Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմը մայրերից ու հայրերից, եղբայրներից ու քույրերից, մեզանից՝ բոլորիցս խլեց մեր... զավակներին:

Շեշտադրում եմ «մեզանից» ու «մեր» բառերը, որովհետև հավատում եմ նրան, որ օտարի զավակ չի լինում, ու կարևոր չէ, թե ում որդին անմահացավ պատերազմներում:

Նրանք մեր բոլորի որդիներն են: Ու որդիներից Մխիթարի մայրիկը՝ Ռուզաննան, իր կյանքում անդառնալի կորուստ ունենալով, ընտրել է ուժեղ լինելու ճանապարհը:

Վստահաբար, հեշտ չէ ուժեղ մոր ու կնոջ «շորերը հագնել» ու ճանապարհ անցնել, բայց անհրաժեշտ է՝ հանուն... Հանունները շատ են ու կարևոր: Ռուզաննա Մխիթարյանը կյանքի կոչեց «Ձեր լռությունը խոսել գիտի» խորագրով միջոցառումը: 

Նոյեմբերի 9-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հարկի տակ միավորվել էին տղաների ընտանիքները, հարազատները, հյուրերը՝ մասնակից դառնալու բոլոր պատերազմներում անմահացածների հիշատակին նվիրված միջոցառմանը:

Այն մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային օրհներգներով: Բեմում էին «Լույս Կանթեղներ» մանկապատանեկան ստուդիայի սաները, «Հաճըն» պարային համույթը:

Հնչեցին ինը նոր երգեր, որոնց հեղինակը տիկին Ռուզաննան էր: Առհասարակ, ամբողջ միջոցառման սցենարիստն ու հեղինակը Մխիթարի մայրիկն է: Միջոցառումն իրականություն էր դարձել բարերարների ֆինանսական օժանդակության շնորհիվ: 

Բեմից հնչող շնորհակալություններն ուղղված էին թե՛ նրանց, թե՛ Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավարին, թե՛ Նոր Գեղիի մշակույթի տան տնօրենին և ողջ աշխատակազմին, թե՛ ողջ ստեղծագործական խմբին, յուրաքանչյուրին անուն առ անուն:

Պաշտպանության նախարարությունն օգնել էր անմահացած տղաների ընտանիքներին միջոցառման մասին տեղեկացնելու առումով, իսկ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառման անցկացման համար անվճար տրամադրվել էր թատրոնի դահլիճը:

Տիկին Ռուզաննան շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա գտնվողներին, բոլորին, ովքեր աջակցել էին դրա կայացմանը, կանգնել իր կողքին: «Պիտի ամրապնդվենք, գոտեպնդվենք, քայլենք դեպի լույսը:

Շնորհակալություն հերոսածին մայրերին և ուժեղ ու ամուր կամքի տեր հայրերին»,- նշեց տիկին Ռուզաննան: Սեպտեմբերի 27-ին տրվել էր միջոցառումների մեկնարկը Նոր Գեղիում՝ Մխիթարի հայրենի գյուղում:

«Միջոցառումը պետք է անցկացվեր Հայաստանի բոլոր մարզերում: Մեր առաջարկին արձագանքեց միայն Արարատի մարզը:

Արարատ և Վեդի քաղաքներում միջոցառումը կայացավ: Մյուս մարզերը կա՛մ մեզ մերժեցին, կա՛մ էլ որոշների պարագայում մինչև հիմա սպասում ենք պատասխանի:

Որոշ դեպքերում արձագանքեցին, որ «էլ ավելի կարևոր հարցեր կան, չենք կարող, ֆինանսական ճգնաժամ է, դահլիճը չի ջեռուցվում»: Իրենց աջակցությունը պետք է լիներ տրանսպորտի և սննդի ապահովման տեսքով:

Այժմ կցանկանամ գոնե զորամասերում անցկացնել այս միջոցառումը, մարզերին, գյուղական համայնքներին դժվար թե այլևս դիմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան: 

Նրա խոսքով, միջոցառման հիմնական ասելիքը հետևյալն է՝ դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից: «Խավարի մեջ մի փոքրիկ լույս եմ գտել ու այն սփռում եմ իմ ազգի վրա: Պետք է շարունակենք ապրել, որ ապրեցնենք մեր տղաներին: Նրանք կանգնեցին հայրենիքի ու մոր միջև ընտրության առջև:

Ընտրեցին հայրենիքը, որ մայրն ապրի՝ կիսատ, դատարկ, թևաթափ: Ցանկացած ծնողի համար կարևոր է, որ իր որդուց խոսեն, իր տառապանքից հարցնեն: Շատերը խավարի մեջ էին, բայց ուզում եմ, որ այս միջոցառումը լույս սփռի շատերի համար:

Որքան էլ դժվար լինի, բայց ամեն տարի այդ դաժան օրերը պետք է վերհիշենք՝ շարունակելով ապրել, չպետք է մոռանանք այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ:

Մեր իրականությունն ընդունելով՝ պետք է դեպի լույսը գնանք, սերունդներին սովորեցնենք արժեքները վեր դասել:

Պայքարի ելածները խոսելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք կանք, քանի հայրենիքը կա»,-նշում է Մխիթարի մայրիկը: Միջոցառման վերջում հոտնկայս ծափահարությունները նահատակված տղաներինն էին ու սահմանին կանգնած զինվորներինը:

Տիկին Ռուզաննան նրանց հորդորեց. «Ապրեք հանուն հայրենիքի, քայլեք ու շնչեք հանուն հայրենիքի և սահմանից վերադարձեք տուն՝ ձեր մայրերի գիրկը: Մեր շատ տղաներից տարիներ շարունակ որևէ լուր չկա, մայրերը շարունակում են նրանց սպասել: Մեզ էլ մեր տղաների սպասումի լույսն ու հույսն է պահել:

Յուրաքանչյուր օր տան դուռը բաց եմ թողնում, որ Մխիթարս ներս մտնի: Մենք էլ ձեզ հետ հավատով սպասում ենք, որ ձեր որդիները տուն վերադառնան»: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը
Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան
Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից
TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը
TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը

Լրացուցիչ նորություններ

...

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին