Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունը բոլոր երկրների շահերից է բխում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջանում նավագնացությունը սահմանափակելու հայտարարությունը։
«Հորմուզի նեղուցը կենսական նշանակություն ունեցող միջազգային առևտրային երթուղի է ապրանքների և էներգիայի լոգիստիկայի համար: Այնտեղ անվտանգության, կայունության և անարգել նավարկության պահպանումը բխում է միջազգային հանրության շահերից», - ընդգծել է նա։
Դիվանագետը կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և վերահաստատեց Պեկինի պատրաստակամությունը «շարունակել դրական և կառուցողական դեր խաղալ» ճգնաժամի լուծման գործում։








