Չինաստանը և Ռուսաստանը կդիմադրեն գերիշխանության բոլոր դրսևորումներին և ֆաշիզմի ու միլիտարիզմի վերակենդանացման փորձերին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
«Չինաստանն ու Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ, վճռականորեն կցուցաբերեն պարտքի զգացում որպես պատասխանատու համաշխարհային տերություններ, կպաշտպանեն ՄԱԿ-ի և միջազգային արդարադատության հեղինակությունը և կդիմադրեն միակողմանիության և գերիշխանության բոլոր դրսևորումներին, պատմությունը շրջելու փորձերին և, ամենից առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները ժխտելուն և ֆաշիզմի ու միլիտարիզմի նշանները վերակենդանացնելուն ուղղված սադրիչ գործողություններին», - ասել է Չինաստանի առաջնորդը։








