Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանը գործող իշխանություններից վերջնականապես ազատելու նպատակ դրած ընդդիմադիրները, շատ փորձագետների կարծիքով, իրենց առաջ պետք է ունենան առնվազն երկու հրամայական՝ սթափ գնահատել իրողությունները, սեփական հնարավորությունները և ուժերը, ամեն ինչ անել՝ ընտրողների ձայների փոշիացում թույլ չտալու համար: Այս դեպքում խոսքն առավելապես այն ուժերի, շրջանակների, գործիչների մասին է, որոնք դիրքավորված են որպես հստակ հակաիշխանական, բայց որոնք իրականության մեջ քվեարկության ժամանակ կանխատեսելիորեն կստանան ձայների առավելագույնը 1-2, մասնակի դեպքերում՝ միգուցե 3 տոկոսը: Եթե նման ուժերը առանձին գնան ընտրությունների, ապա դա աշխատելու է միայն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին:


Նման՝ քիչ տոկոսներ ունեցող ուժերի առանձին մասնակցությունը հանգեցնելու է ընդամենը այն բանին, որ հակաիշխանական տրամադրված ընտրազանգվածի ձայները փոշիանան: Իսկ դա ձեռնտու է բացառապես օրվա իշխանությանը, այն է՝ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին: Առհասարակ, առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի առաջ կանգնած խնդիրները մի քանիսն են, և դրանք բոլորն էլ խիստ կարևոր են: Առավել ևս կենսական է, որպեսզի հնարավորինս հստակ և փոխընդունելի լուծումներ գտնվեն: Խնդիրներից առաջինն այն է, որ քվեարկությանը մասնակցեն հնարավորինս շատ ընտրողներ: Եթե մասնակցության ցուցանիշը մնա 50 տոկոսի սահմաններում կամ ավելի ցածր, ապա իշխանության վերարտադրվելու շանսերը կմեծանան: Եվ հակառակը, եթե հաջողվի մոտիվացնել հնարավորինս շատ մարդկանց և մասնակցության ցուցանիշը հատի 60 տոկոսի շեմը, ապա կմեծանա իշխանափոխության հնարավորությունը: Երկրորդ խնդիրը մի քիչ ավելի բարդ է. ինչպե՞ս անել, որ հանրության բողոքական տրամադրություններն ու ակտիվացած ընտրողների ձայները չփոշիանան, այլ դրսևորվեն, այսպես ասենք՝ կոնսոլիդացված (համախումբ): Այսինքն, ինչպես հասնել այն բանին, որ հակաիշխանական տրամադրված հանրության ձայներն ազատ քվեարկությամբ բաշխվեն խորհրդարան անցնելու իրական շանս ունեցող 3-4 իրական ընդդիմադիր ուժերի, դաշինքների միջև ու, հասկանալի է, չփոշիանան:


Ի վերջո, ընտրողներին էլ պետք է հասկանալի լինի, որ «հավեսի համար» կամ «ինքնատիպ երևալու» մղումով ինչ-որ էկզոտիկ ուժի կամ ոչ անցողիկ որևէ ուժի օգտին տված ձայնը կնշանակի քվեարկել ուղիղ Փաշինյանի օգտին, որքան էլ որ այդ ընտրողը վերջինիս պատճառով և նրա ձայնը չլսելու համար... պատուհանից դուրս է նետել հեռուստացույցը: Բայց թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ կապված անելիք ունեն առաջին հերթին քաղաքական ուժերը, կուսակցությունները, կուսակցական գործիչներն ու քարոզիչները: Ի դեպ, կուսակցությունների մասին՝ մի փոքր աքսիոմատիկ ձևակերպումներով: Երբ որ ձևավորվում է քաղաքական ուժ, նրա գլխավոր խնդիրն է՝ իրագործել նախընտրած գաղափարախոսության հիման վրա կազմված ծրագիրը: Իսկ դրա համար ցանկացած ուժ ձգտում է գալ իշխանության: Դեմոկրատական համակարգերում դրա հնարավորությունն ընտրություններն են: Այսինքն, ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին՝ ձգտելով գալ իշխանության, ինչը միանգամայն բնական է: Նմանապես բնական են բոլոր ուժերի ու գործիչների հայտարարությունները, որ իրենք ուզում են գալ իշխանության և ունեն դրա հնարավորությունը: Դա՝ արդեն ժանրի կանոններով: Բա հո որևէ մեկը չի ասի, թե մտել է ընտրապայքարի մեջ, որպեսզի պարտվի, գրավի վերջից երկրորդ տեղը: Ցանկացած ուժ, որը մասնակցում է ընտրապայքարի, պետք է ձգտի գալ իշխանության: Սա, ինչպես ասվում է, ստանդարտ պայմաններում ու նաև՝ քաղաքագիտության ու քաղաքական պայքարի այբուբենի համաձայն: Բայց նախ՝ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է:


Ու դրանով արդեն շատ բան ասված է: Իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իրենց բոլորի նպատակն է Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելը կամ պարզապես ՔՊ-ին իշխանությունից զրկելը: Բայց այստեղ էլ կան էական նրբություններ: Եվ սա արդեն երկրորդ «բայց»-ն է. մի բան են ցանկությունները, ձգտումներն ու նպատակները, մեկ այլ բան են իրականությունը հաշվի առնելու, իրականությունը և սեփական հնարավորությունները համարժեք ընկալելու, գնահատելու կարողությունն ու անհրաժեշտությունը: Հատկապես սեփական հնարավորությունների ռեալ, իրատեսական գնահատումը Հայաստանում ոչ մեկին չի խանգարի: Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր կան առավելագույնը մեկ ձեռքի մատների վրա հաշված քաղաքական ուժեր, որոնք ինքնուրույն ունակ են հաղթահարել անցողիկ շեմը: Դեռ չենք խոսում՝ իշխանության հասնելու մասին: Առանձին, առանց կոալիցիա կազմելու իշխանություն վերցնելու հնարավորություն ունեցողների թիվն ավելի փոքր է: Ու հատուկ չենք ցանկանում որևէ ուժ անվանապես հիշատակել:


Հարցն անվանումները չեն: Խոսքը երևույթի և խնդրի մասին է: Այստեղ կարևորը խնդրի լուծումն է: Ու քանի որ հիմա արդեն խոսվում է դաշինքներ կազմելու մասին, ակնհայտ է, որ այն քաղաքական ուժը, որն, ըստ էության, սթափ կգնահատի իրողություններն ու իր շանսերը՝ հաղթահարելու անցողիկ շեմը, պետք է միանա ընդդիմադիր բլոկներից մեկնումեկին: Նշեցինք արդեն, որ նման պարագայում առանձին մասնակցել, 1 կամ 2 տոկոս ձայն տանելն ընդամենը կնշանակի իշխանության ջրաղացին ջուր լցնել, նպաստել ձայների փոշիացման, իսկ դա ձեռնտու է միայն Փաշինյանին ու ՔՊ-ին: Հատկապես փոքր կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող ուժերի, 1, 2, 3 տոկոս ձայն տանող գործիչների հետ կապված արժե նկատել. երկիրը ՔՊ-ից ազատելու հրապարակային ձգտումներն, իհարկե, լավ բան են, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել սեփական գլխից վեր ցատկել: Ռեալ է պետք նայել իրականությանը, առերեսվել այդ իրականության հետ ու անել համարժեք հետևություններ: Այս հարցում, կարծում ենք, այսպես ասած՝ «խոշորներն» էլ ունեն որոշակի անելիք:


Վատ չէր լինի, որպեսզի միավորման, ուժերի համախմբման նախաձեռնողն իրենք լինեն: Դա միանգամից երկու խնդիր կլուծի. առաջինը՝ պարզ կդառնա, որ երկիրը փաշինյանական իշխանությունից ազատելու համար բոլորը կամ մեծ մասը իսկապես պատրաստ են գործակցել ու փաստացի համագործակցում են: Բացի այդ, ներգրավվելով խորհրդարան անցնելու և իշխանություն ձևավորելու իրական հնարավորություն ունեցող դաշինքներից մեկնումեկի հետ, վերոնշյալ փոքր ուժերի ներկայացուցիչները շատ ավելի ինտենսիվ և ակտիվ կդրսևորվեն: Ի վերջո, մի բան է, երբ մտնում ես պայքարի մեջ, բայց ինքդ էլ գիտես, որ լուրջ տոկոսներ ստանալը խնդիր է, և բոլորովին այլ բան է, երբ տեսնում ես, որ պայքարում ես երկրորդ, երրորդ, իսկ հնարավոր է՝ հենց առաջին տեղը գրավելու շանս ունեցող դաշինքի կազմում: Մի խոսքով, խոշոր բևեռներից դուրս ցանկացած մանր-մունր մասնակցություն (խոսքը իշխանության սատելիտ ուժերի մասին չէ, այլ նրանց, որոնք հանդես են գալիս որպես իրական ընդդիմադիր) ուղիղ աջակցություն կլինի գործող իշխանություններին...


Հ.Գ.-Հա, ու ամենակարևորը, որ պետք է ապահովեն ընդդիմադիր հիմնական բևեռները, երբեք, որևէ պարագայում միմյանց վրա «բոչկա չգլորելն» է, այսինքն, միմյանց վրա չհարձակվելը: Գոնե այս հարցում կարելի է միասնական լինել: Սա առանձնահատուկ ենք շեշտում, քանի որ հիմա արդեն որոշ դեպքերում ակնհայտ նկատվում է ընդդիմադիր ուժերի թիրախավորում ընդդիմադիր ուժերի կողմից: Գոնե մի 5 ամիս հարկավոր է մի կողմ դնել փոխադարձ անտանելիությունը, զերծ մնալ այս կամ այն ուժին, գործչին «կծելու» սովորությունից մի 0,000001 տոկոս ավելի ձայն ստանալու հույսով:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»