Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։
Ըստ քաղաքապետարանում տարածված տեղեկությունների՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ Սևակ Մելքոնյանին։ Ի դեպ, Սևակ Մելքոնյանի հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։Սակայն կադրային փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ամենայն հավանականությամբ սեփական դիմումի համաձայն պաշտոնից կազատվի նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Պապիկյանը։ Քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, որ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է լքի համակարգը։

Այս իրավիճակին զուգահեռ քաղաքապետարանում ակտիվ քննարկումներ են ծավալվում նաև այն հարցի շուրջ, թե ինչ ճակատագիր է սպասվում նախկին այն պաշտոնյաներին, որոնք ներգրավված են տարբեր քրեական վարույթներում, որոնց լիազորությունները կասեցված են, և որոնց հետագա պաշտոնավարման հեռանկարն ամբողջությամբ կախված է դատական գործընթացներից։ Ստեղծված իրավիճակում որևէ մեկը չի կարող հստակ ասել՝ այդ պաշտոնյաները կվերադառնա՞ն համակարգ, թե՞ ոչ։Որպես օրինակ՝ հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվել էին և կալանավորվել։ Նրանց թվում էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։

Նրա վերաբերյալ քրեական գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, սակայն օրեր առաջ այդ գործը քննող դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին։

Ստացվում է, որ քաղաքապետարանում, մի կողմից, արդեն մեկնարկել է կադրային փոփոխությունների և պաշտոնանկությունների նոր փուլը, իսկ մյուս կողմից նախկին այն պաշտոնյաները, որոնք անցնում են քրեական գործերով, չեն շտապում ազատման դիմումներ ներկայացնել՝ սպասելով դատարանի վերջնական որոշումներին։ Սակայն հենց դատական համակարգում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը, երբ անգամ գործ քննող դատավորների լիազորություններն են դադարեցվում, ավելի է խորացնում անորոշությունը և երկարաձգում այդ պաշտոնյաների ճակատագրի վերաբերյալ հարցերի պատասխանները»։


Լրահոս

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել