Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Պետության արտաքին դիմադրողականությունն ու կայունությունը երբեք չեն սահմանափակվում միայն պաշտոնական խողովակներով կամ դիվանագիտական կորպուսով։ Աշխարհի ցանկացած կենսունակ պետության թիկունքին կանգնած են անհատներ, որոնք ունեն միջազգային ծանրակշիռ կապեր, հեղինակություն և խոշոր կապիտալ՝ յուրատեսակ «անվտանգության բարձիկ» ձևավորելով սեփական երկրի շուրջ։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի պետական ռազմավարության առանցքային նպատակներից է եղել հենց այսպիսի ազդեցիկ գործիչների չեզոքացումն ու մեկուսացումը հայկական պետականության հիմքերից, քանի որ Բաքվում հստակ գիտակցում են՝ թուլացնելով նրանց՝ թուլացնում են հենց Հայաստանը։ Սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդի այս բազմամյա ծրագիրը զարմանալիորեն և անարգել կյանքի է կոչվում հենց երկրի ներսում։Այս մտահոգիչ իրողության հերթական փաստագրումն է փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունը, որտեղ նա ներկայացրել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները։

Նա նշել է, որ 2025 թվականի հունիսի 18-ից առ այսօր՝ շուրջ 395 օր, կալանավորված է Սամվել Կարապետյանը։ Փաստաբանն ընդգծել է, որ դեռ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի իրավասու մարմինները Կարապետյանի նկատմամբ հայտարարել են հետախուզում, և օրերս պարզ է դարձել, թե ինչ մեծ ոգևորություն է առաջացրել նրա կալանքն այդ երկրի իշխանությունների շրջանում։ Բացահայտելով այս իրողությունը՝ Վարդևանյանն արձանագրել է, որ մենք գտնվում ենք քաղաքական հետապնդումների խայտառակ շրջափուլում, ունենք քաղբանտարկյալներ, և պետք է անդադար ու աննահանջ շեշտել՝ իրավունքը պետք է գերակայի:Այս իրավիճակը լավագույնս ի ցույց է դնում մի խոր և վտանգավոր միտում.

Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության կարևորագույն ռազմավարական նպատակներից մեկը եղել և մնում է աշխարհասփյուռ հայության ազդեցիկ դեմքերի, խոշոր կապիտալի և միջազգային լուրջ կապեր ունեցող գործիչների մեկուսացումն ու չեզոքացումը: Անցնող տասնամյակներին Բաքուն ամեն գնով փորձում էր հասնել սրան տարբեր միջազգային հարթակներում, սակայն այսօր, ցավոք, այդ ամենը զարմանալի զուգադիպությամբ իրականություն է դառնում հենց Հայաստանի ներսում՝ տեղական իշխանությունների ձեռքով և բացարձակ անգործության պայմաններում:

Հատկանշական է, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ էր թիրախավորել Սամվել Կարապետյանին՝ բացահայտ խոսելով նրա եվրոպական ու եվրոպամետ կապերի, միջազգային ազդեցության և այն հսկայական լոբբիստական աշխատանքի մասին, որը նա իրականացրել է հայկական պետության շահերի պաշտպանության համար: Սա պատահականություն չէ: Սամվել Կարապետյանը այն գործիչն է, որի միջազգային կապերը՝ սկսած Ռուսաստանի Դաշնությունից մինչև արևմտյան ամենաբարձր շրջանակներ, քանիցս հրապարակայնորեն և արդյունավետորեն օգտագործվել են ի օգուտ Հայաստանի Հանրապետության:

Այս համատեքստում ամենաառանցքային փաստն այն է, որ նրա ահռելի արտաքին կապերն ու հնարավորությունները ոչ թե ծառայեցվել են սեփական բիզնեսների ընդլայնմանը, այդ երկրներում նոր առևտրային արտոնություններ ձեռք բերելուն կամ նոր տնտեսական կայսրություններ հիմնելուն, այլ ուղղակիորեն ներդրվել են հայկական պետականության հզորացման գործում:

Ընդ որում, դա արվել է ոչ թե հանուն հայկական պետության այս կամ այն ժամանակավոր ղեկավարի կամ քաղաքական անձի, այլ հենց հայկական պետության և նրա հարատևման համար: Նա եղել և մնում է հայկական պետականության պահպանության և հզորացման առանցքում:Եվ ի՞նչ ունենք այսօր.

Սամվել Կարապետյանը, որի միջազգային լոբբինգից ու եվրոպական ազդեցությունից սարսափում էր Բաքուն, արդեն շուրջ 400 օր մեկուսացված է ու կալանքի տակ է հայոց եկեղեցուն պաշտպանելու հրապարակային հայտարարության համար: Այսպիսի ծանրակշիռ գործչի թիրախավորումն ու մեկուսացումը ուղիղ և կործանարար հարված է հայկական պետության ողնաշարին:

Ամենացավալին և վտանգավորն այն է, որ հայաստանյան պետական կառույցները ոչ միայն բացարձակ անգործություն են ցուցաբերում արտաքին ճակատում հայկական շահերի պաշտպանության հարցում, այլև երկրի ներսում կուրորեն շարունակում են Ադրբեջանի այն քաղաքականությունը, որն ուղղված է ազդեցիկ հայերին չեզոքացնելուն:

Երբ Բաքվի ցանկություններն ու հայաստանյան իրավապահ համակարգի գործողությունները գալիս և հանդիպում են նույն կետում, դա դադարում է իրավական գործընթաց լինելուց: Սա քաղաքական հետապնդումների այնպիսի խայտառակ շրջափուլ է, որտեղ սեփական ամբիցիաների կամ քաղաքական վախերի պատճառով կազմաքանդվում է պետության արտաքին դիմադրողականությունն ու ազդեցության լծակները՝ հենց այնպես, ինչպես երազում էին մեր հակառակորդները։


Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին