Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Իսկ Հայաստանում դա հնարավոր է

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի Հանրապետությունը լուծարված հռչակելու, ՀՀ Անկախության հռչակագիրը չեղարկելու մասին էր:

«Վերջին տարիներին, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ:

Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,-ի մասնավորի ասել է նա: Ի՞նչ է նշանակում Անկախության հռչակագրի այս հրապարակային ուրացումը:

Դա ամենից առաջ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջն ու ՀՀ Սահմանադրությունից ջնջել Անկախության հռչակագրին արվող նախաբանային հղումը: Ավելին, Նիկոլ Փաշինյանը բացահայտ հասկացրեց, որ պատրաստվում է ջնջել, ոչնչացնել Հայաստանի Անկախության հռչակագիրը:

Իսկ դա, իր հերթին, քաղաքական բովանդակության առումով, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը հռչակել լուծարված:

Մնացյալը լոլոներ են: Մեծ հաշվով, նա, ով ուրացել է Արցախը ու համոզված է, որ մարսել է դա, ինչո՞ւ չպիտի ցանկանար ավելի հեռուն գնալ և ուրանալ նաև Հայաստանի Հանրապետությունը, առհասարակ՝ Հայրենիք ասվածը:

Կանգնեցնողն ո՞վ է: Իսկ եթե որևէ մեկը, առավել ևս՝ վարչապետի պաշտոն զբաղեցնողը տասնյակ անգամ կարդացել է Անկախության հռչակագիրն ու իր ներկայացրածի նման «եզրակացության» է հանգել, ապա «մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունը» ոչ թե պետության հիմնարար փաստաթուղթն է, այլ նման իշխանություն ու, ցավոք, նրան ծափահարողներ ունենալն է:

Մեր ժողովուրդը շատ է սիրում... Ամերիկան, այն է՝ ԱՄՆ-ն: Այդ շատ սիրողները թող հիմա մի պահ պատկերացնեն, թե ինչ կլիներ ու ինչ վիճակում և որտեղ կհայտնվեր ԱՄՆ որևէ նախագահ, եթե Սենատում հայտարարեր, թե ԱՄՆ Անկախության հռչակագիրը... 

ԱՄՆ չգոյության մասին է: Ու, ընդհանրապես, փորձեք դա պատկերացնել ցանկացած այլ երկրում, թեկուզ մեր հարևան թշնամական երկրներում:

Ընդ որում, ոչ միայն անկախության, պետականության առումով, այլև պատմական հայրենիքի, պատմական հողերի առումով:

Պատկերացրեցի՞ք նման բան: Կրկին՝ անհնար է: Իսկ Հայաստանում, առանց «պատկերացումների», կատարվում է նման բան: Փաշինյանը նման բաներ է հայտարարում ու... գնում մորուքազերծվելու»:

Լրահոս

Իրանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև բանակցություններին
Կարևոր
ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը
ՈՒՂԻՂ․ Ինչ է փոխվում հայտարարագրման համակարգում
Ես սիրում եմ Ձեզ հավիտյանս հավիտենից . Ստելլա Սարուխանյանը՝ Աննա Հակոբյանին
Վենս. ԱՄՆ-ը կնախընտրեր Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական ​​լուծումը
Axios. Թրամփին ներկայացվել են Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների տարբերակները
Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որ մարզպետները չեն ծառայել եւ ինչ հիմքով են ազատվել ծառայությունից
Կարևոր
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով․ Նիկոլ Փաշինյան
Իմ և վարչապետի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, ես լքում եմ կառավարական առանձնատունը․ Աննա Հակոբյան
«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում
«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է
«Հրապարակ». Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է
Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ»
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Շտապ
Հայտնաբերվել է զինծառայողի դի. Ինքնությունը հայտնի է
Կարևոր
ԱՄՆ-ում հանցագործություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն
«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին
Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը. Նա «Բանակում»-ից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրն է
Նիկոլ, տղա ես, արդար ընտրությոունների գնա. Հայրիկյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որ մարզպետները չեն ծառայել եւ ինչ հիմքով են ազատվել ծառայությունից

«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում

«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է

«Հրապարակ». Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է

Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է

Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի. «Հրապարակ»

Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. «Հրապարակ»

Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»

Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»

Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. «Ժողովուրդ»

12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ»

Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ»

«Իրավունք». Ինչու են ՔՊ–ականները շրջանցում Վեհափառի թեման. Փաշինյանն ասել է. «Փոթորիկից առաջ միշտ էլ խաղաղ է»

«Հրապարակ». Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է

«Հրապարակ». Աննա Վարդապետյանին կզոհաբերե՞ն

«Իրավունք». Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է

«Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի