Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անսպասելի վերադարձը հանրային օրակարգ՝ Հոկտեմբերի 27-ի գործի նոր մանրամասներով, և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդած հանձնարարությունը նոր հարցեր են առաջացնում։ Արդյո՞ք սա ազդակ է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում։Տարիներ շարունակ հանրային ուշադրությունից հեռու մնացած Գագիկ Ջհանգիրյանը հանկարծ հայտնվեց տեսադաշտում՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի վերաբերյալ հայտարարություններով, որոնք վերաբերում են ոչ միայն տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգությանը, այլև դրա չպարզաբանված հանգամանքներին։«Ժողովուրդ»-ը նկատել է, որ նախկին զինվորական դատախազի խոսքում առանձնահատուկ ուշադրության արժանի է Ռոբերտ Քոչարյանի անունը։ Ջհանգիրյանը հիշատակել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվա բանակցությունները՝ Քոչարյանի, Նաիրի Հունանյանի և նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի մասնակցությամբ։

Նա նաև հարցեր է բարձրացրել Հունանյանի և մյուս դատապարտյալների՝ դատարան չհասած վերաքննիչ բողոքների վերաբերյալ։Սրանք պարզապես հին պատմության դրվագներ չեն, եթե դրանց հիմքում կան փաստաթղթեր ու ստուգման ենթակա տեղեկություններ։ Դրանք կարող են նորից օրակարգ բերել այն հարցը, որը տարիներ շարունակ հետապնդել է Հոկտեմբերի 27-ի գործը՝ արդյո՞ք հայտնի են եղել բոլոր հանգամանքները, և արդյո՞ք ամբողջությամբ պարզվել է հնարավոր պատվիրատուների հարցը։«Ժողովուրդ» օրաթերթին իշխանական աղբյուրներից փոխանցում են, որ Հոկտեմբերի 27-ի գործի որոշ դրվագներ առաջիկայում նոր քննության առարկա կդառնան, իսկ արդյո՞ք դրանց ուսումնասիրությունը կարող է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի շուրջ քաղաքական ու իրավական նոր հետապնդման, ցույց կտա ժամանակը։Ջհանգիրյանի բարձրացրած հարցերի առանցքում երեք հանգամանք է՝ վերաքննիչ բողոքների ճակատագիրը, Հոկտեմբերի 27-ի գիշերվա բանակցությունների բովանդակությունը և հնարավոր նախնական տեղեկությունների փոխանցումը անվտանգության մարմիններին։Եթե այս հարցերի վերաբերյալ ի հայտ գան նոր փաստաթղթեր կամ վկայություններ, դրանք կարող են էական նշանակություն ունենալ գործի չպարզաբանված դրվագների ուսումնասիրության համար։ Իսկ, եթե փաստերը չհաստատվեն, դա նույնպես պետք է հստակ արձանագրվի։Քաղաքական առումով, սակայն, արդեն իսկ ակնհայտ է, որ Հոկտեմբերի 27-ի թեման կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, և Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ նոր հարցադրումները կարող են շարունակվել»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին
27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»
Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