Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները հստակ ցույց են տալիս, որ պետության գոյատևումը, անկախությունը և ինքնիշխանությունը անմիջականորեն կախված են նրա ունակությունից՝ ապահովելու սեփական անվտանգությունը։


Ուժի գործոնը շարունակում է մնալ որոշիչ միջազգային հարաբերություններում՝ անկախ իրավական նորմերից և դիվանագիտական հռետորաբանությունից։


Այս իրողությունը հատկապես կարևոր է փոքր և միջին երկրների համար, որոնք չեն կարող ապավինել միայն դաշնակիցների աջակցությանը կամ միջազգային կառույցների միջամտությանը։


Դաշինքներն ու գործընկերություններն, իհարկե, կարևոր են, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել սեփական ուժեղ բանակին և անվտանգային համակարգին։ Մեծ տերություններն իրենց ռազմավարական շահերը միշտ դասում են գործընկերների անվտանգության երաշխիքներից բարձր, և փոքր երկրները, որոնք չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, վճարում են ծանր գին։


Հայաստանը, որպես փոքր և տարածաշրջանային բարդ իրավիճակում գտնվող երկիր, հայտնվել է պատմական խաչմերուկում, որտեղ անվտանգության հարցը վերածվել է գոյության հարցի։


Մեր երկիրը շրջապատված է ագրեսիվ հարևաններով, որոնք բացահայտ տարածքային հավակնություններ ունեն, և հարմար առիթի պատրաստ են օգտագործել ուժի գործոնը սեփական նպատակներին հասնելու համար։ Այս պայմաններում Հայաստանի համար անվտանգային ուժեղ համակարգի ստեղծումը դարձել է ուղղակի կենսական անհրաժեշտություն, որի բացակայությունը կարող է հանգեցնել պետականության կորստի։


Իսկ այս համատեքստում պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից աշխարհում ռազմական ուժը չի սահմանափակվում միայն զինված ուժերի թվով կամ տանկերի ու ինքնաթիռների քանակով։ Արդի ռազմական հզորությունը համալիր հասկացություն է, որը ներառում է տեխնոլոգիական հզորություններ, հետախուզական կարողություններ, կիբերանվտանգություն, անօդաչու համակարգեր, ճշգրիտ զենքեր, արդյունավետ հրամանատվություն և վերահսկողություն, ինչպես նաև արագ մոբիլիզացման և վերականգնման ունակություն։


Վերջին տարիների կոնֆլիկտները ցույց են տալիս, որ ավանդական մոտեցումներով և հանրահավաք բնույթի զինված ուժերի վրա հիմնված պաշտպանական համակարգը արդի պատերազմի պայմաններում անարդյունավետ է։ Ուստի, Հայաստանի բանակը պետք է անցնի հիմնովին նոր մոդելի՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների, մոբիլ և ճկուն կառուցվածքների, բարձր մասնագիտացված և պրոֆեսիոնալ անձնակազմի վրա։


Սա ենթադրում է հեղափոխական փոփոխություններ բանակի կազմակերպման, զինարկման, պատրաստման և կառավարման բոլոր մակարդակներում։ Առաջին և հիմնարար քայլը պետք է լինի անցումը լիովին կամ մասամբ պրոֆեսիոնալ բանակի։


Չնայած իշխանությունները պարբերաբար շեշտել են պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու մասին, սակայն դրանք այդպես էլ մնացել են հայտարարությունների մակարդակի։ Պարզ է, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը պահանջում է զգալի ռեսուրսների և ֆինանսական միջոցների ներդրում, սակայն իրականում սա անհաղթահարելի խնդիր չէ։ Երկիրը պետք է վերանայի իր բյուջետային առաջնահերթությունները և զգալիորեն մեծացնի պաշտպանության ծախսերը։


Բացի պրոֆեսիոնալիզմի խթանումից, Հայաստանի բանակը պետք է կենտրոնանա տեխնոլոգիական վերազինման վրա։ Հայաստանը պետք է զարգացնի սեփական անօդաչու համակարգերի արտադրությունը, ինչը մինչ այս ավելի շատ հիմնվել է փիառի և ոչ թե կիրառման հնարավորությունների վրա։ Երկիրն ունի զարգացած ՏՏ ոլորտ և տաղանդավոր ինժեներներ, ովքեր կարող են ստեղծել մրցունակ անօդաչու համակարգեր։


Սա պահանջում է պետական ծրագրեր, որոնք կմիավորեն պաշտպանական արդյունաբերությունը, հետազոտական կենտրոնները և մասնավոր սեկտորը։ Մյուս կողմից էլ նկատի ունենանք, որ հակաօդային պաշտպանությունը դարձել է կրիտիկական կարևորություն, քանի որ անօդաչու սարքերը և ճշգրիտ հրթիռները կազմում են ժամանակակից պատերազմական հիմնական գործիքակազմը։


Հայաստանը պետք է ձեռք բերի և տեղակայի ժամանակակից հակաօդային պաշտպանական համակարգեր, որոնք ի վիճակի են հայտնաբերել և ոչնչացնել թե՛ անօդաչու սարքերը, թե՛ հրթիռները, թե՛ ավիացիան։


Սակայն միայն համակարգերի գնումը բավարար չէ, անհրաժեշտ է նաև պատշաճ ուսուցում, սպասարկում և համակարգման ցանցի ստեղծում, որը կապահովի բազմաշերտ պաշտպանություն։ Ճշգրիտ հարվածային զենքերը նույնպես պետք է դառնան Հայաստանի զինված ուժերի արսենալի կարևոր մասը։


Մյուս կողմից՝ հետախուզությունը և տեղեկատվական գերակայությունը հանդիսանում են ժամանակակից պատերազմական հիմքը։ Երկիրը, որը տիրապետում է տեղեկատվությանը՝ թշնամու դիրքերի, ուժերի, մտադրությունների և թուլությունների մասին, ունի ակնհայտ առավելություն։ Հայաստանը պետք է զգալիորեն ուժեղացնի իր հետախուզական կարողությունները՝ ներառյալ տեխնիկական հետախուզությունը, արբանյակային պատկերման համակարգերը, էլեկտրոնային հետախուզությունը և մարդկային ռեսուրսների վրա հիմնված հետախուզությունը։


Արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս նույնիսկ փոքր երկրներին ունենալ զգալի հետախուզական ներուժ՝ օգտագործելով կոմերցիոն արբանյակներ, անօդաչու հետախուզական սարքեր և էլեկտրոնային հսկողության միջոցներ։ Կիբերանվտանգությունը և կիբերպաշտպանությունը ժամանակակից հակամարտությունների առանձին ճակատ են դարձել։


Պատերազմները այլևս միայն ֆիզիկական դաշտում չեն ընթանում, այլ նաև կիբերտարածությունում։ Հակառակորդը կարող է փորձել խափանել հաղորդակցության ցանցերը, խաթարել էլեկտրամատակարարումը, խափանել ֆինանսական համակարգերը կամ սոցցանցերում տարածել ապատեղեկատվություն։ Հայաստանը պետք է ստեղծի ուժեղ կիբերպաշտպանական համակարգ, որը կարող է և՛ պաշտպանել երկրի կրիտիկական ենթակառուցվածքները, և՛ անհրաժեշտության դեպքում իրականացնել հակահարձակումներ։


Երկրի զարգացած ՏՏ ոլորտը հիանալի հիմք է այս ուղղությամբ աշխատանքների համար, և կիբերանվտանգության մասնագետների պատրաստումը պետք է դառնա ազգային առաջնահերթություն։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար
Էստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվը
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը
Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց
Գերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններին
Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա
Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը
Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի
284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել
Աշխարհ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ
Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին
Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում

Լրացուցիչ նորություններ

...

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»