Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքե՞ր են աչք դրել Թեղուտի հանքավայրի վրա. նոր մանրամասներ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման և հանքի հետագա շահագործման իրավունք ստանալու հայտ է ներկայացրել Ղազախստանի Հանրապետությունում ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 22-ին գրանցված «Գեֆեստ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի բաժնետերերն են Ղազախստանի Հանրապետությունում դարձյալ վերջերս՝ հոկտեմբերի 17-ին ստեղծված «CUPRUM MINERALS MANAGEMENT» ՍՊԸ-ն և Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինը:

Իր հերթին «CUPRUM MINERALS MANAGEMENT» ընկերությունն ունի երկու բաժնետեր` Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, պետական պաշտոնյա Նուրլան Ժետպիսովիչ Կուսայինովը և նույն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության բաժնետեր Ալեքսեյ Ուտկինը:«Փաստ» թերթին թեմայի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ նշենք, որ Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական ռեեստրներից վերհանված նյութերի հիման վրա արված վերլուծությունը չի հիմնավորում պարոնայք Ուտկինի և Կուսայինովի թե՛ փորձառությունը, թե՛ ֆինանսական կարողությունները և թե՛ տնտեսական շահը 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և կառավարման բարդությամբ աչքի ընկնող Թեղուտի նման հանքարդյունաբերական ակտիվ ձեռք բերելու և շահագործելու համար, և կան կասկածներ, որ նրանք այս գործում իրական վերջնական շահառու չեն հանդիսանում, ուստի նրանց հետ կապված մանրամասն վերլուծությունը ոչ հասցեական կլինի, և կարիք չկա այս անձանց խորությամբ անդրադառնալ: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ կփոխանցենք, սակայն քիչ ավելի հետո:

Ավելի հետաքրքիր են բուն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության «բաղադրությունն» ու այդ ընկերության տնօրենի անձը: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունները բավականին ուշագրավ եզրահանգումների են բերում և լույս սփռում նորաստեղծ այդ ընկերության անփորձ բաժնետերերի՝ Թեղուտի հանքի նկատմամբ նման անսահման «սիրո» վրա:

Այսպես, «Գեֆեստ Մայնինգ» ընկերության տնօրենն է 1991 թվականին ծնված Դմիտրի Դմիտրիևիչ Բեցալը, որը բավականին հետաքրքիր աշխատանքային փորձ ունի: Պարոն Բեցալը 18.07.2022 թ.-ից մինչև 24.11.2023 թ. հանդիսացել է ՌԴ-ում գրանցված ООО "УССУРИЙСКАЯ МЕДЬ" ընկերության գլխավոր տնօրենը, 19.05.2022 թ. -ից մինչև 19.04.2023 թ. հանդիսացել է ՌԴ-ում գրանցված ООО "СЕВЕРО-БАЙКАЛЬСКАЯ ГОРНОРУДНАЯ КОМПАНИЯ" ընկերության գլխավոր տնօրենը, իսկ 13.07.2022 թ.-ից մինչև 28.02.2024 թ.` դարձյալ ՌԴ-ում գրանցված ООО "ГОЛД СТРИМ ХС" ընկերության գլխավոր տնօրենը:

Եթե առաջին երկու ընկերությունների վերջնական շահառուն բացահայտելը մեծ դժվարություն չէր ներկայացնում, որին կանդրադառնանք սույն հոդվածում, ապա ООО "ГОЛД СТРИМ ХС" ընկերության վերջնական շահառուի բացահայտման փորձերն ակռկում են նիդերլանդական ЗИЛМЕТА Б.В. ընկերությանը, որի բաժնետերերի բացահայտման համար «Փաստը» լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացնում:Թե՛ ООО "УССУРИЙСКАЯ МЕДЬ"-ը և թե՛ ООО " СЕВЕРО-БАЙКАЛЬСКАЯ ГОРНОРУДНАЯ КОМПАНИЯ"-ն հանդիսանում են ներկայումս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի պատժամիջոցների ցանկում գտնվող ՌԴ քաղաքացի Վլադիսլավ Վլադիմիրովիչ Սվիբլովի ընկերությունները, որոնցում պարոն Սվիբլովը անուղղակի վերջնական շահառու է՝ մեկ այլ ռուսական՝ ООО "ДВ ХОЛДИНГ" ընկերության 100 % բաժնեմասնակցությամբ միջնորդավորված: 

EU Reporter-ը, Forbes ամսագիրը և բազմաթիվ այդ լրատվամիջոցներ հետաքրքիր մանրամասներ են հայտնում Սվիդլոբի գործարքների, մասնավորաբար ՌԴ-ում 1,5 միլիարդ դոլար արժողությամբ մի շարք հանքարդյունաբերական ակտիվներ ձեռք բերելու, երեք տարուց պակաս ժամանակում տարեկան ավելի քան 16 տոննա ոսկի արդյունահանող ընկերությունների նկատմամբ վերահսկողություն է ձեռք բերելու և այլ ուշագրավ գործարքների ու «կապերի» առումով:

Զուտ թերթային ֆորմատից ու հոդվածի չափից ելնելով՝ այդքան տեղեկությունը փոխանցել չենք կարող: Ցանկացողները կարող են ծանոթանալ այդ հրապարակումներին: Այժմ փորձենք առավել մանրամասն ներկայացնել «Գեֆեստ Մայնինգ» ՍՊԸ-ն և դրա հետ փոխկապակցված անձանց: Ընկերությունը գրանցված է Ալմաթի քաղաքում՝ Մեդեուսկիի շրջան, Ելեբակովայի փողոց, տուն 10 հասցեում: Հետաքրքրական է, որ նույն հասցեում գրանցված են բազմաթիվ՝ մի քանի տասնյակից ավելի ընկերություններ, որոնց մի մասն այս կամ այն կերպով ուղղակի կամ միջնորդավորված առնչություն ունեն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության և փոխկապակցված այլ ընկերությունների հետ: «Գեֆեստ Մայնինգը» գրանցվել է սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ որպես փոքր ձեռնարկություն:

Պետական ռեգիստրում որպես գործունեության ոլորտ և տիպ նշվել է՝ «Այլ անհատական ծառայությունների տրամադրում, որոնք չեն խմբավորված այլ ոլորտներում» (կոդ 96090), ընդ որում նշելով, որ աշխատակիցների քանակը կազմում է 51 – 100 մարդ, սակայն ընկերությունը դեկտեմբերի 10-ի դրությամբ բյուջե է վճարել ընդամենը 15308 ղազախական տենգե հարկ (մոտավորապես 12000 ՀՀ դրամ):

«Գեֆեստ Մայնինգի» բաժնետեր «Cuprum Minerals Management» ՍՊԸ-ն գրանցվել է սույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն հասցեում՝ որպես փոքր ձեռնարկություն 5-10 աշխատակցով: Պետական ռեգիստրում գործունեության ոլորտ և տիպ նշվել է նույն՝ «Այլ անհատական ծառայությունների տրամադրում, որոնք չեն խմբավորված այլ ոլորտներում» (կոդ 96090):

Ընկերությունը դեկտեմբերի 10-ի դրությամբ բյուջե է վճարել ընդամենը 9378 ղազախական տենգե հարկ (մոտավորապես 7100 ՀՀ դրամ): Միաժամանակ, թե՛ «Գեֆեստ Մայնինգի», թե՛ «Cuprum Minerals Management»-ի բաժնետեր հանդիսացող Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինի մասին Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռեեստրներում տեղեկատվությունն աղքատիկ է:

1989 թվականին ծնված Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինը ՌԴ Տյումենի մարզի հարկային ծառայության կողմից տրված 720305756604 հարկային կոդի ներքո 08.12.2011 թ.-ից մինչ 25.09.2014 թ. հանդիսացել է ООО "КСАНАД" ընկերության տնօրեն, իսկ մինչև 25.09.2014 թ.՝ նաև հիմնադիր-բաժնետեր: ООО "КСАНАД" ընկերությունը, համաձայն ռեեստրի գրանցման, զբաղվել է «Այլ խմբերում չներառված ոչ պարենային ապրանքների մասնագիտացված մանրածախ առևտրով»:

Իսկ Ղազախստանի Հանրապետությունում պարոն Ուտկինը (հարկային կոդ 890701399013) հանդիսանում է նաև նույն հասցեում գրանցված ТОО "РЛС МАЙНИНГ" ընկերության հիմնադիր բաժնետեր և միաժամանակ տնօրեն. այս ընկերության մյուս բաժնետերը նույն հասցեում գրանցված ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունն է, որի տնօրենը մեզ արդեն քաջածանոթ պարոն Բեցալն է: ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունը շատ հետաքրքիր կառույց է, որն առանցքային դեր ունի այս բարդ սարդոստայնում, որի մասին ստորև մենք մանրամասն կանդրադառնանք:

 «Cuprum Minerals Management» ՍՊԸ-ի մյուս բաժնետեր, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի և պետական պաշտոնյա պարոն Նուրլան Ժետպիսովիչ Կուսայինովը հանքարդյունաբերության հետ երբևէ որևէ կապ չի ունեցել, բացի Ղազախստանում կազմակերպված հանքարդյունաբերական թեմաներով կոնֆերանսներին մասնակցելուց:

Պարոն Կուսայինովը ներկայում զբաղեցնում է պետական ծառայողի պաշտոն Ղազախստանի Հանրապետությունում, 2010 թ. հոկտեմբերից մինչև 2011 թ. ապրիլ եղել է Ղազախստանի զարգացման բանկի խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 2011-ի ապրիլից մինչև 2013-ի նոյեմբեր՝ Ղազախստանի զարգացման բանկի խորհրդի նախագահ, 2014 թ. հունվարից մինչև 2015-ի հուլիս՝ Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահի տեղակալ, 2016-ի հունվարից հանդիսանում է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի աշխատակազմի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 15.02.2016-ից՝ համատեղությամբ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ:

Պարոն Կուսայինովը տարբեր հանրային հասարակական կազմակերպությունների հետ փոխկապակցված անձնավորություն է, սակայն «Փաստի» ուշադրությունը գրավել է վերջինիս բաժնեմասնակցությունը ՂՀ-ում գրանցված ТОО "CNRG CAPITAL" ընկերությունում, որտեղ պարոն Կուսայինովը համաբաժնետեր է ՂՀ քաղաքացի պարոն Տիմուր Բեկետովիչ Իսաևի հետ:

Իր հերթին պարոն Իսաևը նախկինում՝ խոշոր, իսկ հիմա՝ փոքր բաժնետեր է «Ուլմուս Բեսշոկի» ("ULMUS BESSHOKY") ԲԲԸ պղնձի հանքերևակման հետախուզությամբ զբաղվող ընկերությունում: Իսկ ո՞վ է «Ուլմուս Բեսշոկի» ԲԲԸ հիմա արդեն խոշորագույն՝ 60 %-ոց բաժնետերը:

Ճիշտ է՝ ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունն է՝ մեզ արդեն քաջածանոթ պարոն Բեցալի տնօրինությամբ, որն, ի դեպ, գրանցված է հենց «Գեֆեստ Մայնինգի» նույն հասցեում: ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերության իրական շահառուները չեն բացահայտվում, քանի որ դրանք քողարկված են օֆշորային ընկերությունների հետևում (G.R.A. Investments LLC), սակայն ղազախական լրատվամիջոցները գրում են , որ «Ուլմուս Բեսշոկի» ԲԲԸ բաժնետոմսերի գնման ժամանակ ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունը ներկայացված է եղել Սերբիայի քաղաքացի Վլադիմիր Դելիչի կողմից, որը Սերբիայի Հանրապետությունում հետաքրքիր հիշողություններ է թողել Սերբիայի իրավապահ մարմինների հետ շփումներում և հարուստ լրագրողական նյութերի «հերոս» է հանդիսանում Հետաքննող լրագրողների միջազգային կառույցի` OCCRP-ի հոդվածներում: 

Հետաքրքրական է ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերության աշխատակիցների վերլուծությունը LinkedIn հարթակում. այստեղ ակնհայտ երևում է պարոն Սվիբլովի ռուսաստանյան ընկերություններից մասնագետների «արտագաղթը» դեպի ղազախական ենթակառույցներ: 

Իհարկե, պետք է «դրվատանքի» խոսքեր ասել պարոն Սվիբլովի թիմին արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար շախմատային քայլերով հարուստ և ծախսատար նման քողարկման միջոցառումների կազմակերպման համար, սակայն տարբեր երկրների հետաքննող լրագրողների աշխատանքն, ի վերջո, «ջուրն է լցնում» արված «տիտանական աշխատանքը»:

Լրահոս

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի դեմարշը Նիկոլին. «Իրավունք»
ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»
Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
200 մլն դրամից 36 մլն դրամը սանհանգույցների և լոգարանների սպասարկման համար․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ծախսերը. «Ժողովուրդ»
Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է . «Ժողովուրդ»
Հայտնաբերվել են նախաճաշը բաց թողնելու չորս վտանգավոր հետևանքներ
Հայտնաբերվել են սուրճի օգտակար հատկությունները մեծացնելու եղանակներ
Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են բյուրեղներ, որոնք հակասում են ֆիզիկայի օրենքներին
Գիտնականները զգուշացրել են էլեկտրական սկուտերների բարձր վտանգների մասին երեխաների համար
Սահմանվել է սրտի առողջության համար վճռորոշ տարիքը
Հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղի բուժման անսովոր մեթոդ
Գարունը նոր ֆինանսական հնարավորությունները ու հեռանկարներ կբերի կենդանակերպի երեք նշանների
112-ամյա երկարակյացը մահացել է
Չիլիի կենտրոնում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում
Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բшխվել է «Ford Transit»-ին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Կարևոր
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանք է ներկայացվել
Կարևոր
Վալերի Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել

Լրացուցիչ նորություններ

...

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի դեմարշը Նիկոլին. «Իրավունք»

ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»

Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»

200 մլն դրամից 36 մլն դրամը սանհանգույցների և լոգարանների սպասարկման համար․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ծախսերը. «Ժողովուրդ»

Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է . «Ժողովուրդ»

Էրդողանին արդեն նոյեմբերին կփոխարինի որդին. Նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան (տեսանյութ)

ՔՊ-ականին ներում են, 8 հոգևորականի մեղադրանք առաջադրում․ Ձերբակալությունների «քավորը» Մեխակյանն է

«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»

Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»

ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»

Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»

Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»

Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի

ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել

«Հրապարակ». Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի

«Հրապարակ». Բոլորն անխտիր ու անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում. «ձիգ» թեկնածուներ

Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին. ուշագրավ նիստ է հրավիրվել. «Ժողովուրդ»

ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ. 40 հազար ԱՄՆ դոլար` «Վարչաբենդի» համար

40 հազար ԱՄՆ դոլար սրտիկների և թմբուկների հարվածների համար. թվեր. «Ժողովուրդ»