Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ


Հրապարակ օրաթերթը գրում է.

Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հանգստյան տան աշխատակիցները բողոքի ակցիա են արել՝ իրավապահ մարմինների կողմից հյուրանոցային համալիրի գործունեության կասեցման եւ շենքը կապարակնքելու հետ կապված: Աշխատակիցները պահանջել են վերաբացել իրենց աշխատավայրը՝ հիմնավորելով, որ փակումն անմիջականորեն սպառնում է իրենց զբաղվածությանը եւ ֆինանսական եկամուտներին: «Հրապարակի» հետ կապ հաստատած աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենց համբերության բաժակը լցվել է, որ այսպես այլեւս անհնար է` Նիկոլ Փաշինյանը պետք է վերանայի իր որոշումները, քանի որ չպետք է 10 հազար մարդ գործազուրկ մնա: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում 10 հազար մարդ է աշխատում:

Իրավապահները ոչ միայն կալանավորել են Ծառուկյանին, առգրավել նրա կենդանիներին, այլեւ փակել են նրա անվան հետ կապված բոլոր ընկերությունները, այդ թվում` «Մուլտի Վելնես» մարզասրահը, Օլիմպավանը, «Փարավոն» ռեստորանային համալիրը, որտեղ հարսանիքներ եւ այլ արարողություններ էին նախատեսված, «Շանգրի Լա» խաղատունը եւ այլն: Տպավորություն է, թե նպատակը որքան հնարավոր է՝ մեծ վնաս հասցնելն է սեփականատիրոջը, որը հսկայական հարկեր էր վճարում եւ մեծ թվով մարդկանց ապրուստի միջոցով էր ապահովում:

«Մեկ շաբաթ առաջ «ժողովրդավար» Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ, կապարակնքվեցին «Մուլտի կոնցեռն»-ին պատկանող 70 հիմնարկներ, ինչի արդյունքում 0 հազար աշխատակից մատնվել է պարապուրդի: Այժմ մենք հայտնվել ենք շատ ծանր խնդիրների առաջ` կապված աշխատավարձերի հետ: Մարդիկ ամրագրումներ են արել, արդեն մեկ շաբաթ է՝ բողոքներ ենք ստանում։ Ի դեպ` դժգոհությունները ոչ, միայն հաճախորդներից են, այլեւ` մեր պարտնյոր կազմակերպություններից, քանի որ մենք նաեւ աշխատում ենք միջազգային տարբեր ընկերությունների հետ, ունենք շահած մեծաքանակ տենդերներ եւ այլն: Այժմ այս ամենը ոչնչացնել քաղաքական ենթատեքստերի համար… Հյուրերին հանեցին, դուրս վռնդեցին, մարդկանց թողեցին գործազուրկ, սա անելու բան չէր, անգամ թույլ չէին տվել, որ մաքրուհիները հյուրերից հետո իրենց գործն անեին, ամառային ֆոնդը, քոթեջները լրիվ կեղտի մեջ են, ամեն ինչ թափթփված։ Կառավարությունը պետք է բացի մեր հիմնարկը»,- ասաց Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս»-ի աշխատակիցը:

Հիշեցնենք․ հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաեւ Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաեւ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը ու եւս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության եւ փողերի լվացման օժանդակության մեջ։

Մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Խարդախության մեղադրանքի առնչությամբ անգամ Հայաստանում Իրանի դեսպանն իր ասուլիսում խոսեց` ասելով, որ Իրանի քաղաքացու եւ Ծառուկյանի միջեւ քաղաքացիաիրավական հարաբերություններ են եղել: Իսկ Ծառուկյանի փաստաբանները պատմեցին, որ այդ իրանցիները դիմել են իրենց երկրի իրավապահներին, որտեղ նրանց բողոքը` ընդդեմ Ծառուկյանի, մերժվել է, եւ խարդախության հանցակազմ չի հայտնաբերվել:


Լրահոս

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»