Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավը հատեց միջօրեականը, և ներկա դրությամբ գործող իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չեն կարողացել բարձրացնել իրենց գետնատարած վարկանիշը, այլև զգալիորեն զիջել են դիրքերը: Այդ հարցում ընդդիմադիր ուժերին մեծապես օգնել է... անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Նրա ջղագրգիռ բռնկումները, արցախցի մեր հայրենակիցների հանդեպ անթաքույց չարությունն ու ատելությունը, մարդկանց վրա հարձակվելը, քաշքշելը, անմեջբերելի ու խայտառակ բառապաշարն ու արտահայտությունները, ընդդիմադիրների հասցեին սպառնալիքները ամենից արդյունավետն են աշխատում նրա դեմ: Այս օրերին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն անգամ դիպուկ կատակել էր, թե՝ «թողեք, թող խայտառակվեն...» (նմանակելով 2018-ին «մեմ» դարձած «թողեք, թող աշխատեն»-ը): Մի խոսքով, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն ոչ միայն չեն վայելում հանրության աջակցությունը, այլև հիմնականում մերժված են ու մերժվում են: Ակնհայտ է նաև, որ Փաշինյանն ու իր «առաջին շարքի» քպականները կաթվածահարության աստիճան վախենում են իշխանությունը կորցնելու հեռանկարից, ինչը ևս նման ջղագրգիռ դրսևորումների մեջ ընկնելու պատճառներից մեկն է: Այլ պատճառներ էլ կան:


Փաշինյանը պարզորոշ տեսնում է, որ հայ ժողովրդին պատերազմով շանտաժի ենթարկելու իր թեզը գործնականում տապալվեց, չի աշխատում: Այսինքն, իր հիմնական կարգախոսը՝ «խաղաղություն» բառի չարաշահմամբ, հայտնվել է «խաղից դուրս» վիճակում: Ու ինչ անում են, որքան ավելի են ձայնները գլուխները գցում, այնքան ավելի ու ավելի շատ է այդ ամենը շրջվում իրենց դեմ: Ու դա, նկատենք, օրինաչափ է: Մարդիկ հոգնել են նույն՝ վանող տոնայնությամբ ու աղմկոտ երանգներով նույն ստերը 7-8 տարի շարունակ լսելուց: Այս ամենի համատեքստում ոչ միայն ուրվագծվում, այլև պարզորոշ, շոշափելի դրսևորում է ստանում այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ կամ արդեն գնում է «մոլդովական տարբերակով»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններում (եթե այդ ֆարսը կարելի է այդպես կոչել) Եվրամիության, առանձին եվրոպական երկրների միջամտող ակտիվության ու ակնհայտ կողմնակալ մոտեցումների միջոցով մի կերպ «ընտրվեց» այդ երկրի նախագահ Մայա Սանդուի գլխավորած ուժը:


Ի՞նչ արեցին Մոլդովայում: Բռնեցին ու քվեարկությունից առաջ գրանցումից հանեցին ընդդիմադիր ուժերից մեկին, մյուսին խոչընդոտեցին, գումարած՝ լայնածավալ ռեպրեսիաները: Ի լրումն, մոլդովական օրենքներով՝ քվեարկության իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները: Այդ հանգամանքից օգտվելով՝ եվրոպական երկրներում թույլատրվեց բացել հարյուրավոր ընտրատեղամասեր, իսկ Ռուսաստանում, որտեղ նույնպես շատ մոլդովացիներ կան, նման լայն հնարավորություն չընձեռվեց: Եվ այդ՝ «եվրո» քվեներով Սանդուն, կարելի է ասել, ԵՄ կողմից վերանշանակվեց Մոլդովայի ղեկավար: Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը կերգի՞ «Թխամաշկ մոլդավուհին»:


Ճիշտ է, ՀՀ օրենքները թույլ չեն տալիս եվրոպաներում ընտրատեղամասեր բացել ու քվեաթերթիկներ «լցնել»: Ի դեպ, այս առումով էլ հետաքրքիր դրվագներ կան: Օրինակ՝ քպական քարոզիչները ոգևորված գրում են, թե՝ Գերմանիայից գալիս են, որ քվեարկեն: Կամ եվրոպական այլ երկրից: Սակայն նույն այդ քպականները ջղաձգվում են, թե՝ «ինչո՞ւ են Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներ գալիս, որ քվեարկեն, նրանք կաշառվա՜ծ են, հասե՜ք, փրկե՜ք...»: Սա ավելին է, քան երկերեսանիությունը: Մյուս կողմից՝ ընտրության մասնակից հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումները, ոստիկանական ու այլ պատժողական մարմինների միջոցով իշխանության հարձակումները «ձեռքի տակ» են: Եվ ոչ միայն «մոլդովական տարբերակով»:


