Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբոսաշրջության բնագավառում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակության ծրագիր հաստատելու մասին» նախագիծը։


Դրա ընդունման նպատակն է «հետվճար» (cashback) մեխանիզմի կիրառմամբ խթանել զբոսաշրջային այցելությունների թվի ավելացմանը, ինչպես նաև Հայաստանում անցկացվող գիշերակացերի թվի երկարաձգմանը։


Ի՞նչ է առաջարկվում։ Զբոսաշրջիկը գնում է ծառայություն, որի դիմաց հաշվարկվում և վերադարձվում է որոշակի տոկոս գումար, եթե զբոսաշրջիկը անցկացնում է առնվազն 5 գիշերակաց (գիշերակացերի քանակը հնարավոր է ավելացնել ստացված առաջարկությունների հիման վրա. ներկայացվել են հաշվարկներ թե՛ մինչև 5 գիշերակացի, թե՛ 5-ից ավել գիշերակացերի համար) Հայաստանում և վերջինիս ծախսը (առանց ավիատոմսի) կազմում է առնվազն 150 հազար դրամ։


Ծառայությունների պահանջարկի մեծացմամբ աճում է սպառումն ու տնտեսվարողների ստացած եկամուտները, ինչի հետևանքով ապահովվում են լրացուցիչ հարկային մուտքեր։


Զբոսաշրջության ոլորտում հետվճարի մեխանիզմը կիրառվելու է հետևյալ պայմաններով. եթե զբոսաշրջիկները մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք են բերել տվ յալ զբոսաշրջային ծառայությունը մատուցողից առնվազն 30000 դրամի արժեքով ծառայություններ (ներառյալ ԱԱՀ), կամ զբոսաշրջիկների կողմից մեկ այլ ծառայություն մատուցողից ձեռք բերված ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 150000 դրամ, կամ եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել զբոսաշրջային փաթեթ, որի արժեքը կազմում է առնվազն 200000 դրամ։


Մեխանիզմը կիրառվելու է, եթե զբոսաշրջիկը Հայաստանում անցկացրել է առնվազն հինգ գիշերակաց, եթե զբոսաշրջիկը ծառայությունները ձեռք է բերել Հայաստանից մեկնելուց առնվազն 10 օր առաջ։


Օժանդակությունը չի տրամադրվում, եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել ծառայություն, որի դիմաց այս ծրագրի շրջանակում նախատեսված փոխհատուցման գումարը պակաս է 15000 դրամից։


Զբոսաշրջիկին փոխհատուցման ենթակա գումարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել 20000 դրամը, եթե նա ձեռք է բերել առանձին ծառայություններ, և չի կարող գերազանցել 30000 դրամը, եթե ծառայությունները ձեռք է բերել զբոսաշրջային փաթեթի շրջանակում։


Ներկայացված նախագծի նպատակն է զբոսաշրջիկների կողմից Հայաստանի տարածքում ծառայություն ձեռք բերելու կամ զբոսաշրջային փաթեթից օգտվելու դեպքում, նախատեսված հավելվածի միջոցով, սահմանված գումարի չափով վերականգնել այս գումարը զբոսաշրջիկի վճարային քարտին, իսկ դա կօգնի օժանդակելու զբոսաշրջության ոլորտում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեությանը, միաժամանակ Զբոսաշրջիկը վերադարձվող գումարը կարող է օգտագործել այլ ծառայությունների համար, օրինակ՝ ռեստորաններում, թանգարաններում կամ էքսկուրսիաներում, սա էլ, ըստ նախարարության, կնպաստի տեղական բիզնեսի զարգացմանը։

Լրահոս

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում