Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և անզիջում դիմակայության մի նոր «ռազմաճակատ», որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների կողմից մանդատները վերցնելու որոշումը ոչ թե հաշտեցման կամ առկա խաղի կանոններն ընդունելու նշան է, այլ գիտակցված քայլ՝ մտնելու մի տարածք, որտեղ սպասվում է ծանր ու դաժան պայքար:

Ապագա խորհրդարանն ակնհայտորեն չի լինելու դասական օրենսդիր մարմին. այն դառնալու է քաղաքական բախումների, իրավական պաշտպանության և իշխանական ապօրինությունների մերկացման առաջնագիծ: Ու չնայած զուտ թվաքանակով խորհրդարանում ՔՊ-ն ավելի շատ է, ավելին՝ ամբողջ պետական համակարգն ու վարչական ռեսուրսը իրենց ձեռքի տակ է, փաստացի իշխանություններն այնպիսի անհանգստություններ ու վախեր ունեն, որ գնալով ավելի են խորացնում «իրավական» ճնշումները ընդդիմադիրների նկատմամբ, հետագայում էլ փորձելու են օգտագործել պետական ողջ ռեսուրսը, այդ թվում՝ իրավապահ համակարգը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտելու, կաթվածահար անելու համար: Սակայն հենց այս պայմաններում է ձևավորվելու նոր որակի խորհրդարանական դիմադրություն, որտեղ յուրաքանչյուր նիստ, քննարկում կամ հայտարարություն ունենալու է բացառիկ քաղաքական քաշ և լարվածություն:

Չնայած ներքին ճնշումներին, ապօրինությունների շղթային և իշխանության ձեռքում կենտրոնացած վարչական ու իրավապահ լծակներին, ընդդիմադիր ուժերը, ինչպես երևում է, ոչ միայն չեն նահանջում, այլև ավելի են ուժեղանում, ինչից էլ այսպես իրար է խառնվում իշխանությունը: Ավելին, ընդդիմության ձեռքին կան հզոր գործիքներ, որոնց գրագետ և արդյունավետ կիրառումը կարող է արմատապես փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Առաջնային լծակներից մեկը միջազգային հարթակներում ակտիվացումն է:

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ռեպրեսիաներն ու մարդու իրավունքների ոտնահարումները միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու դեպքում ընդդիմությունը կարող է ստեղծել լուրջ արտաքին ճնշում իշխանությունների վրա:Մյուս կողմից՝ պայքարի առանցքային ու ամենաարդյունավետ ուղղություններից մեկը դառնալու է հենց տեղերում աշխատանքը և ընտրողների հետ անմիջական, մշտական կապի պահպանումը: Այսօր արդեն իսկ կան հստակ ու տեսանելի օրինակներ, երբ ընտրություններից հետո, օրինակ՝ «Ուժեղ Հայաստանն» ակտիվորեն շրջում է մարզերում, հանդիպում քաղաքացիների հետ և ոչ թե սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով, այլ սկսել է «հողի վրա» լուծել կոնկրետ, ռեալ խնդիրներ՝ ցուցաբերելով գործնական աջակցություն բնակիչներին:

Խորհրդարանական գործիքակազմի, արտաքին ճնշումների և տեղերում իրականացվող այսպիսի հետևողական ու համակարգված աշխատանքի համադրումը կարող է ձևավորել որակապես նոր, գործնական ու ռեալ արդյունք ապահովող խորհրդարանական ընդդիմություն, որն իր արդյունավետ աշխատանքով ի վիճակի է վստահություն ձևավորել հանրության լայն շրջանակներում և հասնել երկրում իշխանափոխության իրականացմանը:


Լրահոս

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան
Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին