Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$739.15

BTC

$117695

ADA

$0.826132

ETH

$3571.33

SOL

$177.54

32 °

Yerevan

25 °

Moscow

41 °

Dubai

30 °

London

29 °

Beijing

29 °

Brussels

30 °

Rome

32 °

Madrid

BNB

$739.15

BTC

$117695

ADA

$0.826132

ETH

$3571.33

SOL

$177.54

32 °

Yerevan

25 °

Moscow

41 °

Dubai

30 °

London

29 °

Beijing

29 °

Brussels

30 °

Rome

32 °

Madrid

Մսավաճառների խնդիրը սպանդանոցների պակասը չէ, ավելի խորքային խնդիր կա․ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան

«Գում»-ի շուկայում մսավաճառների հետ ՍԱՊՄ-ի աշխատակիցների և ոստիկանական ուժեղացված ստորաբաժանումների մասնակցությամբ օրերս տեղի ունեցած միջադեպը ավարտվեց ձերբակալություններով: Սննդի անվտանգության անհրաժեշտությունը որևէ մեկը չի կարող վիճարկել, բայց արդյո՞ք տեղի ունեցածը դրա երաշխիքներից էր: Այդ միջադեպի իրավական հարցադրումերի առնչությամբ ստորև ներկայացնում ենք Euromedia24.com-ի հարցազրույցը իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ: 

- Պարոն Դանիելյան, ո՞վ է մեղավոր մինչև «Գում»-ի շուկայում հայտնի ձերբակալություններով ստուգայցը, տևական ժամանակով քաղաքացիներին անվերահսկելի մեծ քանակով միս վաճառելու համար՝ մսավաճառը, թե՞ վերահսկող մարմինը:

- Հսկողության ոլորտներ կան, որոնց դեպքում կիրառման միակ խելամիտ մեթոդաբանությունը դիտվում է տեսչական գործառույթը, ինչն ինքնին ենթադրում է պարբերականություն, քանզի իրավաչափ ու տրամաբանական չէ ստուգումներ ծրագրավորելը, նախապես 3 օր առաջ զգուշացնելը, վերստուգումների համար թույլտվություն ստանալը և այլն:

Ուստի նշված պարագայում խորհրդային կառավարման համակարգին բնորոշ, այսպես կոչված՝ ստուգայցերը ոչ միայն կիրառելի չեն, այլև անարդյունավետ են: Եվ երբ այս տարրական նախապայմանն անտեսվում է, հետևանքները անխուսափելի լինում են անհարկի բախումների և սոցիալական դժգոհություններ գեներացնելու տեսքով: Ինչ խոսք, սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները չեն: Ձևավորված վարչահրամայական մշակույթն այնպիսին է, որ պետական պաշտոնյան իր գործունեությունը պատկերացնում է առավելապես հետևողականորեն պահանջներ ներկայացնելով և հարկադրանքի տարաբնույթ միջոցներ կիրառելով, անտեսելով, որ նախ՝ անհրաժեշտ է ստեղծել ակնկալվող իրավաչափ վարքագծի նվազագույն պայմաններ: Ամեն ինչ ընկալվում է անընդունելի վարքագիծը իբր վախի ազդեցությամբ կանխարգելելու անհեռանկար հարթությամբ: Հանրային դժգոհության ցանկացած դրսևորում անվերապահորեն ընկալվում է իբրև ոչ իրավաչափ վարքագիծ։

Ընդ որում, այդպիսի մթնոլորտում նաև նվազում են քաղաքացիների ողջամիտ ակնկալիքները, նրանք արդեն բավարարվում են զուտ երկրորդական հարցերի մասին խոսելով, հույս չունենալով, որ համակարգային լուծումները իրատեսական են: Մինչեռ՝ խնդիրը խորքային ու համալիր լուծում է պահանջում, մասնավորապես՝ խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ, այլ այդ ծառայությունից օգտվելու տարրական պայմանների բացակայությունը:

Ըստ էության, վակուումը լրացնում են ոչ թե ծանր աշխատանքով մսամթերք արտադրողները, այլ պետական անկատար կառուցակարգերին փոխարինելու եկած մասնավոր սուբյեկտները, որոնք ինքնուրույն լուծում են մսամթերքի փոխադրման, վաճառքի և բոլոր այլ հարակից հարցերը։ Բնորոշ է այն, որ սպանդանոցները ազատված են անգամ կենդանիների տրանսպորտային փոխադրման պարտականությունից և այլն:

Հավելենք, որ ստուգայցերը որպես կանոնավոր տեսչական գործառույթների այլընտրանք դիտելը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի. հանրությունը միանգամայն արդարացիորեն չի կարող ելակետ ընդունել, որ տևական ժամանակով կանոնավոր հսկողություն չիրականացնող և միայն աշխատանքի իմիտացիա ապահովող աղմկոտ ստուգայցերին նախապատվություն տվող կառույցի աշխատակիցները ի զորու չէին կանխարգելել ապօրինությունները:

- Ի վերջո սպանդանոցային մորթի եղանակը օրենքի ուժ է ստացել վաղուց, իսկ նախազգուշական այցերի ու տուգանքների մասին ոչինչ չի հաղորդվել։ Չմոռանանք հենց դեպքի վայրում ՍԱՏՄ պաշտոնյայի իբր տեղի ունեցած ստուգայցերի մասին հայտարարությունը, որը հերքվեց հենց այդ պահին իր առջեւ կանգնած մի քանի մսավաճառների կողմից ու պաշտոնյան հակափաստարկ չուներ։ Եթե մարզերում անգամ նվազագույն չափով չկան սպանդանոցներ, ինչը լրջագույն կասկածի տակ է դնում, որ մորթի կազմակերպումն ամբողջովին իրականացվում է հենց այդ սպանդանոցներում, պարզապես ձևական տրվում են փաստաթղթեր, արդյո՞ք սա ևս չպիտի դառնա նույն ՍԱՏՄ և այլ վերահսկող մարմինների վերահսկողության առարկա: Ոլորտի փորձագետները ևս պնդում են փաստաթղթերի ձևական լինելու մասին և հիմնավորում են, որ պետությունն շտապողականություն է ցուցաբերել օրենքի ընդունման հարցում, քանի որ ակնհայտ թերի է սպանդանոցների եղած ռեսուրսը։

- Ոլորտի կառավարման կառուցակարգերն ու ընթացակարգերը այնքան թերի ու խոցելի են, որ պարզապես չի բացառվում անընդունելի պրակտիկայի ձևավորումը: Նախ, իհարկե, սպանդանոցներում համապատասխան հսկողություն իրականացնելը ևս վերապահված է ՍԱՊՄ-ին, դա հստակ ամրագրված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով, որի 21-րդ հոդվածով կարգավորված են նաև այդ ոլորտում պաշտոնյայի լիազորությունները:

Ըստ էության, այդ հսկողությունն էլ չի կարող արդյունավետ լինել, քանզի բուն ընթացակարգը համալիր կարգավորված չէ: Անասնապահութամբ զբաղվելը պետք է գրավիչ դարձնելու համար ոչ միայն սոսկ տարաբնույթ պահանջներ առաջադրել, այլև դրանք ուղեկցել նվազագույն պայմաններով: Օրինակ, եթե անասունների տեղափոխումը լիներ կանոնակարգված, մասնավորապես՝ կենտրոնացված և մասնագիտական հարթությամբ իրականացվեր սպանդանոցների կողմից, ապա սեփականատերը չէր էլ մտածի այդ հոգսը զարտուղի ճանապարհով հաղթահարելու մասին, ընդհանրապես չէր մտահոգվի սպանդանոցների քանակով և հեռավորությամբ, չէր փնտրի այլնընտրանքային ծառայություններ մասնավոր սուբյեկտների:

Ընդ որում, իրավաչափ լուծումները կհանգեցնեին միջոցների էական ու համընդհանուր խնայողության, տրանսպորտային փոխադրումները կդառնային անհամեմատ ավելի արդյունավետ:

- Արդյո՞ք մսի առգրավման դեպքում կշռելուց և փաստաթղթավորելուց հետո նախապայման չէ տնտեսվարողների ներկայացուցչի հետ մսեղենի ուղեկցումը, և լրագրողների ներկայությունը առգրավումից հետո բոլոր գործընթացները թափանցիկ ու պատշաճ իրականացնելու համար։ Այս ձերբակալությունների միջադեպի ժամանակ հենց նույն մսի շուկայի մյուս վաճառողները ոստիկանական մեծաթիվ ուժի ներկայությամբ անթաքույց հեռացնում էին մսեղենը իրենց կրպակներից և ոստիկանները տեսնելով անգամ փորձ չէին անում կանխելու տարածքից չդակած մսի դուրսբերումն ու հնարավոր իրացումը։ Սա ինչի՞ մասին է խոսում:

- Տնտեսավարող անձինք ուղեկցելու կարիք չունեն, բայց սահմանված կարգով կշռելը, արձանագրելը օրենսդրական աներկբա պահանջ է: Ընդ որում, վարչարարության ցանկացած խախտում հիմք է, որպեսզի ոչ միայն փոխհատուցվի ապօրինի վարչարարությամբ պատճառված վնասը, այլև կիրառվեն կարգապահական պատասխանատվության միջոցներ:
Մյուս կողմից, մտահոգողն այս դեպքում դարձյալ իրավիճակային և, կարծում եմ, առերևույթ հակասահմանադրական օրենսդրական կարգավորումներն են: Այսպես, ապօրինի շրջանառության մեջ գտնվող սննդամթերքներից միայն մսի համար է սահմանվել այն ոչնչացնելու աներկբա պահանջ: Այդ նորամուծությունը, առանց խորը վերլուծության և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության, հապճեպ կատարվեց 2023թ. հոկտեմբերի 3-ին ընդունված օրենքով:
Նախ, անվերապահ ոչնչացման վերաբերյալ իրավանորմը ակնհայտ անհամաչափ է, քանզի այլ սննդամթերքի պարագայում հաշվի են առնվում նաև այլ լրացուցիչ պայմաններ, բացի այդ՝ այդ նախաձեռնությունը որևէ աղերս չունի միջազգային լավագույն փորձի հետ:

ԵՄ երկրներում, օրինակ՝ ստուգում են ապօրինի շրջանառության մեջ գտնվող սննդամթերքի որակը, և եթե պարզվում է, որ այն անվտանգ է, վերադարձնում են սեփականատիրոջը կամ ծայրահեղ դեպքում՝ հանձնում են կենդանաբանական այգի՝ կիրառելով համաչափ տուգանք:Վերջին հաշվով, օրենքը սննդամթերքի հենց անվտանգության, ոչ թե անվտանգ սննդամթերքի շրջանառությունը բացառելու մասին է: Ընդ որում, այդ երկրներում արված է ամեն ինչ, որպեսզի ապօրինի շրջանառությունը չընկալվի իբրև գայթակղիչ ու շահութաբեր գործունեություն:

Ցավալին նաև այն է, որ իրականում ներկայումս սննդամթերքի անվտանգության միանգամայն նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, սկսած՝ գենային ինժեներիայի դրսևորումներից, և այս խիստ հրատապ հարցադրումների մասին խոսելն անգամ իրատեսական չէ, քանի դեռ գործնականում հնարավոր չի լինում անգամ հավուր պատշաճի կարգավորել առավել մատչելի հարցեր։ Ի դեպ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ներկայումս իրականացվում է համալիր գիտական հետազոտություն գենային ինժեներիայի իրավական ասպեկտների կտրվածքով։

- Եվ ոստիկանության կարմիր բերետավորների զորքի մասին. նրանց մեծաքանակ ներկայության անհրաժեշտությունը կա՞ր մսավաճառների մոտ ՍԱՏՄ հերթական ստուգայցին: Եթե դա ընդամենը հերթական ստուգայց էր, ինչպես ՍԱՏՄ պաշտոնյան էր փորձում հավաստիացնել, ապա ինչո՞ւ էին նախապես դիմել ոստիկանության հատուկ ուժերի ծառայությանը։

- Իմ կողմից հիշատակված օրենքն ընձեռում է հսկողություն իրականացնելու բավարար լիազորություններ՝ ստուգում, դիտարկում, մշտադիտարկում, աուդիտ և այլն: Ընդ որում, դրանք հարկ է կիրառել խելամիտ համամասնությամբ, որպեսզի հարկ չլինի դիմելու հանկարծակի ստուգայցերի, որոնք օրենքով նախատեսված չեն, որպես այդպիսին: Եթե այդ գործիքակազմը կիրառվեր անհրաժեշտ չափով ու հիմքերով, ապա ոչ միայն այդպիսի ստուգայցերի կարիքը չէր լինի, այլև հարկ չէր լինի հանցավորության դեմ պայքարի համար կոչված և խիստ ծանրաբեռնված պատասխանատու ոստիկանական ուժերին ներգրավել այդ աշխատանքներին:

Հանցավորության աճի ներկայիս ցուցանիշները պետք է հուշեն, որ ոստիկանության աջակցությանը դիմելը չպետք է ընկալվի իբրև սովորական միջոցառում:
Ըստ էության, այդ ծառայությունները ևս գիտակցել են, որ իրենց ստուգայցերի գործելաոճը ակամա հանգեցնելու է անհարկի բախումների, դիմադրության, ուստի նախապես դիմել են ոստիկանական ուժերի աջակցությանը: Այն, որ միջադեպի շրջանակում ձերբակալվեցին նաև կոնկրետ այդ խնդրի հետ անմիջական առնչություն չունեցող քաղաքացիներ, ավելորդ անգամ ապացուցում է, որ անկազմակերպ գործելաճը չի բացառում այդպիսի զարգացումները:

Մի հարցազրույցի շրջանակում հնարավոր չէ հանգամանալից անդրադառնալ ձեր հարցերի բոլոր նրբություններին, ուղղակի ամփոփելով ասելիքս, նպատակահարմար եմ գտնում ընդգծել, որ վարչարարության ցանկացած հարց, ցանկացած խնդիր հնարավոր է լուծել և երաշխավորել անհրաժեշտ արդյունավետություն, բացառելով հանրային դժգոհությունը, իսկ այդ համատեքստում իմիտացիան ու ոչ արհեստավարժ գործելաոճը չպետք է տեղ գտնեն մեր կյանքում։ Ընդ որում, կառավարման համակարգի յուրաքանչյուր շղթա պետք է ներդաշնակեցված լինի մյուսների հետ։ Եթե Երևան քաղաքում այս վայրի ուրբանիզացիայի պայմաններում չհաջողվի սեղմ ժամկետում գոնե կյանքի կոչել առնվազն կառավարման «միասնական պատուհանի» սկզբունքը, ապա մենք կունենանք տրանսպորտային միջոցներով էլ ավելի ծանրաբեռնված երթևեկություն (մարդիկ ճարահատյալ այցելում են մի պետական մարմին, որպեսզի վերցնեն պահանջվող տեղեկանքը և հասցնեն մեկ այլ պետական մարմին), անթույլատրելի մեծ չափերի հասնող թղթարարություն և այլ բացասական երևույթներ։

Պետական մարմիններին ոչինչ չի խանգարում, որ հավուր պատշաճի հարաբերվեն միմյանց հետ, փոխանակեն անհրաժեշտ տվյալներ, ոչ թե այդ բեռը դնեն քաղաքացիների վրա։

Սյուզի Բադոյան

Լրահոս

ՀՀ նախագահն ու «Վեոլիա ջրի» գլխավոր տնօրենը քննարկել են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին առնչվող հարցեր
Կիպրոսի համայնքները չեն կարողանում համաձայնության գալ պաշտոնական բանակցությունների վերսկսման հարցում
Լյուբով Ուսպենսկայան անկեղծորեն խոսել է սիրային հարաբերությունների իր փիլիսոփայության մասին
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ
Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում
Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն
Ջեննիֆեր Լոպեսը կնշի ծննդյան օրը համերգով Ստամբուլում՝ երկրպագուների հետ մեծ տոնակատարությամ
Վրաստանի պատերազմի մեջ ներքաշվելու ռիսկը մեծ է․Թրամփը չպետք է իրեն աշխարհի կայսր համարի․ Լուլա Սիլվա
ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալը բացառվում է․ ԱՊՀ գլխավոր քարտուղար Լեբեդև
«Ես չեմ կարող և չեմ ուզում ատել». ինչպես է ապրում Վալերի Մելաձեն Ռուսաստանի հեռանալուց հետո
Ոչ բոլորը կարող են դառնալ կնքահայր․ Եկեղեցին, քաղաքականությունն ու նեղ անձնական շահերը (տեսանյութ)
Հարավից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում, սպասվում է բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան
Մերցը «ժամանակ չի գտել» Ուկրաինայի համար․ ТАСС
Ինչ տեղի կունենա, եթե Հայաստանը 2026 թվականին լքի ՀԱՊԿ-ը (տեսանյութ)
Հայաստանով միջանցքի նախագծի իրականացումը կարող է հետաձգվել 12-18 ամսով․ Forbes
«Հիմնական բնազդ» ֆիլմը վերագործարկվում է՝ նոր սերնդի համար
Ռուբեն Հայրապետյանի դեմ ներկայացված հայցն ակնհայտ անհիմն է. այլ հիմք են ուզում կցել գործին (տեսանյութ)
Իսրայելում նշել են Իրանի դեմ գործողության վերսկսման պայմանները
Զոյա Յարովիցինան պատմել է, թե ինչպես է ծախսել «Comedy Баттл»-ի մրցանակային գումարը
Բրիտանիան բացահայտել է ռուսական լրտեսական գործիք՝ կիրառելով պատժամիջոցներ ԿՀՎ սպաների նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ նախագահն ու «Վեոլիա ջրի» գլխավոր տնօրենը քննարկել են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին առնչվող հարցեր

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

Վրաստանի պատերազմի մեջ ներքաշվելու ռիսկը մեծ է․Թրամփը չպետք է իրեն աշխարհի կայսր համարի․ Լուլա Սիլվա

Ոչ բոլորը կարող են դառնալ կնքահայր․ Եկեղեցին, քաղաքականությունն ու նեղ անձնական շահերը (տեսանյութ)

Հարավից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում, սպասվում է բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան

Վահագն Չախալյանը պատասխանել է Սահակաշվիլիի «բլթոցին»

Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան

Դատարանն Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց

Ինչպիսի ապագա էլ սպասվի, ես Հայաստանի կողքին եմ․ Նիկոլա Ազնավուր

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Ինչ տեսք ունի Շառլ Ազնավուրի նորաբաց արձանը

Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը

ՈՒՂԻՂ. Պաշտոնյաները մասնակցում են Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը

Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել թփուտում․ կա տուժած

Մեզ ո՛չ «Ակադեմիական քաղաք» անվամբ կործանարար ծրագիր է պետք, ո՛չ էլ այնտեղ ենիչերիներ պատրաստող փաշինյանական դպրոցներ․ Արմեն Այվազյան

Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով․ Գարեգին Բ Կաթողիկոս

Կյանքից հեռացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը

Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել

Աշտարակում գործարկվում է միասնական երթուղային ցանցը

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է