Ու ակտիվորեն այդ ռեպրեսիվ միջոցները Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությանը ենթակա մարմինների կողմից ակտիվորեն կիրառվում են հիմնական ընդդիմադիր բոլոր ուժերի դեմ: Այնպես չէ, որ մինչև հիմա չէին կիրառվում: Երկիրը ապրում է բառացիորեն «գեստապոյականին» մոտ ռեժիմով, այս տարիներին հարյուրավոր մարդիկ են հետապնդվել քաղաքական պատճառներով, «անցել» փաշինյանական ռեժիմի բանտերով, իսկ շատերն էլ դեռ անազատության մեջ են: Բայց այն հակաիրավական վակխանալիան, որ կատարվում է հիմա՝ ընտրություններից անմիջապես առաջ, իսկապես առանձնահատուկ արձանագրման է արժանի: Բացի այն, որ խախտված է հավասար պայմաններ ունենալու մրցակցային սկզբունքը (ընդդիմադիր հիմնական ուժերից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի ազատությունը, գիտեք, կամայականորեն սահմանափակված է), նաև օրնիբուն քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների, ամենից ակտիվ դեմքերի դեմ: Նախօրեին Նարեկ Կարապետյանի դեմ «փուչիկ» մեղադրանքով քրեական վարույթ հարուցվեց:


Իսկ նույն օրվա երեկոյան էլ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ (հա, հենց այդպես) ԱԱԾ-ին կարգադրեց հետապնդել ԲՀԿ ցուցակի 2-րդ համարին՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին... դավաճանության հոդվածով: Սա զավեշտ կլիներ, բայց ցավոք, իրականություն է: Սա նաև պաշտոնական լիազորությունների գերչարաշահում է:


Դեռ չենք խոսում տրցակներով, իբր, ընտրակաշառքի «հիմքով» հարուցված «գործերի» մասին, բոլորը՝ բացառապես ընդդիմադիրների դեմ, չենք խոսում քպականների կարգադրությամբ տասնյակ ձերբակալումների ու նմանօրինակ այլ անընդունելի դրսևորումների մասին: Բավարար է ասել, որ Փաշինյանի ինչ-որ մի նկար պոկելու համար քաղաքացուն ձեբակալեցին, տարան Նուբարաշենի հոգեբուժարան, ապա հայտարարեցին, թե նա ինքնասպան է եղել... Մի խոսքով, ակնհայտ է, որ տեսնելով մերժված լինելը, ավելի ստույգ՝ ավելի համոզվելով դրանում, Փաշինյանը նախընտրական պրոցեսն է իրար խառնում՝ վերածելով այն ոստիկանապետական «բռնոցու»:


Ընդդիմությունը, պետք է նկատել, տակավին «պահում է հարվածը»: Ու լավ է պահում. չի իջնում քպականության մակարդակի: Նման պայմաններում Փաշինյանը փորձարկեց նաև սադրիչների տարբերակը, վստահաբար, էլի այդ «միջոցից» կօգտվի, թեկուզ՝ «տեսարաններ» ստանալու համար: Ուստի, ընդդիմության ներկայացուցիչների համար կարևոր է պահել սառնասրտությունը, չկորցնել հավասարակշռությունը, ինքնատիրապետումը և ընտրարշավի թափը պահել: Ինչպես, ի դեպ, հիմա անում են: Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր հիմնական ուժերը, կարծում ենք, արդեն ավելի համակարգված պետք է գործեն՝ միասնական ճակատով, մոտիվացնեն ժողովրդին, որ գնան ընտրությունների և քվեարկության արդյունքներին տեր կանգնեն:


Տեսեք, սերտորեն չհամագործակցելով հանդերձ, ամեն դեպքում նրանք ստեղծել են մի իրավիճակ, որտեղ կա 1 Փաշինյան (սատելիտներն արդեն վաղուց խաղից դուրս են), որը 3-4 կողմից հարվածներ է ստանում: Իսկ ամենից ուժեղ հարվածներն ստանում է սովորական քաղաքացիներից, պարզ ու շիտակ հայ մարդկանցից: ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ
Կարևոր
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան
Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան
Կարևոր
Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում
ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)
Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել
Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը
Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)
Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)
Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ
Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը
Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են
Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները