Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլա Սարկոզի․ Ֆրանսիայի առաջին նախագահը, որին դատեցին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլ Սարկոզին մեղավոր է ճանաչվել Վճռաբեկ դատարանի ավագ դատավորի հետ կոռուպցիոն պայմանագիր կնքելու համար՝ իր դեմ դատավարության վրա ազդելու նպատակով։

Այսօր Փարիզի վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել 69-ամյա Նիկոլա Սարկոզիի նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ երեք տարվա ազատազրկում, ներառյալ մեկ տարի իրական ազատազրկում (էլեկտրոնային ապարանջան կրելով)՝ կոռուպցիայի և հետաքննության վրա ճնշում կատարելու գործով:

Ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ-ները, պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել իր փաստաբան Թիերի Հերցոգի հետ 2014 թվականին Վճռաբեկ դատարանի ավագ դատավոր Ժիլբեր Ազիբերի հետ «կոռուպցիոն պայմանագիր» կնքելու մեջ՝ տեղեկություններ ստանալու և ազդելու համար մեկ այլ գործի վրա, որում նա ներգրավված է եղել։

Երեքն էլ դատապարտվել են երեք տարվա ազատազրկման, ինչպես նաև նախկին գործունեությամբ զբաղվելու արգելք է սահմանվել երեք տարի ժամկետով: Բացի այդ, Ֆրանսիայի նախկին նախագահ երեք տարով արգելել են առաջադրվել ընտրություններում։

Վճռաբեկ դատարանը (Ֆրանսիայի բարձրագույն դատարանը), որը պատասխանատու է օրենքի պատշաճ կիրառումն ապահովելու համար, այսպիսով բացառեց դատական ​​որևէ խախտում այս երկարատև դատավարության ընթացքում:

Այժմ Սարկոզիին կկանչեն ներկայանալու ուղղիչ դատավորին, որպեսզի տեղադրեն նրա էլեկտրոնային թեւնոցը:

Նրա փաստաբանն ասել է, որ քաղաքական գործիչը ենթարկվելու է Վճռաբեկ դատարանի որոշմանը, սակայն դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով իր անմեղությունը։ Հատկապես փաստաբանները վիճարկում են Նիկոլա Սարկոզիի գաղտնալսման օրինականությունը՝ պնդելով, որ նրա անձնական զրույցները Թիերի Հերցոգի հետ չի կարող «օգտագործվել նրա դեմ»։
«Նիկոլա Սարկոզին չի կարող դատապարտվել իր փաստաբանի հետ ունեցած զրույցների հիման վրա», - պնդել է նրա փաստաբան Պատրիս Սպինոզին՝ վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի հունիսի 16-ի որոշումը։

Հավելենք, որ Նիկոլա Սարկոզիի դեմ դատավարությունը սկսվել է 2020 թվականի նոյեմբերին այն կասկածանքով, որ նա, արդեն նախագահելիս, փորձել է ազդել L'Oreal կոսմետիկ ընկերության համասեփականատեր, միլիարդատեր Լիլիան Բետանկուրի նվիրատվությունների հետաքննության վրա՝ օգտագործելով այդ գումարը 2007 թվականի իր նախընտրական արշավի ֆինանսավորման համար։
2013-ին Սարկոզին արդարացվեց այս մեղադրանքից, սակայն նրա հեռախոսային խոսակցությունները փաստաբանի հետ, որոնք գաղտնալսվել էին մեկ այլ գործի հետաքննության շրջանակներում, թույլ տվեցին քննությանը նոր ապացույցներ ձեռք բերել։

Ավելի վաղ՝ 2021 թվականին Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որից երկու տարին՝ պայմանականորեն։ Նա ստիպված է եղել ևս մեկ տարի անցկացնել տնային կալանքի պայմաններում և կրել էլեկտրոնային ապարանջան: 2023 թվականի մայիսի 17-ին Փարիզի Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց այս վճիռը։

2021 թվականի սեպտեմբերին Սարկոզին դատապարտվել է նաև մեկ տարվա ազատության սահմանափակման՝ այսպես կոչված «Բիգմալիոնի գործով»՝ 2012 թվականի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար (իրականում գերազանցելով օրինական ծախսերի շեմը՝ 22,5 միլիոն եվրո)։

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահ է եղել 2007-2012 թվականներին։ Նա դարձավ երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարը, ով իրական բանտարկություն ստացավ, իսկ երկրորդը, ով դատապարտվեց։ 2011 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման՝ 1990-1995 թվականներին, երբ նա Փարիզի քաղաքապետն էր, մեղադրեցին քաղաքապետարանում ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու մեջ։

Հունվարի 6-ին կսկսվի կսկսվի Սարկոզիի դեմ նոր դատավարությունը՝ քննելու համար Լիբիայի կողմից 2007 թվականի նախագահական արշավը ֆինանսավորելու կասկածները:

Թարգմանությունը՝ hraparak.am

Լրահոս

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ սահմանվել է 15 մլն դրամ գրավ
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկում է գրանցվել․ Գողացվել է 220 մլն ընտրողի տվյալ․ Թրամփ
Իրանը հայտնել է Հորդանանի ռազմաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռների ոչնչացման մասին
Էնդի Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Բարձր գոռանք, տենանք քննիչը կիջնի՞. «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները՝ քննչականի բակում են
Հազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք
Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը
Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է
ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի
Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
Թաքեր Կարլսոն. ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներ
ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը
Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերին
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին
Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է
«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Լրացուցիչ նորություններ

...

Էնդի Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին

Թաքեր Կարլսոն. ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներ

Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերին

ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար

Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին

Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն

Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները

Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN

Ալիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ»

Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել

Մեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր

Նոր Զելանդիայում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնել

Պեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցով

Ռումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքը

Շանհայում հանդիպել են Սի Ծինփինը և Տոկաևը