Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։


«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ: Օրինակ՝ հաշվի առնելով, որ որոշ պետություններում անհրաժեշտություն է առաջանում դեսպանության փոխարեն ստեղծել դիվանագիտական գրասենյակ և օրենքում անհրաժեշտ իրավակարգավորումների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չի լինում իրականացնել այդ գործընթացը, առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա պետության հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված դեսպանի ընդհանուր ղեկավարությամբ, անհրաժեշտության դեպքում կարող է գործել դիվանագիտական գրասենյակ, որը կստեղծվի և կլուծարվի վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա: Վերանայվում են դեսպանների և մշտական ներկայացուցիչների (դիվանագիտական ներկայացուցիչներ) պաշտոնավարման ժամկետները:


Դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով վերջիններիս պաշտոնավարման առավելագույն ժամկետն առաջարկվում է սահմանել 5 տարի:


Միաժամանակ սահմանվում է, որ պաշ տ ո ն ա վար ման ժամ կ ե տ ի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին։ Միևնույն ժամանակ հստակեցվել են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները, իսկ ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով տասնութ ամիս:


Առանձին դրույթ է նախատեսվել գլխավոր հյուպատոսի ռոտացիա իրականացնելու ժամկետների վերաբերյալ՝ ելնելով վերջինիս աշխատանքի բնույթից: Հաշվի առնելով, որ գլխավոր հյուպատոսի աշխատանքն օտարերկրյա պետությունում ավելի երկար ժամանակահատվածով աշխատելու անհրաժեշտություն է պահանջում, առաջարկվում է գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելիս ռոտացիան արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում իրականացնել առնվազն մեկ տարի, այնուհետև Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում՝ երեք տարի ժամկետով ծառայելու սկզբունքով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:


Հանվել է գործող օրենքում առկա՝ նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսնուն նախատեսված փոխհատուցումը 50 տոկոսի չափով վճարելու դրույթը, քանի որ այն հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովման, ինչպես նաև համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության սկզբունքներին:


Բացի այդ, նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում պետությունը արդեն իսկ փոխհատուցում է մեկ բնակարանի համար՝ տնտեսելով երկրորդ բնակարանի փոխհատուցումը:


Նախատեսվում է դիվանագիտական դպրոցը վերակազմակերպել դիվանագիտական ակադեմիայի՝ հաշվի առնելով դպրոցին տրվող գործառույթների լայն շրջանակը։ Առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս։

Լրահոս

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում