Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի մարտի 16-ին։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է նրա 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը համադրության մեջ հարցեր է առաջացնում։


Անշարժ գույք և «փաստացի տիրապետում» 2024 թվականի հայտարարագրում Հակոբյանը նշել է, որ երկու անշարժ գույք ունի․ առաջինը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան, ձեռք բերված 2000 թվականին, որը 2024 թվականի օգոստոսի 1-ին վաճառվել է 41,000,000 դրամով։ Երկրորդ գույքը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ «փաստացի տիրապետվող» բնակարան։ Սակայն սեփականության իրավունքի կրողի մասին տվյալ չկա։


Այլ կերպ ասած՝ փոխոստիկանապետը բնակվում կամ օգտագործում է գույք, որի իրավական սեփականատերը չէ։ Տրանսպորտային միջոց Նախկին փոխոստիկանապետ Հակոբյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Ավտոմեքենա նրա անունով գրանցված չէ։ Բանկային հաշիվներ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,361,965 դրամ։


Կանխիկ՝ 12,7 մլն դրամ Փոխոստիկանապետը հայտարարագրել է երկու կանխիկ գումար՝ • 10,000,000 դրամ • 2,700,000 դրամ Ընդհանուր՝ 12,700,000 դրամ կանխիկ միջոց։ Կանխիկ միջոցների ծագման վերաբերյալ հայտարարագրում բացատրություն նշված չէ։ Համեմատության համար՝ 2023 թվականի հայտարարագրում նա ունեցել է ընդամենը 1,500,000 դրամ կանխիկ։


Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կանխիկ գումարը աճել է ավելի քան ութ անգամ։ Աշխատավարձ և պարտավորություններ 2024 թվականին ՆԳՆ-ից որպես բարձրաստիճան պաշտոնյա Հակոբյանը ստացել է 14,061,000 դրամ աշխատավարձ։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի վերջի դրությամբ նրա վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 4,831,196 դրամ։ Այսպիսով՝ տարեվերջին փոխոստիկանապետը հայտարարագրել է՝ • 12,7 մլն դրամ կանխիկ, • 1,36 մլն դրամ բանկում, • 4,83 մլն դրամ վարկային պարտավորություն։ Այլ եկամուտներ հայտարարագրում նշված չեն։ Ընտանեկան կապը համակարգում Հակոբյանի կինը՝ Մարինե Բաղդասարյանը, աշխատում է նույն համակարգում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում, որպես ՀԿՀ ավագ տեսուչ։


Նա աշխատում է այն կառույցում, որի ղեկավար կազմում է իր ամուսինը։ Թվերը և հարցերը Փաստերը հետևյալն են․ • վաճառված բնակարան՝ 41 մլն դրամով, • «փաստացի տիրապետվող» գույք՝ անհայտ սեփականատիրոջով, • մեկ տարվա ընթացքում ութապատիկ աճած կանխիկ միջոցներ, • աշխատավարձ՝ 14 մլն դրամ, • վարկային պարտավորություններ՝ 4,8 մլն դրամ։


Այս համադրության մեջ առաջանում են մի քանի տրամաբանական հարցեր․ • Ինչպե՞ս է ձևավորվել 12,7 մլն դրամ կանխիկը, եթե տարեկան եկամուտը կազմել է 14 մլն դրամ, և հայտարարագրված չեն այլ աղբյուրներ։ • Վաճառված բնակարանի 41 մլն դրամը ամբողջությամբ մուտքագրվե՞լ է կանխիկ, թե՞ բանկային ճանապարհով, և ինչպես է արտացոլվել հայտարարագրում՝ չի երևում։


• Ո՞ւմ է պատկանում Ջրվեժի այն բնակարանը, որը փոխոստիկանապետը «փաստացի տիրապետում» է։ • Ինչո՞ւ է պաշտոնյան միաժամանակ պահպանում խոշոր կանխիկ գումար և ունի վարկային պարտավորություն։ Հայտարարագիրը թվերով ամբողջական է։ Սակայն թվերի համադրությունը ստեղծում է պատկեր, որը ունի պարզաբանման կարիք»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

«Դա նույնն է, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է»․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին
Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Իրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար»
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին
Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ
Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը
ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա
Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են
17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար
Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին
Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի
Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին
Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին
Մեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը
Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է
«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը
Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Լրացուցիչ նորություններ

...

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները

Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն