլ թիմային-համակարգային:

Բայց մի բան ակնհայտ է. «կոնվենցիոնալ պատմության» տեսության ճանապարհով Նիկոլն արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին հաճոյանում է, ներկայանում է՝ որպես նրանցից մեկը:Ինչի՞ մասին է սա վկայում. Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից:

Դրա համար էլ Արևմուտքին է ավելի շատ հաճոյանում: Վախենում է, որովհետև իր աչքերով է տեսել, թե արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան ուլտրալիբերալ ցանցն ինչ մասշտաբի մասնակցություն է ունեցել 2018-ի հեղափոխության հասունացմանն ու իրականացմանը»,-գրել է նա։

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է