Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Տիգրան Գալստյանը, որը մինչ խորհրդարան մտնելը հանրային լայն ճանաչում չուներ, նախօրեին ԱԺ-ում հայտնվեց իրարանցման կենտրոնում։ Եթե մինչ այս նա աչքի չէր ընկնում քաղաքական ակտիվությամբ կամ հանրային հնչեղ ելույթներով, ապա խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, կարծես, որոշել էր լրացնել այդ բացը՝ ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելով։«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ իրավիճակն այնքան էր թեժացել, որ խորհրդարանի անվտանգության աշխատակիցները՝ ՊՊԾ ծառայողները, դժվարությամբ էին կարողանում «զսպել» Գալստյանին։ Վերջինս, ըստ միջադեպի տեսագրություններում երևացող դրվագների, շարունակ փորձում էր մոտենալ ընդդիմադիր պատգամավորներին և կրկին հարձակվել նրանց վրա։

ՊՊԾ աշխատակիցները նրա թևերն էին «պահում»:Ստացվում է՝ խորհրդարանի ամբիոնից ու նիստերի դահլիճից հեռու, պատգամավորական մանդատը մի կողմ դրած, նորաթուխ ՔՊ-ականը նախընտրել էր ուժի լեզուն։Իսկ ո՞վ է Տիգրան Գալստյանը, որի անունը մինչ այս լայն հանրությանը գրեթե ծանոթ չէր։Գալստյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 2-ին Աշտարակում։ 1995-1997 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի լեյտենանտ է։ 2006 թվականին ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը։

Նրա աշխատանքային կենսագրությունը նույնպես առանձնապես երկար չէ։ 2008-2026 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տրանսպորտի տեղամասի պետ։ 2019-2026 թվականներին զբաղվել է նաև անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ՝ «Տիգրան Գալստյան» ԱՁ-ի միջոցով։Քաղաքական դաշտում Գալստյանը հիմնականում գործունեություն է ծավալել Աշտարակում։ 2002-2021 թվականներին եղել է Աշտարակ քաղաքի ավագանու անդամ, իսկ 2021-2026 թվականներին՝ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

Այսինքն՝ կրկին մի քանի տող կենսագրականով պատգամավորը ԱԺ-ում բռունցքները գործի դնելու համար:Այսպիսով՝ երկար տարիներ տեղական ինքնակառավարման համակարգում աշխատած, հանրապետական մակարդակում հանրությանը գրեթե անհայտ գործիչը խորհրդարան հասնելուց հետո իր մասին առաջին լայն արձագանքն ապահովեց ոչ թե քաղաքական դիրքորոշմամբ, օրենսդրական նախաձեռնությամբ կամ հրապարակային խոսքով, այլ ընդդիմադիրների հետ ծեծկռտուքի մասնակցությամբ։Թե ինչու՞ է նորաթուխ պատգամավորը խորհրդարանական աշխատանքի փոխարեն նախընտրել բռունցքների լեզուն, մնում է հարց։ Բայց մի բան ակնհայտ է. պատգամավորական մանդատը օրենսդիր մարմնում աշխատելու, ոչ թե անձնական հաշիվներ պարզելու արտոնություն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին