Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացված պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առկա են մի շարք էական թվային անհամապատասխանություններ։

«Ուսումնասիրելով դիմումները, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների, հարակից պատասխանողների ներկայացուցիչների, երրորդ անձի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և նյութերը՝ Սահմանադրական դատարանը Պ Ա Ր Զ Ե Ց» նախադասությունից հետո ՍԴ-ն ներկայացրել է թվեր, որոնց համաձայն՝ հազարավոր քվեարկողների վերաբերյալ կտրոնների հաշվառումը չի համընկնում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, բացի այդ, հատկացված և հաշվառված համարակալված կտրոնների միջև կա տարբերություն, իսկ օգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվը գերազանցում է քվեարկության մասնակիցների թվին։ Ընդ որում, այս հաշվարկներից ստացվող ընդհանուր տարբերությունը չի համընկնում հենց Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված «անճշտությունների գումարային չափի» հետ։Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված տվյալների համաձայն՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,503,990, իսկ քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող։

Նույն որոշման համաձայն՝ ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը եղել է 1,470,790, իսկ համարակալված քվեարկության կտրոններինը՝ 2,298։ Այս երկու ցուցանիշների գումարը կազմում է 1,473,088, ինչը համապատասխանում է որոշման մեջ առանձին նշված «ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվ» ցուցանիշին։

Սակայն այստեղ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկի, առաջանում է առաջին անհամապատասխանությունը։ Եթե քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող, իսկ ստացված կտրոնների ընդհանուր թիվը կազմում է 1,473,088, ապա տարբերությունը կազմում է 3,681։ Այսինքն՝ որոշման մեջ հրապարակված տվյալներով՝ 3,681 մասնակցի համար համապատասխան կտրոն չի հաշվառվել։

Այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվել քվեարկությունը։Երկրորդ անհամապատասխանությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկի, վերաբերում է համարակալված քվեարկության կտրոններին։ Որոշմամբ արձանագրված է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 204,000 համարակալված կտրոն։ Միաժամանակ նշվում է, որ ընտրողներից ստացվել է 2,298 համարակալված կտրոն, իսկ 202,121 համարակալված կտրոն մնացել է չօգտագործված։ Այս երկու թվերի գումարը կազմում է 204,419, մինչդեռ հատկացված կտրոնների ընդհանուր թիվը եղել է 204,000։

Ստացվում է, որ հաշվեկշռում առաջանում է 419 կտրոնի անհամապատասխանություն, այսինքն՝ հաշվառված օգտագործված և չօգտագործված կտրոնների ընդհանուր թիվը 419-ով գերազանցում է հատկացված քանակը։Երրորդ անհամապատասխանությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, վերաբերում է ինքնասոսնձվող դրոշմանիշներին։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 2,605,100 ինքնասոսնձվող դրոշմանիշ, որոնցից 1,127,734-ը մնացել է չօգտագործված։Այս տվյալներից հետևում է, որ օգտագործվել է 1,477,366 դրոշմանիշ։Սակայն նույն որոշմամբ արձանագրված է, որ քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող։ Այսինքն՝ օգտագործված դրոշմանիշների թիվը 597-ով ավելի է, քան քվեարկության մասնակիցների թիվը։ Որտե՞ղ են օգտագործվել դրանք, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից՝ պարզ չէ։Այսպիսով, ՀՀ բարձրագույն՝ Սահմանադրական դատարանի որոշման մեջ հրապարակված թվերի թվաբանական համադրությունը ցույց է տալիս առնվազն երեք թվային անհամապատասխանություն.3,681՝ քվեարկության մասնակիցների և հաշվառված կտրոնների միջև,419՝ հատկացված և հաշվառված համարակալված կտրոնների միջև,597՝ օգտագործված դրոշմանիշների և քվեարկության մասնակիցների միջև։

Այս տարբերությունների հանրագումարը կազմում է 4,697։
Մինչդեռ նույն որոշման մեջ որպես «անճշտությունների գումարային չափ» նշված է 4,331 թիվը։Այսինքն՝ նույնիսկ պաշտոնական փաստաթղթում ներկայացված թվերի պարզ թվաբանական համադրության արդյունքում ստացվող տարբերությունը 366-ով գերազանցում է որոշմամբ արձանագրված «անճշտությունների գումարային չափը»։

Այն, որ Սահմանադրական դատարանի նիստերի ընթացքում դատարանի դատավորները բազմիցս փորձում էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից ստանալ ներկայացված թվերի տրամաբանական և մաթեմատիկորեն հիմնավորված բացատրությունը, հանրային էր․ նիստերը բաց էին, և այդ հարցադրումները հասանելի էին բոլորին։ Սակայն դատարանի առաքելությունը չէր սահմանափակվում միայն հարցեր տալով։ Սահմանադրական դատարանը պետք է գնահատեր ներկայացված ապացույցներն ու թվային տվյալները, վեր հաներ դրանցում առկա հնարավոր հակասությունները և իր որոշմամբ հստակ պատասխան տար, թե ինչով են պայմանավորված պաշտոնական արձանագրություններում առկա թվային անհամապատասխանությունները։Սակայն հրապարակված որոշումը նման գնահատական չի պարունակում։

Մինչդեռ հենց այդ որոշումն է դարձել այն իրավական ակտը, որով ամփոփվել է 2026 թվականի ընտրությունների սահմանադրականության վերաբերյալ վեճը։Որոշման կայացմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը (նախագահող), Էդգար Շաթիրյանը (զեկուցող), Դավիթ Խաչատուրյանը, Երվանդ Խունդկարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Սեդա Սաֆարյանը և Արթուր Վաղարշյանը»։


Լրահոս

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել