Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սա սարսափելի ու կործանարար օրինագիծ է, փաստացի կոռուպցիան օրինականացվում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Վճարիր, քիչ ծառայիր», «պարտադիր ծառայությունը միայն սոցիալապես անապահով խավի տղաների համար է», «քանդում են բանակի հիմքերը»։


Սրանք այն մեկնաբանությունների չնչին մասն են միայն, երբ հասարակությունն արձագանքում է քպական պատգամավորներից մեկի մշակած օրինագծին, որով առաջարկվում է 18 և 24 մլն դրամ վճարել պետական բյուջե և ծառայել համապատասխանաբար 4 և 1 ամիս։ Երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պետք է քննարկվեր այս նախագիծը։


Քննարկումը չեղարկվեց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի այն պատճառաբանությամբ, թե հրատապ քննարկման հարցեր կան։ Օրերս այս նախագիծը խնդրահարույց էր համարել նաև ՄԻՊ-ը՝ մատնանշելով սոցիալական արդարությանը, բանակում ամուր կարգապահությանն առնչվող ռիսկերը, ինչպես նաև առաջարկել էր հարցը դիտարկել սահմանադրական և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների հաշվառմամբ։


«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նախ անդրադառնում է հանձնաժողովի նիստի չեղարկմանը։ «Քանի որ ընդդիմության պատգամավորներն ավելի շատ էին, քան իշխանականները, կարծես պատճառը հենց դա էր։


Պարզ է՝ դրական եզրակացություն չէր լինելու ընդդիմության կողմից, երևի ներկա-բացակայի խնդիր ունեին։ Հիմա՝ օրինագծի մասին։ Իմ կարծիքով, սա սարսափելի ու կործանարար մի օրինագիծ է, հատկապես երկարաժամկետ կտրվածքով։ Այս օրինագիծն այն մասին է, որ փաստացի կոռուպցիան օրինականացվում է։


Օրինագիծը հիմնավորողներն ասում են՝ նախկինում այս կամ այն զարտուղի ճանապարհով մարդիկ ազատվում էին բանակից, հիմա դա օրինականացնենք, այդ փողը, որ կոռուպցիոն մեխանիզմներով տալիս էին այս կամ այն պաշտոնյային, մտնի բյուջե։ Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ չեն կարողանում պայքարել։ Ստացվում է նաև, որ այս կամ այն անձը, որն ապագայում կօգտվի այդ օրինագծից, փաստացի հանցագործության հակում ունեցող մարդ է շատ մեծ հավանականությամբ։


Եթե նախկինում պետք է կոռուպցիոն մեխանիզմով այդ գումարը տայի, հիմա օրինական ճանապարհով եմ տալիս, բայց ստացվում է, որ այդ հակումն ինձ մոտ կար չէ՞, որ ես այդ քայլին դիմում եմ։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ օրենքից օգտվողների մեծը մասը պոտենցիալ հանցագործ է։ Մյուս կողմից՝ իրավաբանները նույնիսկ Սահմանադրության հետ կապված խնդիր են տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանգասարյանը։Ընդգծում է՝ հասարակության մեջ շերտավորումն էլ ավելի է խորանալու։ «Ստացվելու է, որ հարուստները, փող ունեցող մարդիկ մեծամասամբ չեն ծառայելու, չեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության սահմանները, մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, և այն մարդը, որը փող չունի, գնալու է իր պարտքը կատարելու։


Սա սարսափելի մեծ շերտավորում է մտցնելու մեր՝ առանց այն էլ բարդ հասարակության մեջ։ Այդ կոնտեքստում ինչ-որ փուլում նաև առևտրային բանկերն են արձագանքելու։ Ինչպես ուսանողական վարկեր են տրամադրում, ապագայում, ասենք, հայտարարություններ ու գովազդներ գուցե տեսնենք, որ այս կամ այն բանկն առաջարկում է բանակից ազատվելու վարկերի տարբերակներ։


Այս ճանապարհով ո՞ւր ենք գնում, մեր զինված ուժերի կարողությունները մեծացնո՞ւմ ենք այս քայլով, թե՞ փոքրացնում։ Ասեմ ավելին, 10-ապատիկ, 15-ապատիկ թուլացնում ենք։ Այս համակարգի մասին նույնիսկ խոսել, քննարկելն արդեն մեզ թուլացնում է, եթե նման աբսուրդ ու կործանարար օրենքի շուրջ ենք քննարկում, դա արդեն մեզ ո՛չ պատիվ է բերում, ո՛չ էլ ուժեղացնում է»,-նշում է մեր զրուցակիցը։


Մանգասարյանի կարծիքով, նույնիսկ ներիշխանական թիմում «խելքը գլխին» մնացած մարդիկ պետք է դեմ լինեն այս ամենին։ «Հույս ունեմ, որ հասարակական արձագանքն էլ պետք է ստիպի իշխանավորներին, որ կործանարար քայլերի չգնան։ Հերիք է՝ որքան փորձությունների միջով անցել ենք, մի հատ էլ նման մեծ փորձության միջով անցնե՞նք։ Օրինագծի դեպքում հիմնավորումների բացարձակ բացակայություն է, ոչ մի տրամաբանական հիմնավորում չկա։


Նույնիսկ պաշտպանության նախարարը կառավարության նիստի ժամանակ ասում է՝ ամեն տարի քվոտաներ կորոշենք, թե քանի հոգու կտանք այդ արտոնությունը։ Պայմանական 50 քվոտա է, բայց 100 հոգի են դիմում, ի՞նչ մեխանիզմով են ընտրելու այդ 50 հոգուն, արդարությունն ինչպե՞ս են պահպանելու։


Թե՞ նորից՝ ով շուտ գրանցվեց, ով ծանոթ գտավ տարբերակով, այսինքն՝ էլի կոռուպցիոն ռիսկերի տրամաբանությունը կա։ Տպավորություն է, որ իրենք էլ մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչպես է գործելու այդ օրենքը։


Հիմնավորման մեջ նաև ասում են՝ հիմա ընդունեք այն, վաղըմյուս օրը կհասկանաք, թե ինչ պրոբլեմներ կլինեն, այն ժամանակ կլավարկենք և ինչոր փոփոխություններ կիրականացնենք։ Այս իմաստով էլ լուրջ խնդիր կա, որովհետև նման ճակատագրական նշանակություն ունեցող օրինագծերն այդքան արագ չեն բերում խորհրդարան և փորձում անցկացնել։


Մյուս կողմից՝ հասարակական սեկտորի ու փորձագիտական դաշտի հետ բացարձակ քննարկում տեղի չի ունենում։ Դաշտում ում ճանաչում եմ, ում հետ շփվում եմ, ոչ մեկ ոչ մի բանի մասին տեղյակ չէ, այս օրինագծի մասին իմացել են մամուլից։ Փորձում ենք զուտ մամուլում եղած տեղեկությունը վերլուծել։ Մի հիմնավորում էլ են ներկայացնում՝ այս օրինագիծն ընդունենք, մեր զորակոչը 20 տոկոսով կավելանա։


Սա մանիպուլ յացիա է։ 24 միլիոն դրամ վճարելուց հետո զորակոչիկը 1 ամսով է բանակում լինելու։ Հարց է նաև, թե 1 ամսվա մեջ ի՞նչ կարողություններ է ձեռք բերելու։ Մեկ ամիս հետո պետությունն իրեն ասում է՝ գնա տուն, քո պարտքը կատարեցիր։ Ընդամենը 1 ամսով ենք այդ ավելի ռեսուրսը ներգրավելու, այն լինելու է ընդամենը մի զորամասում։


Իմ կարծիքով, նույնիսկ մտածում են ապագայում առանձին մի զորամաս ստեղծել հատուկ 1-ամսյա ծառայության համար, որպեսզի, այսպես ասած, բանակային միջանձնային խնդիրներ չառաջանան։ Այսինքն, ամեն իմաստով այս օրենքը չափազանց խնդրահարույց է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի չկարողանան այն կյանքի կոչել, այն բոլորիս է վերաբերում։


Անկախ քաղաքական հայացքներից, անվտանգությունը բոլորիս վերաբերելիք հարց է, և ամեն ինչ պետք է անենք, որ նման կործանարար օրենքները կյանքի չկոչվեն»,-ասում է ռազմական հարցերի փորձագետը։


Տարիներ շարունակ գործող իշխանությունները հայ հասարակությանն ասում են, թե ընթանում են պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհով, բայց ստացվում է, որ բանակի կարևորագույն օղակներից մեկի՝ ժամկետային զինծառայության համակարգի հիմքերը թուլացնում են։ «Ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս են դա պատկերացնում, բայց եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ, ապա պետք է ունենանք հստակ ճանապարհային քարտեզ, դա մեկ օրվա կամ տարվա գործ չէ: Անունը դնում են, թե ռեֆորմներ են անում, բայց իրականում չեն էլ կարողանում կյանքի կոչել իրենց ասած ռեֆորմները։ 3-4 տարի է՝ բանակը պետք է համազգեստ փոխի, մինչև հիմա քննարկումների մեջ են, ամեն տարի ասում են՝ այս տարի կանենք։ Հեշտ է ասել՝ պրոֆեսիոնալ բանակ և այլն, բայց հստակ մեխանիզմ չունեն։ Իր հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կողմ են և ընդունել են համապարփակ պաշտպանության կոնցեպտն Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Դրանից ստացվում էր, որ կառավարությունը կողմ է այդ կոնցեպտին, և փորձելու են գնալ այդ ճանապարհով։ Մինչ այսօր ոչ մի առարկայական քայլ չի արվել, այսինքն՝ համապարփակ պաշտպանության կոնցեպտը, եթե պատկերավոր նկարագրենք, այն է, որ ցանկացած քաղաքացի մեր պաշտպանական համակարգում իր դիրքը և դերը պետք է ունենա, բայց հիմա փաստացի 180 աստիճան հակառակ ճանապարհով ենք գնում։ Այն քաղաքացիներին էլ, որոնք իրենց դիրքը պետք է ունենան այդ պաշտպանության համակարգում, ասում ենք՝ փող տուր, ազատվիր։ Ժամանակին մի բան են ասում, հետո գնում են լրիվ հակառակ ուղղությամբ։


Կրկին վերադառնալով օրինագծին՝ նշեմ՝ դրա հիմնավորումները շատ թույլ են, չկա նման տրամաբանություն, որ այս մեխանիզմի դեպքում կոռուպցիա չի լինելու։ Օրենքի կյանքի կոչման պարագայում դա հանգեցնելու է բանակի թվի կրճատմանը, մարտունակության անկմանը։ Մյուս կողմից՝ այստեղ զուգահեռներ ես տանում Ալիևի պահանջների հետ, որն ասում է՝ Հայաստանը զինված ուժեր չպիտի ունենա։ Խորհրդարանում նման օրինագծեր են ներկայացնում, և տպավորություն է, որ փաթեթավորում են ու անուղղակի այդ պահանջն իրականացնում»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում