Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ Ադրբեջանն օրուգիշեր պատրաստվում էր COP29 համաժողովի հյուրընկալմանը։

Ընդ որում, Ադրբեջանում կլիմայական այս խոշոր միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի համաձայնության պարագայում, երբ ՀՀ իշխանությունների հետ կայացավ գործարք, ու հայկական կողմը համաձայնեց մի քանի գերի վերադարձնելու դիմաց հանել իր թեկնածությունը։

Բաքուն խնդիր էր դրել իր առաջ ապահովել նաև Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ու ցույց տալ, թե իրենք հավատարիմ են խաղաղությանը, ու խաղաղության հաստատման գործընթացը շարունակական է, ու սա այն պարագայում, երբ այդ երկրում դեռևս հայ ռազմագերիներ են պահվում։

 Բայց քանի որ նույնիսկ համաժողովի մեկնարկից չորս օր անց էլ Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չի գրանցվել, Բաքուն անցել է նոր սպառնալիքների։

Անգամ ադրբեջանական հեռուստաալիքով կոնկրետ սպառնալիք է հնչում, թե եթե Հայաստանը չմասնակցի համաժողովին, կդադարի գոյություն ունենալ։

Ալիևն էլ իր հերթին է շարունակում սպառնալիքները, թե իբր Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել» է իր տարածքները, և այդպես շարունակ։

Այնպիսի տպավորություն է, որ COP29-ը վերածվել է Հայաստանի ուղղությամբ հոխորտալու հարթակի։ Չնայած հանցագործ երկրից այլ բան ակնկալելն առնվազն միամտություն կլիներ:

Ի սկզբանե Ադրբեջանն ակնկալում էր, թե մեծ ներկայացուցչություն պետք է ապահովեր համաժողովի մասնակցության առումով, տասնյակ կարևոր պետությունների ղեկավարներ պետք է շտապեին այս օրերին ժամանել Բաքու, բայց իրականում հնարավոր չեղավ մեծ մակարդակի ներկայացուցչություն ապահովել։

Բաքու չժամանեցին այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան և այլն։ Բազմաթիվ երկրների պաշտոնյաներ ու խոշոր ընկերությունների, բիզնեսի և հասարակական հատվածի ներկայացուցիչներ ուղղակի խուսափել են Բաքու այցելությունից տարբեր պատճառաբանություններով՝ այն համարելով որպես ժամանակի անիմաստ կորուստ։

Այսինքն, Ադրբեջանի՝ միջազգային մակարդակում իր հեղինակությունը նոր աստիճանի բարձրացնելու ակնկալիքներն այդպես էլ իրականություն չեն դառնում։

Դրա հետ միասին՝ համաժողովն առիթ է դառնում, որ միջազգային լրատվամիջոցները և տարբեր կազմակերպություններ բարձրացնեն Ադրբեջանի՝ ավտորիտար ու բռնատիրական վարչակարգ ունենալու հանգամանքը, մի երկիր, որտեղ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն ընդհանրապես տեղ չունեն։

Մյուս կողմից էլ՝ նշվում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրագործված հանցագործությունների փաստը։ Իրավապաշտպան կազմակերպություններ իրենց զեկույցներում նշում են Արցախի անմարդկային շրջափակման, ապա արցախահայերի բռնագաղթի մասին։

Ու միջազգային տարբեր շրջանակների կողմից օրակարգ է բերվում նաև արցախահայերի վերադարձի թեման։

Այս ֆոնին ընդգծվում է այն հանգամանքը, որ Բաքվում տեղի ունենալիք կլիմայական համաժողովը նմանվում է ընդամենը երեսպաշտության, քանի որ այդ երկիրն իր եկամուտները ստանում է միայն նավթի ու գազի արտահանումից, որի արդյունքում ներդրում է ունենում մթնոլորտի աղտոտման ու գլոբալ տաքացման պրոցեսում։

Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98 %-ը հիմնված է հանածո վառելիքի վրա, իսկ կառավարության եկամուտների մոտ երկու-երրորդը ստացվում է նավթի և գազի արտահանումից:

Վերջերս էլ լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել այն դեպքը, երբ կլիմայական համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հնարավոր գործարքները:

Փաստացի Բաքուն կլիմայական ամենախոշոր միջոցառումն օգտագործում է շրջակա միջավայրն աղտոտող իր ածխաջրածնային ռեսուրսների վաճառքն ավելացնելու նպատակով։ 

Վերջին տարիների իրադարձությունները ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանի քայլերը ընդհանուր առմամբ միտված են կլիմայական բացասական փոփոխություններին, քանի որ այդ երկիրը մտադիր է ավելացնել իր էներգակիրների՝ մասնավորապես գազի մատակարարումը դեպի Եվրոպա, քանի որ եվրոպական երկրները փորձում են այլընտրանք գտնել ռուսական գազին։

Լիովին անտրամաբանական է, թե այս պարագայում COP29-ի անցկացումն Ադրբեջանում ինչ կլիմայական հարց է ընդունակ լուծելու։

Բաքվում դրա փոխարեն կարելի էր անցկացնել, օրինակ՝ նավթային ռեսուրսների անխնա օգտագործման ու մթնոլորտի աղտոտման համաժողով։

Անգամ կլիմայական հարցերով ակտիվիստներն են այս խնդիրները բարձրացնում, ու պատահական չէ, որ Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։

Օրինակ՝ հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցում էր Վրաստանում անցկացվող ցույցին՝ ի նշան Ադրբեջանի դեմ բողոքի, որը հյուրընկալել է ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված համաժողովը: Ի դեպ, նա երեկ ժամանել է Երևան:

Ու եթե համեմատելու լինենք անցած տարի Դուբայում տեղի ունեցած COP28-ի հետ, որի ժամանակ շատ բարձր մակարդակի ներկայացուցչություն էր ապահովվել, ապա Բաքվի համաժողովը կարելի է համարել ստվերված մի միջոցառում, որի նպատակը նույնիսկ պարզ չէ, երբ իրապես կլիմայական հարցերին անդրադառնալու փոխարեն այդ երկրի ուշք ու միտքը կա՛մ նավթային ու սպառազինությունների ձեռքբերման գործարքներն են, կա՛մ էլ Հայաստանին սպառնալը։

Բայց պետք է ընդունել, որ մի հարցում Ադրբեջանը հաջողել է։

Ավտորիտար, բռնապետական ու հանցագործ լինելով հանդերձ՝ այդ երկիրը կարողացել է հասնել նրան, որ համաժողովը տեղի ունենա հենց Բաքվում։ Թերևս այստեղ իր դերն է ունեցել նաև «խավիարային դիվանագիտությունը»։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր Աթոռ
Կրեմլում վստահ են, որ Ուկրաինան Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու ներուժ չունի
Ռուսաստանը հարվածել է ՆԱՏՕ-ի սահմանին․ Մեծ Բրիտանիան՝ պառակտման եզրին (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը զորավարժություններ է անցկացնում
Նեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ Անչելոտտի
Շուշիի համար զոհվածի մայրն այսօր պայքարում է սեփական կյանքի համար․ տիկին Մարինեին շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ
Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ եք արդարացնում հակառակ կողմին․ Փաշինյանի ոսկե արձանները մենք չենք կանգնեցրել
Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան
Ի՞նչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե դուրս գա ԵԱՏՄ–ից. Խամոյանը՝ փոխնախարարին
ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները վաղուց պարզած են, ուղղակի դուք թմբիրի մեջ եք․ Արփի Դավոյան
Օպերատիվ հետախուզությունը լա՞վ երևույթ է, միջամտում եք մարդու իրավունքներին. Արամ Վարդանյան
Դուք Ձեզ անտեր պետության քաղաքացի կզգա՞ք, որ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս գա. հարց` Դավթյանին
Աշխարհը ցնցած կադրեր․ Սևանի ռեկորդից մինչև Սիրիայի քաոսը
Շոու-այց դեպի բռնազավթված Արցախ. Ռուսաստանը ընդլայնել է հարվածները. Պեսկով
Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի․ ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 15-ից
Հայկ Սարգսյանը սխալ է արել. ես ապօրինի ծառահատումների հետ չեմ կարող ասոցացվել. Ղալումյան
Հաջիևը Արցախում հայկական եկեղեցիները «աղվանական» էր ներկայացնում․ Էդգար Ղազարյան
Այս ռեֆորմը իրականացնելու ենք, սերունդերը մեզ շնորհակալություն են հայտնելու․ Միքայել Խաչատրյան
Գերիների խոշտանգման կանխարգելումը համազգային հա՞րց է, թե ոչ. Լիանա Գասպարյան
Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք. պետք չի այդքան ծավալվել. Խաչատրյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը