Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Արտաքին միջավայրը շարունակում է անկայուն մնալ, Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցում ունեցող երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, անընդհատ ընդլայնում են իրենց ռազմական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այնինչ մեր երկրի պաշտպանական համակարգի հիմքերն անընդմեջ թուլացվում են հենց օրվա իշխանությունների ձեռքով։Հայաստանի զինված ուժերի ու ազգային անվտանգության համակարգի ներկա վիճակը, ինչպես երբեք, պահանջում է անհապաղ խորքային վերանայում և ռազմավարական վերակառուցում ու վերակազմավորում։ Առաջիկայում Հայաստանն էլ ավելի լուրջ խնդիրներ կունենա, եթե այս տեսանկյունից հետևություններ չարվեն։ Բայց պաշտպանական համակարգի համատեքստում իրականացվող վերջին փոփոխություններն ու առաջարկները ոչ միայն ուղղված չեն ամրապնդելու բանակը, այլ, ընդհակառակը, վտանգվում է դրա ինստիտուցիոնալ հիմքը։


Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ պարտադիր զինծառայության ժամկետը փոխարինել խոշոր ֆինանսական վճարով և ծառայել ավելի կարճ ժամկետ, ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքը, այլ փաստացի ձևավորում է խոշոր բևեռացում. մի կողմում կլինեն նրանք, ովքեր կարող են վճարել և ազատվել ծառայությունից կամ ծառայության անցնել «հեշտացված» տարբերակով, մյուս կողմում նրանք, ովքեր ստիպված են իրենց ուսերին կրել ծառայության ողջ բեռը։ Այս մոդելը խորապես անարդար է, հակասում է համընդհանուր պաշտպանության գաղափարին և էթիկային։ Այդ մեխանիզմը խաթարում է բանակի հասարակական ընկալումը՝ այն վերածելով տուգանային կամ սոցիալական բեռի, այլ ոչ թե ազգային միասնության խորհրդանիշի։


Դեռ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ մեկ ամիս ծառայությունը որակական առումով որևէ արդյունք տալ չի կարող։ Միայն նրա համար, որ ծառայողներն ադապտացվեն բանակային պայմաններին, ինքնին մեկ ամսից ավելի ժամանակ է պետք։Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ առանց այդ էլ հարուստները կաշառքով ազատում էին իրենց զավակներին ծառայությունից, ու էլի աղքատների հույսին էր մնում բանակը: Այո, հնարավոր է՝ կա նման բան: Բայց ստացվում է, որ փոխանակ պայքարեն այս ոլորտում կոռուպցիայի դեմ (ինչպես խոստացել էին այս իշխանությունները), գնում են կաշառքն օրինականացնելու ճանապարհով: Ու եթե հիմա գուցե շատ դեպքերում կարող են վախենալ կաշառք տալ ու վերցնել, ապա օրենքի ընդունումից հետո սոցիալական բևեռացումը կդրվի օրինական հիմքերի վրա: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման առաջարկը արվում է մի իրավիճակում, երբ բանակը այս տարիների ընթացքում որոշակի բարոյալքման է ենթարկվել՝ պայմանավորված իշխանությունների կողմից զինված ուժերի հատուկ թիրախավորմամբ, կադրային սխալներով, անարդյունավետ կառավարմամբ, ոչ մարտունակ շերտերի գերակայությամբ և զինծառայողների անվտանգության հետ կապված բազմաթիվ միջադեպերով։


Ամեն ամիս պարբերաբար հայտնվում են լուրեր ծառայության ընթացքում վնասվածքներ ստացած կամ մահացած զինվորների մասին՝ ոչ թե մարտական գործողությունների, այլ ներքին կարգապահության բացակայության, բախումների, անպատասխանատու հրամանատարության կամ բժշկական անփութության հետևանքով։ Այս պատկերը վկայում է, որ համակարգը խոր ճգնաժամի մեջ է։


Բացի այդ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետական քաղաքականությունը վերստին փորձում զերծ մնալ բանակի արդյունավետության բարելավմանն ուղղված խորքային բարեփոխումներից և փոխարենը առաջ տանել մոդելներ, որոնք կարելի է բնութագրել որպես «սոցիալական ինժեներություն»՝ բանակի գաղափարական և կազմակերպչական ենթահիմքը աստիճանաբար փոխելու միջոցով։ Դա բացահայտորեն վտանգավոր է, քանի որ Հայաստանի համար, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական բարդ դիրքը, բանակը միշտ պետք է լինի հանրային համախմբվածության հենասյունը։ Եթե այդ հենասյունը փոխարինվում է ընտրանքային մոդելով, որտեղ ծառայությունը դառնում է միայն աղքատների ճակատագիրը, ապա ամբողջ պետական անվտանգության համակարգը կկորցնի իր համախմբող և համազգային բնույթը։ Այսինքն, այն դեպքում, երբ հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում ծառայության արժեքը, ապա այդ նույն հասարակությունը չի կարող ցուցաբերել պատրաստակամություն՝ անհրաժեշտ պահին անձնազոհության կամ դիմադրության համար։Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը չի ուղեկցվում լայն հանրային քննարկմամբ։ Սա ցույց է տալիս, որ պաշտպանական ոլորտում որոշումները կայացվում են ոչ թե համաժողովրդական ներգրավմամբ, այլ ներքին կաբինետային պայմանավորվածություններով, որոնք չեն արտացոլում լայն հանրության կամքը։ Այս իրավիճակը հանգեցնում է վստահության ճգնաժամի խորացման՝ հատկապես այն պարագայում, երբ հասարակությունն արդեն իսկ կասկածում է պետական համակարգի թափանցիկությանն ու արդարությանը։Որքան էլ Հայաստանը ձգտի միջազգային հարթակներում պաշտպանության շուրջ համաձայնություններ ձեռք բերել, խորացնել փոխգործակցությունը, որոշակի սպառազինություններ ներկրել ու փորձի փոխանակում իրականացնել, միևնույնն է, եթե բանակի ներքին կառուցակարգը չհզորացվի, պաշտպանունակության մակարդակի բարելավում չենք կարող ակնկալել։ Այն պետությունը, որն ի վիճակի չէ իր պաշտպանության համար գործուն մեխանիզմներ ձևավորել, իհարկե, չի կարող ակնկալել, որ ուրիշներն իր համար կարող են այդպիսի մեխանիզմներ ստեղծել։Վարվող անվտանգային քաղաքականության վերանայումը, հանրային վերահսկողության ուժեղացումը և ռազմավարական մտածողության վերադարձը պետք է դառնան օրակարգային հարց, քանի դեռ ուշ չէ։


Բանակը միայն սպառազինությամբ չէ, որ հզորություն է ապահովում. այն պետության ողնաշարն է, իսկ առանց առողջ ողնաշարի պետությունը անկայուն կառույց է՝ խոցելի բոլոր կողմերից։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական
Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Times. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթ
Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիր
Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին
Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին
Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան
Բաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. Զելենսկի
Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագա
Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է
Սամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ Կարապետյան
Զախարովան հիշել է Զելենսկու մանկության սիրելի խաղալիքը
Արցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտից
Արուսյակ Մանավազյանը բոյկոտում է Էդգար Ղազարյանին և չի պատասխանում նրա հարցերին
Իրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործել
Հ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում