Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը


 ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման մասին օրենքին։Փաստաթուղթն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Այն պետք է փոխարինի պայմանավորվող կողմերի միջև 2018 թվականի մայիսի 17-ի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրին։ Համաձայնագիրը ձևավորում է ԵԱՏՄ-ի և նրա անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք «առավելագույնս մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին»:Այդ կանոնների թվում են առավել բարենպաստման ռեժիմը և ազգային ռեժիմը, պաշտպանիչ միջոցների և մաքսային վարչարարության կիրառումը, ապրանքների ներմուծման քանակական արգելքների և սահմանափակումների կիրառումից հրաժարումը, ինչպես նաև անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական միջոցների մասով ԱՀԿ բազային ստանդարտներն ամրագրող դրույթները և տեխնիկական կարգավորման դրույթները:Ի լրումն ԱՀԿ ստանդարտ կանոնների՝ համաձայնագիրը նախատեսում է պարտավորություններ, որոնք դուրս են դրանց շրջանակներից, բայց, այդուհանդերձ, կիրառվում են ԵԱՏՄ-ում։ Ամրագրվում են տեխնիկական կանոնակարգերի հրապարակման և ուժի մեջ մտնելու միջև 180-օրյա անցումային շրջանի ապահովման պարտավորությունները։ Ինչպես նշված է օրենքին կից փաստաթղթերում, այս դրույթը «բարձրացնում է Իրանի առևտրային ռեժիմի թափանցիկությունը և հավասարեցնում է ԵԱՏՄ-ի հետ կարգավորող միջավայրը, որն արդեն գործում է այս սկզբունքով»։Համաձայնագիրը նախատեսում է համագործակցության հաստատում տարբեր ոլորտներում՝ այդ թվում օգտակար հանածոների արդյունահանման, վերամշակման և օգտագործման, էներգաարդյունավետության, հետազոտությունների և նորարարությունների, կրթության, բժշկության, տրանսպորտի բնագավառում, ներառյալ բազմամոդալ (խառը) փոխադրումները, հեռահաղորդակցությունները, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը և փոխադրամիջանցքները: Փաստաթուղթը նաև սահմանում է առևտրի արտոնյալ ռեժիմ «արտաքին տնտեսական գործունեության անվանացուցակի մոտ 87 %-ի վերաբերյալ»։Ինչպես նշում են ՌԴ խորհրդարանականները, համաձայնագրի իրականացումը ռուս արտահանողներին թույլ կտա մաքսատուրքեր վճարելիս տարեկան խնայել մոտ 300 միլիոն դոլար։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի առևտրատնտեսական ոլորտում Իրանի հետ համագործակցության հետագա զարգացմանը։

Լրահոս

«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել
Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը
Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան
1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ
ՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ Ֆրանսիա
Որևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ՝ հոգևոր հորը, Վեհափառը բոլորիս հոգևոր հայրն է
Ալիևը արել է լուրջ հայտարարություններ, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը
Շարմազանով․ միակողմանի զիջումների վրա կառուցված գործընթացը չի կարող իրական խաղաղություն ապահովել
Կոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց
Եկեղեցու ներքին գործերը աշխարհիկ մարդու գործը չէ. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին
Եթե մի օր մի հրաշքով գաք իշխանության, Մնացական Մարտիրոսյանը շարունակելու ա մնալ հպարտ դատավոր
Կալանավայրերում 25 քմ-ի վրա տեղավորվում է 8 անձ, սա խոշտանգում չէ՞, իհարկե խոշտանգում է. Գասպարյան
Ռուբիոն բացահայտել է իր ամենամեծ վախը արտասահման ճանապարհորդելիս
Կիևը ՆԱՏՕ-ից խնդրել է ստորջրյա ականազերծման սարքավորումներ և անօդաչու սարքեր
Փնտրում են փողոցում հայտնաբերված նորածնի մորը. Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ հանուն ՌԴ-ի
Ռոբերտ Ամստերդամը՝ Արևմուտքին․ «Դադարեցրեք լռել Հայոց կաթողիկոսի քրեական հետապնդման հարցում»
Գնացել ու ժողովրդին ասել եք՝ ձայն տվեք, Սահմանադրությունը փոխենք, ժողովուրդը ձեզ ձայն չի տվել
«iPhone 17»-երով էկել, «iPhone 4»-ի soft-ով բուքսավատ եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում

Լրացուցիչ նորություններ

...

Կոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց

Ռուբիոն բացահայտել է իր ամենամեծ վախը արտասահման ճանապարհորդելիս

Թրամփի խորհրդականը զայրացել է լրագրողի վրա, որը նրան հարցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին

Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են

Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը»

Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի

Ալիևը մեկնել է Նախիջևան

Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից

Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի

SANA. Բաշար ալ-Ասադը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել է մահվան

Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից

Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

Զելենսկին զգուշացրել է Ռուսաստանին

Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ

Հիմա ես եմ փոխհատուցում պահանջում Իրանից․ Թրամփը նոր պահանջ է առաջ քաշել

7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոլումբիայում

Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին

Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանը