ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝Կոլումբիայի շրջանում, այս շաբաթվա վերջում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 45 աստիճան Ցելսիուս (113 աստիճան Ֆարենհայտ), զգուշացնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Վաշինգտոնի շրջանում ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 10:00-20:00-ը, սպասվում են ծայրահեղ ջերմային ալիքներ։
«Ամեն օր վտանգավոր շոգ է սպասվում, որի ջերմային ինդեքսի արժեքները տատանվում են 110-113 աստիճան Ֆարենհայտի (43-45 աստիճան Ցելսիուս) սահմաններում», – ասվում է ծառայության հայտարարության մեջ։ Բարձր խոնավություն է սպասվում, որը կմեծացնի ջերմային հարվածի ռիսկը:
Օդերևութաբանական ծառայությունը նաև կոչ է անում մարդկանց զգոն մնալ հասարակական տրանսպորտով երթևեկելիս. փակ մեքենաների ներսում ջերմաստիճանը կարող է մահացու մակարդակի հասնել մի քանի րոպեի ընթացքում:








