Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ամիսներ շարունակ բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնում են, որ ՀԷՑ-ի ազգայնացման-պետականացման, իսկ ավելի ստույգ՝ խլման պրոցեսը վստահաբար նվազեցնելու է Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված դրական միտումները։


«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասում է՝ եթե ներդրումային միջավայրը պայմանական պատկերացնենք որպես շինություն, ապա ՀԷՑ-ի հետ կապված զարգացումները այդ շինությունից հերթական մեխի, առանցքի քանդումն են։ «2018 թվականից սկսած ենք հայտնվել ներդրումային գրավչության համար անկայուն իրավիճակում։


2018 թվականի քաղաքական իրադարձություններն ինքնին ներդրումային գրավչության համար խնդրահարույց էին, որովհետև ցանկացած ցնցում, հեղափոխություն տնտեսության համար սկզբնական շրջանում միառժամանակ ձևավորում է որոշակի անորոշություն, սպասողական իրավիճակ։ Ներդրողն իր գործունեությունն իրականացնելու համար առնվազն սպասում է հասկանալու, թե ինչ միջավայրի հետ գործ ունի, ինչպիսին կլինեն խաղի կանոնները, կփոխվեն դրանք, թե ոչ, փոխվելու պարագայում ինչպիսին կլինեն և այլն։


Դա գումարվեց մեզ համար առանց այդ էլ խնդրահարույց ներդրումային միջավայրի գործոնին, այսինքն՝ ունենք արտաքին անվտանգային բաղադրիչ. տարիներ ի վեր փորձել են ներդրումային գրավչությունը հնարավորինս բարձրացնել, բայց ունեինք օբյեկտիվ գործոն։


Հիմա արդեն այդ ամենին գումարվելու է եկել ՀԷՑ-ի գործոնը՝ իր բոլոր զարգացումներով և հետևանքներով։ Եթե ընդհանուր, ապա որևէ դրական բան ակնկալել ներդրումային գրավչության համար այս գործընթացներից հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Ներդրումային միջավայրը մի շարք գործոններով ու հանգամանքներով ձևավորվող միջավայր է, այն ունի քաղաքական, տնտեսական գործոններ, վերջինս ավելի լայն՝ հարկային քաղաքականություն, բիզնեսի համար միջավայրի ստեղծում և այլն։


Ներդրումային միջավայրն այն գործոնների ամբողջությունն է, որով պոտենցիալ ներդրողը կատարում է գնահատում՝ արժե՞, որ նա այնտեղ ներդրում կատարի և գործունեություն ծավալի, թե՞ ոչ։ Այդ գործոններից մեկը քաղաքական անկայունությունն է, իսկ տնտեսական քաղաքականությունը և դրա կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են մնացած գործընթացներին։ Եթե կրկին վերադառնանք ՀԷՑ-ի օրինակին, ապա ունենք մի քանի երևույթների ամբողջություն։


Մի կողմից՝ սա ակնհայտորեն քաղաքական գործընթաց է, դժվար է հիմնավոր կերպով դա հերքելը։ Մյուս կողմից՝ այս գործընթացի հայտարարվող մասն է խնդրահարույց։ Հայտարարվող մասով ունեցել ենք պնդում՝ իշխանությունների կողմից ազգայնացման նպատակ։


Եթե ազգայնացման քաղաքական գործոնը մի կողմ թողնենք, երբ ուսումնասիրում ենք միջազգային պրակտիկան, անգամ ազգայնացման դրական փորձերի պարագայում երկիրն անկայուն և վտանգավոր գործընթացով է անցնում, և երբ ազգայնացումը հաջողվում է, ենթադրենք, կազմակերպությունը ճգնաժամային իրավիճակում է, երկիրն այդ իրավիճակից դուրս բերելու համար անում է ազգայնացում և լուծում է խնդիրը, դրա չոր մնացորդում պետության ներդրումային գրավչությանը հարված է հասցվում։ Հաջողված դեպքերի պարագայում գուցե այն հասցվում է որոշակի ժամանակահատվածում, բայց հասցվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։


Ընդգծում է՝ մեր պարագայում ազգայնացման տնտեսական հիմնավորումներն էլ հիմնավոր չեն, այսինքն՝ տնտեսապես լիարժեք հիմնավորված չէ ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը։ «Միևնույն ժամանակ նշենք՝ եթե խոսքն ազգայնացման մասին է, որովհետև այդ մասին հայտարարություններ կային, բայց նաև զուգահեռ կան հայտարարություններ, որ հնարավոր է այլ սեփականատեր այն ձեռք բերի։ Ունենք խնդրահարույց իրավիճակ ներդրումային գրավչության մասով, ընդ որում՝ խնդիրների մի փնջի առերեսվելու ենք, եթե ՀԷՑ-ի պարագայում տեղի ունենա այլ մասնավոր կազմակերպության կողմից դրա ձեռքբերում, խնդիրների այլ փնջի առերեսվելու ենք, եթե գործընթացն ազգայնացման ուղիով ընթանա։


Ցանկացած պարագայում այդ խնդիրների հավանականությունը բավական մեծ է։ Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա։ Դրա մասին առնվազն վիճակագրությունն այսօր մտածելու տեղիք է տալիս։ Այս տարվա վեց ամսվա ընթացքում ունենք ընդամենը 5 միլիարդ դրամի ներդրում, որը, երևի թե, հավասարազոր է ներդրում չունենալու, խոսքն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։


Այդ ֆոնի ներքո իրավունք ունե՞նք ենթադրելու, որ գուցե հենց այդ գործողություններն են բերել այսօրվա վիճակագրությանը։ Առնվազն հակառակի հիմնավորումը չկա»,-նշում է մեր զրուցակիցը։ Մյուս կողմից՝ մեր տնտեսության մեջ ունենք ներքին ներդրումներ, քաղաքացիներ, որոնք ցանկանում են բիզնես հիմնել կամ ընդլայնել արդեն գոյություն ունեցողը։


Փորձագետն ասում է՝ այս առումով գուցե որոշակիորեն պարադոքսալ իրավիճակում ենք։ «Ներդրումային գրավչության, նախագծերի հետ տեղի ունեցող բացասական նախադեպը թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողի համար նախադեպ է։ Բայց այս նույն գործընթացների ընթացքում որոշակի ներքին աշխուժություն տեսնում ենք, ու այդ պարադոքսալ վիճակը գուցե նաև պայմանավորված է մեր տնտեսության աճի և բուն տնտեսության պարադոքսալությամբ։


Նախորդ տարիներին հստակ արտաքին ազդեցություններ եղան մեր տնտեսության վրա, դրանք թողեցին իրենց «արդյունքը» տնտեսության վրա՝ վիճակագրությամբ, որոշ ոլորտների աճերով և այլն։ Այդ ազդեցությունների արդյունքում որոշ ուղղություններում ունեցանք աշխուժություն, և այն, իհարկե, ոչ ցանկալի չափով, բայց որոշակիորեն նաև կապիտալիզացվեց, օրինակ՝ բանկային համակարգում, կարծես թե, այդ ամենի կապիտալիզացիայի հետ գործ ունենք, որովհետև մինչ այժմ ֆինանսական բնույթի ծառայությունները, բանկային համակարգի շահութաբերությունը բավական բարձր մակարդակում են գտնվում, չնայած պատճառ հանդիսացող արտաքին գործոնները, կարծես թե, ամբողջովին չեղարկվել են։


Երկրորդ հանգամանքը՝ մեր տնտեսությունն այսօր շինարարության ոլորտի մեծ աճերի ներքո է, և գաղտնիք չէ, որ այդ ոլորտում շատ մեծ ներդրումներ են արվում։ Որոշակի պատճառներով ձևավորվել է միջավայր շինարարության աշխուժության համար՝ եկամտահարկի վերադարձ և այլն, այն շահութաբերություն ապահովող ուղղություն է, թեկուզ ժամանակավոր, բայց այստեղ կա տնտեսական հետաքրքրություն, հետևաբար՝ նաև ներքին աշխուժություն։


Լավ է, որ գոնե այդ մասով ունենք որոշակի աշխուժություն, բայց խնդրահարույց է նրանով, որ ինչքան էլ հստակ լինեն այդ ազդեցությունները, դրանք ունեն ժամանակավոր բնույթ։ Որևէ մեկը չի կարող պնդել, որ առաջիկայում չի լինի որևէ այլ գործոն, որի ազդեցության ներքո նույն ոլորտների աշխուժությունը կպահպանվի։ Գուցե լինեն, գուցե նոր գործոններ ի հայտ գան, սա չի բացառվում, բայց ամեն դեպքում այն հանգամանքը, որ այսօր ունենք այդ ժամանակավոր բնույթի ազդեցությունները, առնվազն տալիս են մտահոգությունների և մտավախությունների տեղիք այդ նույն ոլորտների հետագա աճի հետ կապված։


Ի՞նչ կլինի այդ ոլորտների աշխուժության հետ, եթե հանկարծ այլ գործոններ չլինեն։ Ավելի գլոբալ մակրո մակարդակ գնանք՝ ի՞նչ կլինի տնտեսության աճի, ներքին ներդրումների, բիզնեսի աշխուժության և այլնի հետ։ Այստեղ կա անկայունության բավական մեծ գործոն։


Ի վերջո, ներքին ռեսուրսների ներգրավումը տնտեսության համար՝ լինեն ներդրումներ, թե պետական պարտքի ներքին ռեսուրսներ, որոշակի ժամկետայնության խնդիր ունի։ Դրանք հիմնականում ավելի կարճաժամկետ են և բարձր շահութաբերությամբ։ Սրանք, կարծես թե, ժամանակավոր են, իսկ ավելի երկարաժամկետում ունենք վատ նախադեպեր, որոնք չեն կարող հաշվի չառնվել, այսինքն՝ նման գործընթացների պարագայում դժվար է պատկերացնել ներդրողի, որը երկարաժամկետ նախագծի ներդրում կանի։


Շենքի կառուցման պարագայում միջնաժամկետ հետգնման ակնկալիք կա, բայց այժմ այսպիսի անորոշությամբ և նման նախադեպերով պատկերացնել մի ներդրողի, որը երկարաժամկետ՝ 10, 15 տարվա մեծ նախագծերի ներդրում կանի, դժվար է»,-հավելում է նա։ Շեշտում է՝ փորձագիտական հանրույթը տարիներ շարունակ ասում է՝ վատ չէ, որ կան կարճաժամկետ ազդեցություններ։


«Բայց խնդիրն այն է, որ, կարծես թե, ավելի շատ խարսխվում ենք կարճաժամկետ ազդեցություններից ինչ-որ բան քաղելու, դրանք շահարկելու վրա, քան մտածելու երկարաժամկետ կայուն աճի մասին։ Ունենք 6,2 տոկոսանոց տնտեսական աճ երրորդ եռամսյակի համար։ Մեր տնտեսության համար սա լուրջ թիվ է, բավական լավ ցուցանիշ։


Քննադատը կարող է ասել՝ խոսում եք արտաքին ազդեցությունների չեղարկման մասին, իսկ մենք երրորդ եռամսյակում ապահովում ենք 6,2 տոկոսանոց աճ։ Երբ նայում ենք նախորդ տարվա 3-րդ եռամսյակի համեմատ, այսինքն՝ որ ուղղություններն են աճել և ինչ չափերով, այդ 6,2 տոոկոսը ձևավորվել է շինարարության և ծառայությունների երկնիշ աճերով, բայց դրա կողքին, օրինակ՝ մշակող արդյունաբերության աճը 1,9 տոկոս է։ Ստացվում է, որ այսօր շինարարությունը և ծառայությունն են ապահովում այդ աճերը, բայց մեր առանցքային ուղղությունների աճի տեմպերը, որոնք ենթադրում են երկարաժամկետ կայուն աճի ապահովումը, բավական համեստ են։


Այս երևույթի շարունակականության պարագայում կարող ենք կանգնել տնտեսության ապաինդուստրալացման գործընթացների առաջ, երբ տնտեսությունը դառնում է ոչ թե ստեղծող, այլ սպառող։ Իսկ պետության դեպքում երկարաժամկետ տեսլականն է առավել կարևոր, քան ընթացիկ իրավիճակները։


Կարող ենք խոսել անընդհատ ավելացող պարտքի մասին, երբ ունես երկարաժամկետ աճի հետ կապված մտավախություն, ներգրավող միջոցների սպասարկումը վաղ թե ուշ կանգնելու է խնդրի առաջ։ Այս շղթան շարունակվում է բոլոր հնարավոր ուղղություններով և ոլորտներում»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Մեկնարկում է «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ Աջափնյակից
Իշխանությունը հին դարակներից կրկին հանել է արցախցիների նկատմամբ ատելության խոսքը․ Խուդոյան
Աշխարհը կանգնած է աղետի առաջ․ շոկային զարգացումներ տարբեր երկրներում
ՈՒՂԻՂ․ ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման զեկույցը
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «մուկ տշելու» ակցիա է անում կառավարության շենքի դիմաց
Հասկանում է, որ առաջվանը չի, էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի. Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին
Թրամփը օգնության կոչով դիմել է ՌԴ-ին և ՉԺՀ-ին. Փաշինյանը «պետականացնում է» Արարատ ցեմենտը
Ինչպե՞ս կարտաքսեն հայ խոպանչիներին ՌԴ-ից. Վրաստանի օրինակը
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեղրի
Ժաննա Ալեքսանյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Միգուցե նրա մոտ սառը զե՞նք կար․ ՔԿ-ն հրաժարվում է քրգործ հարուցել Փաշինյանի աջակցի դեմ
ՈՒՂԻՂ․ ՔՊ-ն 2-րդ օրն է քարոզարշավ է իրականացնում Լոռու մարզում
Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից․ «Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել
Սի Ծինփին․ Չինաստանն ու Ռուսաստանը կդիմադրեն գերիշխանության բոլոր դրսևորումներին
Կրեմլը նշել է Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումների պարտադիր ատրիբուտը
20-ամյա 2 երիտասարդի մոտ հայտնաբերվել է 4կգ մարիխուանայի նմանվող զանգված․ Ավտովթար-վրաերթ՝ Կոտայքում
Կարևոր
Պուտինը հայտնել է՝ ինչ են բանակցել Սի Ծինփինի հետ
Պուտինը վստահություն է հայտնել, որ Պեկին կատարած իր այցը կամրապնդի Չինաստանի հետ բարեկամությունը
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է անօդաչու թռչող սարքից կառավարվող հրթիռ
Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների արագ զարգացման նոր փուլի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից․ «Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել

Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»

«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»

«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»

Նոր սկանդալ առողջապահության ոլորտում․ դիպլոմ՝ առանց կրթության․ «Ժողովուրդ»

Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան․ ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն․ փաստաբան

Կամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին

Եկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում». Մայր Աթոռ

ԶՈւ-երում սկսել են ցուցակագրել ծառայողներին․ Քննարկման են ներկայացվել սահմանազատման փաստաթղթերը

Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը «տրաս է» հանել 50-յակին. «Իրավունք»

Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտ. Հրապարակ

«Իրավունք». Կոմպրոմատներ են «պայթելու»

Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. Փաստ

«Հրապարակ». Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում. «Ժողովուրդ»

Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»

Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսին․ կան վիրшվորներ