Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին, հայտնում է Իրանի հեռարձակման կորպորացիան (IRIB):
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը մի քանի ժամ առաջ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ բանակի կապի համակարգերի, վառելիքի բաքերի, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, դիտորդական աշտարակների և զինամթերքի պահեստների վրա», – IRIB-ը մեջբերում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։








