Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

Հրապարակ օրաթերթը գրում է. Օրեր առաջ գրել էինք, որ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ են սպասվում․ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան բոլոր այն թաղապետերը, ովքեր իրենց ղեկավարած համայնքներում հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի համար շռնդալից արդյունք չեն ապահովել: Անցած շաբաթվա վերջին առաջին ծիծեռնակը եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը, որը ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամ է եւ Արամ Զավենիչի ղեկավարած կուսակցության քվոտայով է նշանակվել Մալաթիայի թաղապետ:

Բնականաբար, նրանից առանձնապես ակնկալիքներ չկային, որ կարող էր ՔՊ-ի համար աշխատել, այլ ոչ թե ընտրություններին մասնակցող իր հարազատ կուսակցության։ Սակայն նրան փոխարինեցին նույն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանով, որը, մեղմ ասած, այդ պաշտոնից հեռանալիս լավ հիշողություններ չի թողել։ Երեկ արդեն նշանակման հրամանը եղավ:

Ավելին, տեղեկություններ կային, որ Կատվալյանը հեռահար կառավարել է նաեւ իր հաջորդին՝ Արման Բարխուդարյանին, որի դեմ գնումների գործով քրեական վարույթ կար։Սաշա Կատվալյանը Տիգրան Ավինյանի շրջապատից է, եթե չասենք՝ նրա մտերիմը, եւ նրա թեկնածությունն էլ առաջ է «բրթել» Ավինյանը՝ կուսակցությունում բարձրացնելով Կատվալյանին խրախուսելու հարցը: Մեր աղբյուրներն ասում են, որ այս վարչական շրջանում ՔՊ-ի տարած բարձր տոկոսները հենց «Սաշի» աշխատանքի արդյունքն են համարել, իսկ իր հայրենի Չորրորդ գյուղում նա ուղղակի «բոմբել» է։

Նշենք, որ Մալաթիա վարչական շրջանն ընտրությունների արդյունքներով զիջել է միայն Շենգավիթին, որտեղ ՔՊ-ն 50,2 տոկոս է ստացել, իսկ Մալաթիայում 49,7 տոկոս ձայն էր տարել։ Սաշա Կատվալյանը թաղապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո՝ 2022թ. հոկտեմբերի 24-ին՝ իր համար ճակատագրական դարձած մի ֆեյսբուքյան գրառումից հետո, որով քննադատել էր Եռաբլուրում զոհվածների մայրերի նկատմամբ ոստիկանական գործողությունները․ «Եռաբլուրում որեւէ ակցիայի իրականացումը երբեւէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ եւ շատ վատ ձեւով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։

Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։Կատվալյանը, սակայն, լինելով Ավինյանի ընկերը, անգործ չմնաց եւ նշանակվեց իր քաղաքապետ ընկերոջ խորհրդական, իսկ արդեն 2024թ. հունվարին «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն նշանակվեց: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ահուսարսափով են սպասում նոր շեֆի գալուն, նախորդ պաշտոնավարման ժամանակ նա կադրային մսաղաց է արել՝ պաշտոնները համալրելով բացառապես յուրայիններով։

Նկատենք, որ Կատվալյանի նշանակումով Տիգրան Ավինյանի դիրքերը Երեւանում ուժեղանում են: Թիմում կարծում են, որ Ավինյանը հունիսի 7-ից հետո այլեւս չունի «ոչ լեգիտիմ» քաղաքապետի համբավ, եւ այլեւս չեն կարող նրա երեսով տալ, որ չունի ժողովրդի մեծամասնության քվեն` 9 տոկոսանոց քաղաքապետ է, ավելին` այդ պաշտոնին ընտրվել է միայն գործընկեր ուժերի եւ հատկապես Դոգի աջակցության շնորհիվ։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն էլ նրա ճակատագրին արժանացավ, եթե չասենք` ավելի վատ վիճակում հայտնվեց: Նա չունի մեծամասնության քվեն եւ վարչապետ է ընտրվելու «փոշիացած ձայների» եւ ԲՀԿ-ից գողացված քվեների շնորհիվ։ Մենք ժամանակին գրել էինք, որ Փաշինյանը մտադիր է ազատվել Ավինյանից, եթե ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանա, բայց քանի որ եղավ այն, ինչ եղավ, նա ստիպված է հրաժարվել այդ մտքից։ Այնպես որ, որքան էլ խորհրդարանական ընտրություններն իշխանության համար ոչ ցանկալի արդյունքներով ավարտվեցին, բայց, կարելի է ասել, Ավինյանի օգտին էին։Ռոմիկ Մխիթարյանին կնշանակեն Շենգավիթի թաղապետ, ասում են՝ ի սկզբանե նա իր հարազատ Շենգավիթն էր ընտրել, սակայն նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն այդ ժամանակ ՔՊ-ի համար անփոխարինելի կադր էր, ուստի նրան տարան Մալաթիա: Սակայն Ռազմիկ Մկրտչյանը հայտնվեց սկանդալային ծեծկռտուքի մեջ, բանտ ընկավ ու կորցրեց պաշտոնը եւ այժմ ոչ միայն թաղապետ չէ, այլեւ անցնում է քրեական գործով եւ դուրս է եկել ՔՊ-ից։ Ռ. Մխիթարյանին Մալաթիայից հեռացնելու մի պատճառ էլ կա` գաղտնիք չէ, որ Մալաթիան օլիգարխ Սամվել Ալեքսանյանի վոտչինան է, Ավինյանն ուզում է կառավարել Լֆիկին, նրա գործարքներն ու գործունեությունը պահել իր հսկողության տակ եւ թույլ չտալ, որ քաղաքից` առանց իր իմացության փող աշխատի։Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ավինյանը տուն է ճանապարհել նաեւ Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանին եւ այդ պաշտոնում պատրաստվում է նշանակել իր նախկին կադրերից Կարեն Հակոբյանին, որն իշխանափոխությունից հետո՝ մինչեւ 22 թվականը ղեկավարում էր Քանաքեռ-Զեյթունը։

Կարեն Հակոբյանն այժմ ԱԺ քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության պետն է։ Նա մինչ իշխանափոխությունն էլ առանձնապես հարուստ աշխատանքային փորձ չի ունեցել, պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք․ 1995-2012թթ. եղել է «Էլեն եւ ընկերներ» ՍՊԸ-ի տնօրենը, 1995-2005թթ.՝ «ՀԿԺ» ՍՊԸ-ի տնօրենը, 2004-2008թթ.` «Կիպթրեյդ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ 2013-2015թթ. աշխատել է «Կարեն Նավասարդյան» ԱՁ-ում՝ որպես մենեջեր: 2018-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար: Այսինքն՝ նրա կառավարչական հմտությունները սահմանափակվում են ԱՁ մենեջերի մակարդակով, սակայն դա չի խանգարել, որպեսզի շուրջ երեք տարի թաղապետ աշխատի։


Լրահոս

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»