Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»

 «Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանում վերջին տարիներին, այսպես կոչված, արևմտամետ լինելը մի տեսակ մոդայիկ է դարձել, իսկ ավելի ստույգ՝ արևմտամետ: Իհարկե, նախկինում էլ կային այդպիսի քաղաքական միավորներ ու «եվրոգրանտային» ՀԿներ, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո այդ միավորներն իրենց զգում են ինչպես «ձուկը ջրում», չնայած անցած ընտրությունները ցույց են տալիս, որ հանրային աջակցություն այդպես էլ չեն վայելում: Այդուամենայնիվ, առաջիկա ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից առնվազն 7-ին կարելի է դասել ծայրահեղ «արևմտամետների» շարքին:


Դրանցից մեկը Շնորհապետական կուսակցությունն է, որը, ինչպես նշված է Վիքիպեդիայի էջում, հանդես է գալիս երկրում ռուսական ազդեցության վերացման օգտին և աջակցում է Հայաստանի դուրս գալուն Ռուսաստանի գլխավորած բոլոր կազմակերպություններից, այդ թվում ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ): Ավելին, այդ կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը կոչ էր արել դուրս բերել Հայաստանում տեղակայված բոլոր ռուսական զորքերը: Այսինքն, այս քաղաքական ուժը «ամուր կանգնած» է արևմտամետության գծի վրա: Արտաքուստ արտառոց բան չկա, դա էլ այդ կուսակցության մոտեցումն է, ինչպես նման այլ ուժերինը:


Սակայն հետաքրքիր է, որ հակառուսական տրամադրություններ և «արևմտյան» քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի ղեկավարը աշխատել ու աշխատում է ռուսական բուհերում: Սիմոնյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2016-2018 թթ. դասախոսել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում, իսկ 2015 թ. ցայսօր՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտում:


Ճիշտ է, վերջերս լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ՀՌՀ-ից ասել էին, որ նա «համալսարանի հիմնական դասախոս չէ, ներգրավվել էր ժամանակավորապես՝ մեկանգամյա պայմանագրով, պայմանագիրը ավարտվել է, և հետագա ներգրավումը չի նախատեսվում», սակայն Սիմոնյանի կենսագրության մեջ շեշտվում է «2015 թ. ցայսօր» ձևակերպումը: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ այդ համալսարանի ֆինանսավորման մոտավորապես 30 %-ը ձևավորվում է Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեից:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել
14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ
Կարևոր
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան
Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան
Կարևոր
Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում
ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)
Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել
Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը
Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)
Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)
Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ
Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը
Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները