Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայաքվե», «Հայաստան դաշինք», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն», «Նոր դարաշրջան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

Այս կարևոր հանգրվանից հետո գործընթացը թևակոխում է նոր փուլ. գիտակցելով պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը՝ քաղաքական ուժերը շարունակում են միավորել ջանքերը։ Չնայած առանձին հարցերում մոտեցումների տարբերություններին՝ նախաձեռնությունը սահմանել է հիմնարար նպատակներ՝ մերժել Ալիևյան սահմանադրության պարտադրանքը, հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև վերականգնել ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները։

Ստորագրած ուժերը կոչ են անում բոլոր հասարակական ու քաղաքական գործիչներին միանալ այս համախմբմանը։Այս օրակարգի շուրջ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները հանդիպել են մտավորականների հետ, ովքեր լիակատար աջակցություն են հայտնել միասնական դիրքորոշմանը։ Հավաքի մասնակիցները շեշտել են, որ այս քայլը վաղուց սպասված էր։ Երգիչ Արսեն Գրիգորյանն ընդգծել է, որ միասնականությունն այլընտրանք չունի երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու և Եկեղեցու դեմ հալածանքները կանխելու համար։Բանաստեղծ Հուսիկ Արան էլ հավելել է, որ Անկախության հռչակագիրը պետականության «ծննդյան վկայականն» է, և դրանից հրաժարվելը նշանակում է հրաժարվել պետականությունից։ Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր այս հայտարարությունը դուրս է գալիս նեղ կուսակցական շրջանակներից՝ վերածվելով հանրային լայն դիմադրության խորհրդանիշի։

Համախմբման ալիքի ընդլայնման մասին է վկայում նաև այն, որ նախաձեռնությանը պաշտոնապես միացել է «Միասնության թևեր» կուսակցությունը։ Վերջինս հայտարարել է, որ ճգնաժամային այս իրավիճակում նախկին տարաձայնությունները տեղ չունեն, քանի որ առկա են արտաքին պարտադրանքների և ներքին ճնշումների փոխկապակցված վտանգներ։ Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունը արտաքին պահանջների կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պայման, իսկ դրան դիմադրողներին պիտակավորում որպես խոչընդոտ։

«Միասնության թևեր»-ը խստորեն դատապարտել է նաև Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քրեական գործողություններն ու կալանավորումը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն ճնշել ընդդիմության դիմադրողականությունը և հող նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների համար։

Համագործակցությունը, ըստ նախաձեռնողների, պետք է կառուցվի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության սկզբունքներով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց ազգային շահերի զիջման։


Լրահոս

Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը
Թրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում
NYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Թրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրեն
Պեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահ
ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին
Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին
WP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Պարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ է
Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»
ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները
Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»
«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»
Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում
Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին
FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար

Լրացուցիչ նորություններ

...

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել