Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում․ Արա Զոհրաբյան


Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․


«Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատել է Գերշ․ Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, սակայն դատարան է դիմել Արման Վոլոդյայի Սարոյանը և դատարանից խնդրել է հայցվորին (այսինքն Արման Սարոյանին) վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:


Այս անհամապատասխանությունը նույնպես խոսում է աշխարհիկ և եկեղեցական ներքին կյանքի առանձնահատկությունների մասին: Աշխարհիկ հարաբերություններում Արման Սարոյանն իր անունով կարող է քաղաքացիական իրավունքներ ձեռք բերել, սակայն եկեղեցական «աշխարհում» նա Արման Սարոյանը չէ, նա հրաժարվել է իր այդ անունից և գործում է որպես Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյան:


Չի կարող պետությունը, իր գործադիր կամ դատական իշխանության միջոցով, միջամտել եկեղեցու ներքին գործերին: Դա արգելված է Սահմանադրությամբ և օրենքներով:


Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդ․ Հովհաննիսյանը իր այս բացահայտ ապօրինի և կողմնակալ կեցվածքով լուրջ վնաս է հասցնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:


Պատկերացրեք, եթե Եկեղեցին կարգալույծ անի մի քահանայի, որը դավանաբանական լուրջ խախտում է թույլ տվել, ու այս քահանան որոշի դիմել դատարան, ու այդ գործն էլ որոշի քննել Էդգար Հովհաննիսյանը կամ մի աթեիստ որևէ դատավոր: Ինչ է լինելու հետևանքը: Դատավորը որոշելու է, որ քահանա՞ն է ճիշտ:


Դատավոր Էդգար Հովհաննիսյանը ոչ միայն չպետք է հայցը վարույթ ընդուներ, այլ նաև չպետք է հայցի ապահովման միջոց կիրառեր:


Հայցվոր Արման Սարոյանը խնդրել է հայցի ապահովման միջոց կիրառել, քանի որ հոգեկան տառապանք է ապրում: Մեջբերում եմ միջնորդությունից Արման Սարոյանի խոսքերը՝ «այս պարագայում, իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիություն անմիջականորեն և ուղղակիորեն կապված է Հայոց Եկեղեցու դավանանքի և վարդապետության սկզբունքների հետ, որոնք ինչպես արդեն իսկ նշվեց, ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատությունը և ժամանակով չսահմանափակված լինելը»:


Եվ դատավոր Էդգար Հովհաննիսյանը, ով նաև քննում է մյուս դատավորների կարգապահական գործերը, այստեղ էլ չի տեսել, որ վեճը առնչվում է ներեկեղեցական աշխարհին և մի բան էլ գտել է, որ այդ հոգեկան տառապանքը կասեցնելու համար պետք է հայցի ապահովման միջոց կիրառի:


Եվ ինչ միջոց է խնդրել հայցվորը և ինչ է բավարարել դատավորը այդ հոգեկան տառապանքը վերացնելու համար: Հնարավորություն ստանալ կառավարել Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցները: Ահա եվ հոգեկան տառապանքի վերացման դեղատոմսերից մեկը:


Ոչ Արման Սարոյանը և ոչ էլ դատավոր Էդգար Հովհաննիսյանը հաշվի չեն առել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն ուժի մեջ է, այն վերացված չէ, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, առավել ևս Արման Սարոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ ՉԷ, հետևաբար չեն կարող հաղթահարել Կաթողիկոսի տնօրինությունը: Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում ինչպես ողջ մամուլով հայտարարեցին այս ապատեղեկատվությունը: Դատարանը պարտավորեցրել է ապահովել որ Արման Սարոյանը պաշտոնավարի այդ պաշտոնում: Դա չի կարող ապահովվել, առանց Կաթողիկոսի տնօրինությունը վերացնելու: Այն տնօրինությունը, որը վեճի առարկա է, և որի վերաբերյալ դատարանը վճիռ չի կայացրել:


Ուսումնասիրել եմ վերջին շրջանի 50 քաղաքացիական գործ (վեճ), որոնք գտնվում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի վարույթում, դրանցից ոչ մեկով դատավորը մեկ օրում հայցադիմումը վարույթ չի ընդունել (մեկնաբանություններում կտեղադրեմ այդ 50 գործի համարները):


Դատավոր Էդգար Հովհաննիսյանը մի պարադոքսալ մոտեցում էլ է ցուցաբերել: Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում, նույնիսկ այդպիսի ակնարկ չկա և հայցվորը Աշխատանքային օրենսգրքից որևէ դրույթ չի վկայակոչել, այն պարզ պատճառով, որ իրոք աշխատանքային վեճ չկա:


Դատավոր Էդգար Հովհաննիսյանը հայցադիմումը վարույթ է ընդունել ընդհանուր կարգով, քանի որ աշխատանքային վեճի դեպքում, հայցը վարույթ է ընդունվում հատուկ հայցային վարույթի կանոններով: Չնայած դրան, Մայր Աթոռից պահանջել է պատասխան և փաստաթղթեր ներկայացնել աշխատանքային վեճի համար նախատեսված հատուկ հայցային վարույթի կանոններով: Այստեղ դատավոր փորձել է հայցվորից ավելի հայցվոր գտնվել և առավելագույնս պաշտպանել հայցվորի շահերը:


Էդգար Հովհաննիսյանը մոռանում է, որ պատասխան է տալու օրենքի և Աստծու առաջ: Մնացածը՝ դատարանում:


Դատական նիստը նշանակված է 2026թ․ փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Էջմիածնի Գ․Լուսավորիչ 15 հասցեում: Սա էլ է հետաքրքիր, Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցում տեղակայված դատարանում որոշվելու է ինչպես վնասել Լուսավորչի միջոցով պետության կողմից ճանաչված Սուրբ Եկեղեցուն»։

Լրահոս

Զելենսկին և Թրամփը համաձայնության են եկել
Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում․ Արա Զոհրաբյան
Իտալիայի վարչապետը խնդրել է Թրամփին վերանայել «Խաղաղության խորհրդի» ձևաչափը
«Ապոկալիպսիս» ֆիլմի աստղը ձերբակալվել է
Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը. Տիրատուր քահանա Սարդարյան
Զելենսկին Դավոսում խոսել է Ուկրաինայի խաղաղության բանակցությունների մասին
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվել է
Ադրբեջանական բենզինը շուտով կվաճառվի ցածր գնով․ Պապոյան
«Զանգեզուրի ճանապարհային կապը կհզորացնի Միջին միջանցքի ներուժը». Ուրալօղլու
Ֆրանսիան ռուսական նավթատար նավ է կալանել
Վերջին օրերին տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ․ Տեր Արտաշես քահանա
Ուկրաինայում հայտարարել են՝ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին անշրջելի է
Զանգվածային ծեծկռտուք Արաքս գյուղում. երիտասարդ է դանակահարվել
ՌԴ ԱԳՆ-ն անիմաստ է համարել G7 ձևաչափով Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը
Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի․ Սաղաթելյանը պատասխանել է Սիմոնյանին
Պետբյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման համար ավելի քան 275 մլն դրամ է հատկացվել
Շտապ
Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան․ ինչ իրավիճակ է Լարսում
Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան
Արցախցի երեխայի առևանգման փորձ կատարելու առնչությամբ նախաձեռնվել է քրվարույթ

Լրացուցիչ նորություններ

...

Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը. Տիրատուր քահանա Սարդարյան

Ադրբեջանական բենզինը շուտով կվաճառվի ցածր գնով․ Պապոյան

Վերջին օրերին տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ․ Տեր Արտաշես քահանա

Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան

Բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել, իրավական որակումները սխալ են տրվել․ Վալոդյա Գրիգորյանի հայր

Հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել. Աշոտյան

Կլինի՞ հեռու մնաք որդիներիցս․ Անահիտ Ավանեսյան

3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները 800 տրիլիոն դրամի 0,00001%-ն է․ մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից․ Մեսրոպ Առաքելյան

Դատարանը պարտավորեցել է քրվարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը ապօրինի խախտելու առիթով․ փաստաբան

«Իմ դեպքում՝ 2016-2026=20կգ»․ Արսեն Թորոսյանը՝ առաջ և հիմա (լուսանկար)

Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ․ Տիգրան Աբրահամյան

«Զայեդ»-ի մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը․ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք․ վարչապետի խոսնակ

ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում․ Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի․ Արմեն Աշոտյան

Նարեկ Սամսոնյանին հետ են տարել բանտ

Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն Աշոտյան

Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա

Տաքսու վարորդն ասաց՝ եթե Եռաբլուր գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ, էլ ապրում եմ՝ ինչ անեմ․ հերոսների մայր

«Կյանքս վերածեցիր զրույցի լռության ու կարոտի հետ»․ Դավիթ Ամալյանը շնորհավորել է պատերազմում զոհված որդու տարեդարձը

«Ես ու իմ աշխարհի գանձը»․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Զառա ջան՝ տաղանդավոր ու շատ հարազատ, լույսերի մեջ մնաս․ Հրանտ Թոխատյան