Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի սահմանների պահպանության համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննարկումներ Սահմանապահ ծառայության վերափոխման շուրջ, ընդ որում՝ հարցը միայն ծառայության տեխնիկական կարողությունների զարգացումը չէ։ Խոսքը Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական ուժերին փոխանցելու, սահմանապահ համակարգի կառուցվածքը փոխելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Սահմանապահ ծառայության վերափոխման հարցով տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։Այսինքն՝ քննարկմանը ներգրավված են եղել ոչ միայն սահմանապահ ծառայության անմիջական պատասխանատուները, այլև երկրի անվտանգության համակարգի առանցքային պաշտոնյաները։Կառավարությունը տեղեկացրել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության կարողությունների հետագա զարգացումը, ֆիզիկական ենթակառուցվածքները, օպերատիվ կառավարումը և միջազգային փորձի կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին։Սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ այս քննարկումների հիմքում շատ ավելի մեծ գործընթաց է՝ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու քաղաքականությունը

։Հատկանշական է, որ հենց երեկ՝ նոյեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է ռուս սահմանապահների ներկայության հարցին։Նա հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ամբողջությամբ ստանձնի իր պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ռուս սահմանապահներին տարիներ շարունակ սահմաններին ծառայելու համար։Դեռևս նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտարարել էր, որ քայլ առ քայլ Հայաստանի պետական սահմանի ամբողջական վերահսկողությունը կփոխանցվի ՀՀ սահմանապահ ծառայությանը։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը ենթադրում է նաև սահմանապահ զորքերի կարգավիճակի վերափոխում։Այս պահին հայկական սահմանապահներն արդեն ամբողջությամբ վերահսկում են սահմանային անցակետերը, իսկ Իրանի և Թուրքիայի հետ սահմանների որոշ հատվածներում շարունակում են համատեղ ծառայություն իրականացնել ռուս սահմանապահների հետ։ 2025 թվականի հունվարի 1-ից հայ սահմանապահները մասնակցում են այդ հատվածների պահպանությանը, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում 2024 թվականի օգոստոսից ծառայությունն իրականացնում են բացառապես հայկական ուժերը։«Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է նաև կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը և սահմանների համալիր կառավարման վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը։Ծրագրով նախատեսվում է փուլ առ փուլ ընդլայնել հայկական սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիները՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ստանձնել սահմանի պահպանությունը։Ավելին՝ նախատեսվում է փոխակերպել Սահմանապահ ծառայությունը՝ նվազեցնելով դրա ռազմական բաղադրիչը և ներդնելով միջազգային լավագույն փորձը։Սա նշանակում է, որ քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ոչ միայն ծառայության ենթակառուցվածքներին ու տեխնիկական հագեցվածությանը, այլև դրա գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։Մյուս կարևոր ուղղությունը սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրումն է։

Դրա շրջանակում պետք է զարգացվի պետական տարբեր կառույցների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, ռիսկերի գնահատման և սահմանային վերահսկողության մեխանիզմները։ԱԱԾ-ն այս ուղղությամբ արդեն աշխատանքներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, 2026 թվականի սեպտեմբերին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում՝ ծանոթանալու այդ երկրի սահմանային վերահսկողության համակարգին, սահմանապահների պատրաստման մեթոդներին և գործառնական ընթացակարգերին։ Քննարկվել է նաև սահմանապահների ուսուցման ու վերապատրաստման համակարգի կատարելագործումը։

Սահմանային բարեփոխումների մեկ այլ կարևոր հանգամանք Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն է։Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի համակարգը, իսկ առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև էլեկտրոնային անցակետեր՝ սկզբում «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև՝ բոլոր սահմանային անցակետերում։Այս ամենը փոխկապակցված է։ Սահմանների կառավարման արդիականացումը, սահմանապահների մասնագիտական պատրաստվածությունը, թվայնացումը և պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակումը դիտարկվում են որպես եվրոպական չափանիշներին համապատասխանելու կարևոր պայմաններ։

Այսպիսով, Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ իշխանությունը հրապարակայնորեն հայտարարում է պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական կողմին փոխանցելու մտադրության մասին, իսկ կառավարական ծրագրերում արդեն ամրագրված են սահմանապահ համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները»։


Լրահոս

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին
Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի
Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին
Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին
Մեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը
Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է
«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը
Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է
Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ)
Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան
Armenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ)
Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները
Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն
Եվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի
Զախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը
Իրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել
Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին
Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում

Լրացուցիչ նորություններ

...

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները

Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում