Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․

 


Երբ Արցախի 120 հազար հայերը շուրջ տասը ամիս գտնվում էին շրջափակման մեջ, երբ մարդիկ զրկված էին սննդից, դեղորայքից ու վառելիքից, երբ ամիսներ շարունակ նրանց նկատմամբ իրականացվում էր աստիճանական հյուծման քաղաքականություն, որը 2023 թ. սեպտեմբերին ավարտվեց ադրբեջանական ռազմական հարձակմամբ և Արցախի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմամբ, միջազգային խոշորագույն ԶԼՄ-ները պահպանում էին քար լռություն՝ իրականացնելով, փաստորեն, տեղեկատվական շրջափակում։ Հատուկենտ անդրադարձները բացառություն էին, որոնք կատարվող հանցագործության ծավալներին ակնհայտորեն չէին համապատասխանում։


Բայց բավական էր ՀՀ Ազգային ժողովում պատգամավորները ծեծկռտուք սարքեին, և Հայաստանի խորհրդարանի տեսարաններն անմիջապես հայտնվեցին միջազգային խոշոր լրատվամիջոցներում՝ CNN, NBC News, CBS News, Associated Press, Al Jazeera, The Telegraph, The Independent, Deutsche Welle, Berliner Zeitung և բազմաթիվ այլ ԶԼՄ-ներում։


Այսօր աշխարհով մեկ Հայաստանի մասին տարածվում է հետևյալ պատկերը՝


Հայաստանի խորհրդարան → զանգվածային ծեծկռտուք → բռունցքներ ու ոտքերով հարվածներ → արյունահոսող պատգամավոր → օդ նետված ծանր աթոռ → «Սեքսի նախարարություն» (“Ministry of Sex”)։


Al Jazeera-ն Հայաստանի խորհրդարանն արդեն անվանում է «բռնցքամարտի ռինգ» և հատուկ շեշտում՝ մեկ ամսվա ընթացքում սա երրորդ նման դեպքն է։ The Independent-ի վերնագրում հայտնվում է **“Ministry of Sex” արտահայտությունը։ The Telegraph-ը և ուրիշները կենտրոնանում են ԱԺ փոխնախագահի՝ աթոռ նետելու կադրի վրա։


Բնական հարց է առաջանում. **ինչո՞ւ Արցախի տասնամսյա շրջափակումը, 120 հազար հայերի գոյաբանական ճգնաժամը և դրան հաջորդած ամբողջական էթնիկ զտումը չկարողացան միջազգային տեղեկատվական դաշտում առաջացնել այնպիսի արագ ու համատարած արձագանք, ինչպիսին առաջացրեց Հայաստանի խորհրդարանում մեկ ծեծկռտուքը։


Այս անհամաչափությունը պետք է ունենա իր բացատրությունը։


Առաջանում է ավելի ծանր հարց. արդյո՞ք գործ ունենք միայն միջազգային լրատվամիջոցների՝ սկանդալի և դիտարժան տեսանյութի նկատմամբ բնական հետաքրքրության հետ, թե՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ, որոնք նպատակ ունեն աշխարհին ցույց տալ ոչ թե ցեղասպանության և էթնիկ զտման ենթարկված հայությանը, այլ իրար ծեծող, աթոռներ նետող և սեփական խորհրդարանը «բռնցքամարտի ռինգի» վերածած վայ-գործիչներին (ըստ էության՝ օտարների, գլոբալիստների դրածոներին)։


Իմ համոզմամբ, նման տեսարանների ստեղծումն ու դրանց արտասովոր արագ միջազգային տարածումը ծառայում են ավելի գեշ նպատակի՝ վարկաբեկել Հայաստանն ու հայությանը, մղել Արցախի էթնիկ զտումը միջազգային հիշողության լուսանցք և հայերին զոհի փոխարեն ներկայացնել որպես անկառավարելի, վայրի ու քաղաքականապես անլուրջ հասարակություն։


Իսկ դա չափազանց վտանգավոր է հատկապես այսօր, երբ Հայաստանի առջև կանգնած է Սյունիքը կորցնելու, իսկ դրա հետևանքով՝ ամբողջ երկիրը կործանելու իրական սպառնալիքը։ Կարևորն այն է, թե ովքեր են շահում այդ տեսարաններից (իսկ շահում են նախևառաջ թուրքերը), ինչ միջազգային պատկեր է դրանց միջոցով կառուցվում Հայաստանի մասին («վայրի ցեղախումբ») և ինչ քաղաքական, ավելի ստույգ՝ ցեղասպանական գործընթացների համար կարող է այդ պատկերը հետագայում օգտագործվել (հայատյացություն, հայասպանություն)։


Արցախի հայաթափումից հետո Հայաստանի և մասնավորապես Սյունիքի նկատմամբ ահռելի ճնշումների պայմաններում («Թրամփի ուղի» / «Զանգեզուրի միջանցք») այս հարցերը «դավադրապաշտություն» պիտակով որակել-փակելը անպատասխանատու մոտեցում կլինի։ Ուստի արտաքին պատվերի վարկածը միանգամայն հնարավոր է և արժանի է քննության, թեև դեռևս հաստատված փաստ չէ։


Իսկ փաստն առայժմ սա է. Արցախի տասնամսյա շրջափակման ժամանակ միջազգային խոշոր ԶԼՄ-ները հիմնականում լուռ էին, մինչդեռ Հայաստանի խորհրդարանում նետված մեկ աթոռը հաշված ժամերի ընթացքում հայտնի դարձավ գրեթե ամբողջ աշխարհին։


Այ հենց այս հակադրությունն էլ ամենից մտահոգիչն է։ Հայությանը փորձում են նվաստացնել և կամազրկել մինչև վերջ՝ արդեն կատարված ցեղասպանությունը կոծկելու, նախապատրաստվող ցեղասպանության համար հող ստեղծելու, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը զոհի վրա բարդելու նպատակով։


ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ։


Հ. գ. Խոսել հայկական քաղաքական դաշտի մասին ավելորդ է. դրածոները միշտ անելու են այն, ինչ իրենց պատվիրեն իրենց տերերը՝ առանց գեթ մեկ վայրկյան մտորելու երկրի և ազգի մասին։

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ

Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում