Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք ամիս հետո կլրանա Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարին։ Այս պատերազմը շարունակում է ողբերգական հետևանքներ ունենալ հատկապես Ուկրաինայի համար։

Այդ երկրի մի շարք հատվածներ ուղղակի ավերակների են վերածվել, տնտեսությունը կազմալուծված է, իսկ երկրի բնակչությունը, ըստ տարբեր գնահատականների, կրճատվել է 10 մլն-ով։

Ուղղակի տասնամյակներ են պետք, որ Ուկրաինան հասնի նախապատերազմյան վիճակին։ Որոշ փորձագետներ անգամ նշում են, որ 100 տարի է պետք Ուկրաինայի վերականգնման համար։

Բայց դեռ հարցական է՝ ինչքան կշարունակվի Ուկրաինայի արյունաքամ լինելը։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրականություն չդարձան Արևմուտքի այն ակնկալիքները, որ խիստ պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանի տնտեսությունը, չդիմանալով ճնշմանն, ուղղակի քարուքանդ է լինելու, ու Մոսկվան, ի վիճակի չլինելով տնտեսապես շարունակել պատերազմը, ծնկի է գալու Արևմուտքի առաջ՝ ընդունելով արևմտյան պահանջները։ 

Ճիշտ է՝ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած, բայց այդ երկիրը կարողացավ շատ արագ այնպիսի տնտեսական վերափոխումներ իրականացնել ու իր արտահանումը վերաուղղել դեպի ասիական շուկա, մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան, որ ռուսական տնտեսության մեջ իրավիճակն ավելի բարվոք է, քան շատ եվրոպական երկրներում։

Ռուսական տնտեսությանը խթան է հաղորդում նաև այն հանգամանքը, որ պատերազմի պայմաններում զարկ է տրվել ռազմարդյունաբերությանը, իսկ այդ հզորությունը պատերազմի ավարտից հետո կարող է օգտագործվել սպառազինությունների արտահանման նպատակով։

Բայց այս պատերազմում կան կողմերի մոտիվացիոն տարաբևեռ ասպեկտներ: Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի համար քաղաքակրթական նշանակություն ունի և ինչ-որ տեսանկյունից գոյատևման համար է, քանի որ եթե Ուկրաինան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, և ռուսական պետությունն էլ թուլացավ, ապա կարող է հանգեցնել Ռուսաստանի դիրքերի էական թուլացման։

Իսկ Արևմուտքի համար Ուկրաինայի թեման ընդամենը միջազգային հարաբերություններում սեփական գերակայությունը պահպանելու խնդիր է լուծում։ Բայց եթե պատերազմի սկզբից միակամություն կար Ուկրաինային ամբողջությամբ աջակցություն տրամադրելու հարցում, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։

Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ի ցույց է դնում Արևմուտքի ներսում առկա տարաձայնությունները։ Խնդիրն այն է, որ կոնկրետ հունվարից իրավիճակ է փոխվելու, քանի որ Թրամփի վարչակազմը ստանձնելու է երկրի ղեկավարումը, իսկ նա խոստացել է, որ կանգնեցնելու է պատերազմը։

Ու, ընդհանրապես, դեռևս քարոզարշավի ընթացքում հանրապետականները՝ Թրամփի ղեկավարությամբ, դեմ էին արտահայտվում Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը՝ ընդգծելով, որ հարկատուների վճարած այդ գումարները կարող են ուղղվել իրենց պետության համար ավելի անհրաժեշտ ուղղություններով։ Ու պարզ է, որ եթե ԱՄՆ-ը հանկարծ դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ապա Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ եվրոպական երկրների ռազմարդյունաբերությունն ի վիճակի չէ այն չափի օգնություն տրամադրել Ուկրաինային, որ Կիևը կարողանա դիմակայել Ռուսաստանին: 

Բայդենի վարչակազմը հիմա փորձում է հեռանալուց առաջ շարունակել Ուկրաինային լուրջ օգնություն ցուցաբերել, հնարավոր է՝ վերջին երկու ամիսն օգտագործելու, հնարավոր է՝ Թրամփի բանակցային գործընթացի համար առավել շահավետ հիմքեր ստեղծելու համար, բայց հունվարից լիովին այլ իրավիճակ կարող է լինել։

Ու եթե ԱՄՆ նոր վարչակազմը փոխեց Ուկրաինային աջակցելու հարցում քաղաքականությունը, որպեսզի ճնշում գործադրի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում, ապա Եվրոպան ինչքան էլ ցանկանա լրացնել ամերիկյան օգնության բացը, չի կարողանա։

Ուստի, պատահական չէ, որ եվրոպական առաջնորդները հիմիկվանից «փշերի վրա» են՝ հաշվի առնելով այդպիսի զարգացման հավանականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ նրանց մտահոգում է Թրամփի վարչակազմի գործողությունների հետ կապված անկանխատեսելիությունը։ Բացառված չէ նաև այն տարբերակը, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան ինչ-որ մի տարբերակի հանգեն, որի արդյունքում Եվրոպան, որի շահերը մեծապես շոշափում է ուկրաինական հարցը, կարող է խաղից դուրս մնալ։ Դրա համար էլ եվրոպական երկրների առաջնորդները փորձում են կապի դուրս գալ Ռուսաստանի նախագահի հետ, փորձել որոշակի ճշգրտումներ կատարել ու ցույց տալ, որ իրենք շարունակում են գործընթացի մեջ լինել։

Պատահական չէ, որ մոտ երկու տարվա ընդմիջումից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ու քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։

Սակայն քննադատները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այդ զանգն անվանել են Արևմուտքի համերաշխության խախտում, քանի որ դրան կարող են հետևել Ռուսաստանի նախագահին ուղղված՝ այլ եվրոպական երկրների ղեկավարների զանգեր, ինչը խախտում է Ռուսաստանի մեկուսացման հարցում միակամությունը։

Բայց Ուկրաինան ցանկանա, թե չցանկանա, դիվանագիտական հարթության վրա իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործընթացի մեկնարկի պարագայում արևմտյան երկրները պարզապես չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի դիրքորոշման հետ։ 

Եվ պատահական չէ, որ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Շոլցը հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել։ Սակայն ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից, քանի որ կան հակամարտության մեջ ներգրավված ուժեր, որոնք շահագրգռված են ռազմական էսկալացիայի շարունակմամբ։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Սերբիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ սեպտեմբերի 27-ին
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը
Պատասխանում ենք ըստ Հայաստանի շահի․ Ռուբինյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին
Մեդվեդևը չի հավատում մարդկության համար արհեստական բանականության սպառնալիքին
Արաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել
Կա՛մ Ռուսաստանը մեզ կբամբի, կա՛մ կախվածությունն ավելի կմեծանա․ Սուրենյանց (տեսանյութ)
Արտակարգ դեպք ինքնաթիռում․ 30-ամյա կինը թռիչքի ժամանակ ծննդաբերել է
Ավելի հավանականա Փաշինյանը «սոտ տա», «քյարփինջ» ընկնի գլխին, քան իր կամքով հրաժարական տա․ Զոհրաբյան (տեսանյութ)
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր Աթոռ
Կրեմլում վստահ են, որ Ուկրաինան Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու ներուժ չունի
Ռուսաստանը հարվածել է ՆԱՏՕ-ի սահմանին․ Մեծ Բրիտանիան՝ պառակտման եզրին (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը զորավարժություններ է անցկացնում
Նեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ Անչելոտտի
Շուշիի համար զոհվածի մայրն այսօր պայքարում է սեփական կյանքի համար․ տիկին Մարինեին շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ
Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ եք արդարացնում հակառակ կողմին․ Փաշինյանի ոսկե արձանները մենք չենք կանգնեցրել
Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան
Ի՞նչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե դուրս գա ԵԱՏՄ–ից. Խամոյանը՝ փոխնախարարին
ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները վաղուց պարզած են, ուղղակի դուք թմբիրի մեջ եք․ Արփի Դավոյան
Օպերատիվ հետախուզությունը լա՞վ երևույթ է, միջամտում եք մարդու իրավունքներին. Արամ Վարդանյան

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը